ՄԱԿ-ի աշխատակիցները մեղադրվում են սեռական հանցագործությունների համար
ՄԱԿ-ում 3 ամսվա ընթացքում տասնյակ աշխատակիցներ մեղադրվել են սեռական հանցագործությունների համար, հաղորդում է DW-ն:Ինչպես նշվում է՝ ավելի քան 30 մեղադրանք է ստացվել, որոնցից մեծ մասն ուղղված է փախստականների օգնության ծառայություններում աշխատող խաղաղապահների դեմ: Նշված դեպքերում խոսքն առնվազն 24 կնոջ և 6 աղջկա հանդեպ ՄԱԿ-ի աշխատակիցների կողմից սեռական հանցագործությունների մասին է:
