Պուտինի եւ Թրամփի հնարավոր հանդիպման թեման
Սիրիայում տիրող իրավիճակն ու խնդրի կարգավորումը նոր մակարդակ բարձրացնելը պահանջում են ԱՄՆ եւ ՌԴ նախագահներ Դոնալդ Թրամփի եւ Վլադիմիր Պուտինի քննարկումը, ասել է Կրեմլի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։ ՌԴ նախագահի խոսնակը նշել է, որ Սիրիայի խնդրի կարգավորումը՝ որպես հնարավոր հանդիպման թեմա, համաձայնեցվում է, եւ որ Սիրիայի հարցում վերջին շրջանում շատ դրական փոփոխություններ են եղել։
