Microsoft-ը դատի է տվել Թրամփի վարչակազմին
Microsoft ընկերությունը Փրիսթոնյան համալսարանի հետ միասին դատի է տվել Դոնալդ Թրամփի վարչակազմին, որպեսզի թույլ չտա DACA ծրագրի փակումը:Ծրագիրը հետաձգում էր ավելի քան 700 հազար ապօրինի ներգաղթյալի արտաքսումը: Նրանք Միացյալ նահանգներ էին ժամանել մանուկ հասակում, հայտնում է Gazeta.ru-ն` հղում անելով Bloomberg-ին։ Ինչպես նշվում է, որ ծրագրի դադարեցումը ապօրինի ու հակասահմանադրական է։
