Հնդիկ տղամարդը սպանել է ընտանիքի 14 անդամներին
35-ամյա հնդիկ տղամարդը սպանել է իր ընտանիքի 14 անդամներին, այդ թվում՝ յոթ երեխայի և իր ծնողներին՝ ինքն իրեն սպանելուց առաջ: Այդ մասին հայտնել է երկրի ոստիկանությունը, հաղորդում է BBC-ն: Մումբայի մոտ գտնվող Թանե քաղաքում հարևանները տեղեկացել են հարձակման մասին տղամարդու քրոջ աղաղակներից, ով կենդանի է մնացել հարձակումից հետո: Ոստիկանությունը հայտնել է, որ դեռ հայտնի չէ, թե ինչու է Հասնին Վարեկարը իրականացրել հարձակումը: Հաղորդվում է, որ ընտանիքը հավաքվել էր ճաշի համար շաբաթ երեկոյան: Ոստիկանությունը հայտնել է, որ մեղադրյալը փակել է տան բոլոր դռները և սպանել է իր ընտանիքին, մինչ նրանք քնած են եղել: Զոհերի մարմինները հայտնաբերվել են կիրակի առավոտյան տղամարդու տանը: Նշվում է, որ Վարեկարը հաշվապահ է աշխատել Մումբայում:
