Հայտնի թմրաբարոն Թզուկը ամերիկյան բանտում բողոքում է ընկճախտից և հալյուցինացիաներից
«Սինալոա» թմրակարտելի ղեկավար Խոակին Գուսմանը, ով առավել հայտնի է Թզուկ մականունով, առողջական լուրջ խնդիրներ ունի, դեպրեսիա և ձայնային հալյուցինացիաներ: Այս մասին գրում է «Известия»-ն: Այդ մասին հայտարարել է նրա փաստաբան Էդուարդո Բալարեզոն: Բալարեզոն նամակ է ուղարկել Նյու Յորքի Դաշնային դատարան, որով խնդրում է թույլ տալ, որ իր պաշտպանյալը հետազոտվի նյարդահոգեբանի մոտ: Նրա խոսքով՝ օրվա 23 ժամը Գուսմանն անց է կացնում սառը մենախցում՝ ամբողջովին մեկուսացած և մշտառկա լուսավորության մեջ: Այդ պատճառով էլ վերջին ամիսներին նրա առողջական վիճակը նկատելիոեն վատացել է: Բացի այս խնդիրներից, Գուսմանը նաև գանգատվում է, որ իրեն թվում է, թե հետևում են իրենց: Նա նաև դժվարությամբ է հիշում մարդկանց, իրերն ու իրադարձությունները:
