«Վախից նման բան չի լինում». հոգեբանը Արմավիրի մանկապարտեզի 3-ամյա սանի մասին

Հոգեբան Արկադի Մեհրաբյանն այսօր լրագրողների հետ զրույցում անդրադարձավ Արմավիրի մանկապարտեզում  մի քանի օր առաջ պատանդառված երեխայի խոսքի խանգարումներին: Ինչպես տեղեկացրեց՝ վախից նման բան չի լինում, լինում է ֆիզիկական բռնության եւ զգայական կոնտակտի դեպքում: Անդրադառնալով «Ընտանեկան բռնության կանխարգելման մասին» օրինագծին՝ մասնագետը մի քանի օրինակ բերեց. «Երբ մայրն, օրինակ, հորն արգելում է տեսնել երեխային, չնայած կա դատարանի որոշում: Ծնողները երեխային սարքելով գործիք եւ միմյանց դեմ զենք` փորձում են իրենց շահերն  առաջ տանել: Այս դեպքում տեսակցելու արգելքը եւս բռնություն է, որն ազդում է երեխայի կամարտահայտության, ցանկությունների վրա:  Որքան քիչ է մանկահասակ երեխայի՝ հորը չտեսնելու ցանկությունը, այնքան շատ են նրան ճնշել: Պարտադիր չէ բռնության ենթարկած լինեն, բայց լավ վախեցրել են»: Հոգեբանը նշում է նաև, որ կախված է նաև տարիքային խմբից, որովհետև  տարբեր տարիքում ազդեցություններն այլ են լինում: Վաղ մանկության շրջանում, այսինքն՝ մինչև ընկալումը, երեխան ինչ տեսնում է՝ սովորում է և դա կարող է դառնալ նրա հետագա վարքագիծը: Այս տարիքում ֆիզիկական բռնության ենթարկված երեխայի համար բռնությունը կարող է  հետագա վարքագիծ դառնալ այսինքն՝ երեխան, երբ մեծանա, ինքը կարող է դառնալ բռնարար: Ավելի ուշ, միջին կամ դեռահասության ժամանակ բռնությունը կարող են տարբեր խնդիրներ առաջացնել՝ վախեր, ագրեսիվութուն,  կոմպլեքսներ և այլն: «Հոգեբանների լայն զանգվածի մոտ բռնության ենթարկվածները հիմնականում լինում են ֆիզիկական բռնություն ենթարկված երեխաներ, կամ էլ, երբ շատ են գոռացել, հայհոյել և պատժել: Իրականում, հստակ սահմանազատում չկա բռնության, հարկադրանքի կամ հոգեբանական ճնշման մեջ, քանի որ գլոբալ առումով դաստիարակությունը նույնպես ֆիզիկական ճնշման հետևանք է»,- պարզաբանեց Արկադի Մեհրաբյանը:

դիտվել է 47 անգամ
Լրահոս
Հանտավիրուսի մահացու շտամով վարակված ուղևորներին տեղափոխող զբոսանավը ժամանել է Թեներիֆե կղզի Հայ-ադրբեջանական սահմանին շարունակվում են սահմանազատման աշխատանքները. Բայրամով Երևանում կինը դիմել է ոստիկանություն և հայտնել, որ 26-ամյա տղան ոտքերով հարվածներ է հասցրել Ճանապարհի վերջում շատ արագ կհայտնվենք ոչ թե ԵՄ-ում, այլ «արևմտյան ադրբեջանում». Արման Աբովյան Ադրբեջանից Հայաստան կուղարկվի 16 վագոն դիզելային վառելիք Անլվա մի ոչնչություն նախ համբուրեց զոհվածի մոր ձեռքը, հետո վերադարձավ իր որջն ու վաճառեց Արցախը․ Արամ Գևորգյան Նիկոլն ամենավտանգավոր ու ամենակեղտոտ բաներն է ասում, կեղծում ու վիրավորում է մեր ժողովրդի ընթացիկ պատմությունը Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ Երբ դավաճանն ասում է, որ Արցախյան շարժումը սխալ էր, նշանակում է զինվորին տարել է զոհել, որ հանձնի. Իշխանյան Հայաստանի թակարդը՝ «հանուն» մի բանի Քուչակում բախվել են «Mercedes»-ը և բանջարեղենով բարձված «Opel»-ը․ կա վիրավոր «Nissan» մակնիշի ավտոմեքենան արգելափակվել է Չիչխան գետում Ռուբիոն և Ուիթքոֆը Մայամիում հանդիպել են Կատարի վարչապետի հետ Իրավիճակը՝ ավտոճանապարհներին Իջևան-Դիլիջան ավտոճանապարհին «Mercedes»-ը դուրս է եկել երթևեկելի հատվածից և հայտնվել Աղստև գետում Պայմանագրային զինծառայողի հարցերը Փաշինյանը տեղում լուծեց Մեկ օր գալու է այն օրը, որ ծանր սրտով ու ամոթով չենք դիմավորելու Մայիսի 9-ի տոնը. Բեգլարյան Երբ դավաճանն ասում է, որ Արցախյան շարժումը սխալ էր, նշանակում է զինվորին տարել է զոհել, որ հանձնի. Իշխանյան Պարենի համաշխարհային գներն աճում են արդեն երրորդ ամիսն անընդմեջ Պետք է ուժեղացնենք մեր երկիրը, ներկայացնում ենք ծրագիր, որը մեր երկիրը փոխելու է․ Կարապետյանը՝ Սիսիանում Մշակութային օբյեկտների վրա հարձակումները արտացոլում են իրանական ինքնության նկատմամբ թշնամանքը․ Փեզեշքիան Իրանը վերսկսել է թռիչքները Իրաք Կիևի ռեժիմը երբեք պայմանագրաունակ չի եղել․ Լավրով «Իրանի ծովային շրջափակումը շարունակվում է ամբողջ ուժով». CENTCOM Արտաշատում վրաերթի են ենթարկել 6-ամյա աղջնակի․ բժիշկները պայքարում են երեխայի կյանքի համար
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը Մայիսի 8-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը Մայիսի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մայիսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am