Կովկասի Սև այգին. CNN Greek-ի ֆիլմն Արցախի մասին (տեսանյութ)

«CNN Greece»-ն Արցախի մասին վավերագրական ֆիլմ է պատրաստել, որը նվիրված է Արցախին ու նրա ինքնորոշման պայքարի պատմությանը։ Այն հայերեն թարգմանությամբ ներկայացնում է aysor.am կայքը։ «Մայրս պատմում է, որ ես նորմալ պայմաններում չեմ ծնվել, օրինակ՝ հիվանդանոցում, ինչպես ընդունված է։ Ես ծնվել եմ նկուղում, քանի որ այդ ժամանակ երեխաների լույս աշխարհ գալու համար հնարավորություն առհասարակ չի եղել։ Ես արևի լույսի կարիք ունեի, բայց չէի կարող դուրս գնալ, որովհետև դա վտանգավոր էր կյանքի համար։ Կարծում եմ, այս պատմությունն ընդհանուր է բոլոր այն ընտանիքների համար, որոնք չլքեցին Ստեփանակերտն ու մնացին այնտեղ ամբողջ պատերազմի ընթացքում։ Այն ժամանակ ողջ բնակչությունն ապրում էր նկուղներում», - այս մասին պատմում է արցախյան պատերազմի տարիներին Ստեփանակերտում ծնված Արեգա Հովսեփյանը՝ ֆիլմում:     Ֆիլմի հեղինակը պատերազմական թեմաներ լուսաբանող հայտնի հույն լրագրող Մարիա Կարչիլակին է, ով «Հայաստանի եվրոպացի բարեկամներ» միջազգային ՀԿ-ի աջակցությամբ այս տարվա սեպտեմբերին այցելել է Հայաստան ու Լեռնային Ղարաբաղ: Նրա նկարահանած ֆիլմն առաջին փաստավավերագրական նյութն է Արցախի պատերազմի վերաբերյալ, որը երբևէ ցուցադրվել է հունական մեդիադաշտում: Ֆիլմը ներկայացնում է Լեռնային Ղարաբաղի պատմությունը, աշխարհագրությունն ու բնակչությունը, ժամանակին Ադրբեջանի կազմում հայտնվելու հանգամանքներն ու ինքնորոշման պայքարի ուղին։ Ֆիլմի հերոսներն են տեղի բնակիչներ, Արցախի հունական համայնքի ներկայացուցիչներ, ինչպես նաև Հայաստանի ու Արցախի իշխանության բարձրաստիճան ներկայացուցիչներ, ովքեր պատմում ու բնութագրում են արցախյան հակամարտության էություն ու դրա կարգավորման գործընթացը։ «1991թ-ին՝ Արեգայի ծնվելու ժամանակ, Լեռնային Ղարաբաղը անջատվեց Ադրբեջանին, որի կազմի մեջ այն ընդգրկվել էր քաղաքական նպատակներով Ստալինի կողմից 1923թ-ին՝ իբրև ինքնավար մարզ: Արեգայի ծնողները, ինչպես նաև Ղարաբաղի բնակչության հիմնական մասը կազմող հայերի գերակշիռ մեծամասնությունը հանրաքվեի ժամանակ քվեարկեց Ղարաբաղի անկախության օգտին: Մարզում փոքրամասնություն կազմող ադրբեջանական բնակչությունը բոյկոտեց հանրաքվեի արդյունքները: Ռազմական գործողություններն ընդդեմ ադրբեջանցիների սկսվեցին 1988թ-ին և վերածվեցին Երևանի ու Բաքվի միջև լայնամասշտաբ պատերազմի: Հազարավոր մարդիկ զոհվեցին, հազարավորները տեղահան եղան: Այստեղ ամեն քայլափոխի կարելի է հանդիպել ցավի ու տառապանքի մասին պատմությունների», - պատմում է ֆիլմի հեղինակը, ապա շարունակում. - «1994թ-ին կնքված զինադադարի համաձայնության արդյունքում հայկական ուժերը վերահսկողություն սահմանեցին Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի և դրան հարակից մի շարք շրջանների նկատմամբ: Մինչ այդ, հակամարտությունը մտավ անորոշ շրջափուլ և «սառեցվեց»: Սակայն 2016թ-ի ապրիլին պատերազմի քառօրյա բռնկումը ցույց տվեց, որ հակամարտությունը կրկին տաքանում է՝ դառնալով իրական սպառնալիք Հարավային Կովկասի կայունության համար»: «Տարածաշրջանում կան զինված ուժեր, որոնց միջև առկա հակամարտությունը ցանկացած փոքրիկ միջադեպից կարող է վերածվել լայնածավալ մարտական գործողության․ մենք դա գիտակցում ու նախապատրաստվում ենք», - նշում է Արցախի պաշտպանության բանակի հրամանատար Լևոն Մնացականյանը՝ Մարիա Կարչիլակիին ներկայացնելով ռազմաճակատում տիրող դրությունը:     Մեկնելով առաջնագիծ և ծանոթանալով մարտական հերթապահություն իրականացնող զինվորների հետ, տեսնելով Մարտակերտում ու Թալիշում քառօրյա պատերազմի թողած հետքերը` հեղինակը նշում է. «Զինվորները շատ երիտասարդ են՝ ծնված 90-ականների պատերազմից հետո մի երկրում, որն իրենք անվանում են Արցախ, որն արտահայտում է տարածաշրջանի հայկականության հիմքերը: Սովետական անվանումը, որը նշանակում է «Լեռնային սև այգի», ունի ռուսական, թուրքական և պարսկական ծագում: Այդ երիտասարդները մեծացել են մի երկրում, որն իրեն հռչակել է անկախ, սակայն ՄԱԿ-ի անդամ որևէ երկիր մինչ օրս չի ճանաչել այդ անկախությունը: Նրանք ապրում են պատերազմով, բայց առաջ են շարժվում խաղաղությամբ»: «Բոլորիս ընտանիքներում էլ պատրաստ են, որ կարող է դժբախտություն պատահել մեզ հետ: Իմ կարծիքով՝ հակառակորդի մոտ, երբ քաղաքական իրավիճակը սրվում է, կամ Ադրբեջանի ներկա իշխանությունը չի կարողանում հաջողության հասնել իրենց իսկ երկրում, սկսում են իրավիճակը լարել առաջնագծում, պատերազմական վիճակ են խաղարկում իրենց ազգաբնակչությանը հանդարտեցնելու նպատակով», - մարտական հենակետում նկարահանող խմբի հետ զրույցում նշում է մայոր Ռուդիկ Հակոբյանը։ Թալիշում հեղինակը հիշատակում է ադրբեջանցի զինվորականների բարբարոսությունը ծեր ամուսինների նկատմամբ, նշում, որ այդ դեպքերից հետո գյուղը լքվել է: Այցելելով ավերված դպրոց ու Խալափյանների տուն՝ Մարիա Կարչիլակին հիշատակում է հայկական լրատվամիջոցների հրապարակումները ադրբեջանցի զավթիչների վանդալիզմի մասին և անդրադարձել արցախցիների հոգեբանության ու երկրի քաղաքական իրադրության վրա ապրիլյան պատերազմի թողած հետևանքներին. «2016թ-ին մենք դա նորից տեսանք․ սահմանին արդեն կանգնած էր իմ սերունդը, իմ ընկերները, իմ եղբայրները, ու այս առումով կոնֆլիկտն ինձ համար ավելի շոշափելի դարձավ», - նշում է Արեգա Հովսեփյանը։   Ավելին՝ սկզբնաղբյուր կայքում։

դիտվել է 25 անգամ
Լրահոս
Հանտավիրուսի մահացու շտամով վարակված ուղևորներին տեղափոխող զբոսանավը ժամանել է Թեներիֆե կղզի Հայ-ադրբեջանական սահմանին շարունակվում են սահմանազատման աշխատանքները. Բայրամով Երևանում կինը դիմել է ոստիկանություն և հայտնել, որ 26-ամյա տղան ոտքերով հարվածներ է հասցրել Ճանապարհի վերջում շատ արագ կհայտնվենք ոչ թե ԵՄ-ում, այլ «արևմտյան ադրբեջանում». Արման Աբովյան Ադրբեջանից Հայաստան կուղարկվի 16 վագոն դիզելային վառելիք Անլվա մի ոչնչություն նախ համբուրեց զոհվածի մոր ձեռքը, հետո վերադարձավ իր որջն ու վաճառեց Արցախը․ Արամ Գևորգյան Նիկոլն ամենավտանգավոր ու ամենակեղտոտ բաներն է ասում, կեղծում ու վիրավորում է մեր ժողովրդի ընթացիկ պատմությունը Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ Երբ դավաճանն ասում է, որ Արցախյան շարժումը սխալ էր, նշանակում է զինվորին տարել է զոհել, որ հանձնի. Իշխանյան Հայաստանի թակարդը՝ «հանուն» մի բանի Քուչակում բախվել են «Mercedes»-ը և բանջարեղենով բարձված «Opel»-ը․ կա վիրավոր «Nissan» մակնիշի ավտոմեքենան արգելափակվել է Չիչխան գետում Ռուբիոն և Ուիթքոֆը Մայամիում հանդիպել են Կատարի վարչապետի հետ Իրավիճակը՝ ավտոճանապարհներին Իջևան-Դիլիջան ավտոճանապարհին «Mercedes»-ը դուրս է եկել երթևեկելի հատվածից և հայտնվել Աղստև գետում Պայմանագրային զինծառայողի հարցերը Փաշինյանը տեղում լուծեց Մեկ օր գալու է այն օրը, որ ծանր սրտով ու ամոթով չենք դիմավորելու Մայիսի 9-ի տոնը. Բեգլարյան Երբ դավաճանն ասում է, որ Արցախյան շարժումը սխալ էր, նշանակում է զինվորին տարել է զոհել, որ հանձնի. Իշխանյան Պարենի համաշխարհային գներն աճում են արդեն երրորդ ամիսն անընդմեջ Պետք է ուժեղացնենք մեր երկիրը, ներկայացնում ենք ծրագիր, որը մեր երկիրը փոխելու է․ Կարապետյանը՝ Սիսիանում Մշակութային օբյեկտների վրա հարձակումները արտացոլում են իրանական ինքնության նկատմամբ թշնամանքը․ Փեզեշքիան Իրանը վերսկսել է թռիչքները Իրաք Կիևի ռեժիմը երբեք պայմանագրաունակ չի եղել․ Լավրով «Իրանի ծովային շրջափակումը շարունակվում է ամբողջ ուժով». CENTCOM Արտաշատում վրաերթի են ենթարկել 6-ամյա աղջնակի․ բժիշկները պայքարում են երեխայի կյանքի համար
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը Մայիսի 8-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը Մայիսի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մայիսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am