Մոսկվայի պատասխանը չուշացավ
Կանադայի իշխանությունները որոշում են կայացրել պատժամիջոցներ սահմանել 52 արտասահմանցու նկատմամբ, այդ թվում՝ 30 ՌԴ քաղաքացու, ասվում է Կանադայի կառավարության կայքում, փոխանցում է «Интерфакс»-ը: Դրանք ուղղված են ֆիզիկական անձանց նկատմամբ, որոնք Կանադայի կառավարության կարծիքով պատասխանատվություն են կրում կամ ներգրավված են մարդու իրավունքների միջազգային նորմերի լուրջ խախտումների կամ լայնամասշտաբ կոռուպցիայի գործում: Այսպիսով նրանց ակտիվները սառեցվում են, և արգելվում է նրանց մուտքը Կանադա: Ի պատասխան՝ ռուսական իշխանությունները որոշում են ընդունել՝ արգելել մի շարք կանադացի գործիչներին մուտ գործելն իրենց երկրի տարած:
