Բելգիայում կձերբակալեն Պուչդեմոնին
Բելգիայի դաշնային դատախազությունը հաստատել է, որ ստացել է Կատալոնիայի նախկին ղեկավար Կառլես Պուչդեմոնի և կատալոնական կառավարության ևս 4 անդամի ձերբակալության մասին հրամանը: Այժմ Պուչդեմոնն ու նրա դաշնակիցները պետք է մեկ օրվա ընթացքում ներկայանան Բելգիայի դատարան և ծանոթանան հետաքննության մասին, հաղորդում է «Россия 24»-ը: Եթե Պուչդեմոնն ու նրա դաշնակիցները համաձայնվեն ձերբակալության հրամանի հետ, նրանց 10 օրվա ընթացքում կարտահանձնեն Մադրիդին, իսկ եթե չհամաձայնվեն, ապա արտահանձնումը կտևի մինչև 2 ամիս:
