Ի՞նչ է կատարվում հայկական ֆուտբոլում. խնդիրը միայն Պետրակովը չէ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի՝ Հյուսիսային Մակեդոնիայի ընտրանուց արտագնա խաղում կրած պարտությունից հետո նշել էինք. «Պե՞տք է հեռացնել Պետրակովին: Դա ՀՖՖ-ի որոշելիքն է: Կարծում ենք՝ այս պահին դա լավագույն լուծումը չէ: Բայց աշխարհի առաջնության վիճակահանությունից հետո կամ դրա շեմին այդ մասին պետք է լրջորեն մտածել: Իսկ մինչ այդ նվնվալու փոխարեն ուղղակի անհրաժեշտ է հետևություններ անել: Ափսոս են այս տղաները»: Այն, որ Պետրակովը ձախողված մարզիչ էր, անկասկած է: Այն, որ նա այդպես էլ լեզու չգտավ մեր հավաքականի տղաների հետ, նույնպես ակնհայտ է: Այն, որ նա խռովկան էր, ամեն անգամ մեղավորներ էր փնտրում, ինչպես Նիկոլ Փաշինյանը, այն, որ նա այդպես էլ չհասկացավ ու չընկալեց մենթալիտետային տարբերությունները, նույնպես չի քննարկվում:

Ու, ընդհանրապես, նրան նշանակելն ի սկզբանե անհեթեթ որոշում էր: Բայց մենք խորապես վստահ էինք, որ անիմաստ է կոնկրետ Ազգերի լիգայի խաղարկության ավարտից երկու խաղ առաջ հեռացնել գլխավոր մարզչին, դա կարելի էր ու պետք էր անել նոյեմբերի կեսերին, իսկ մինչև գարուն գտնել նորմալ մարզիչ: Բայց Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան որոշեց Հյուսիսային Մակեդոնիայի հետ «տնային» խաղից հետո նրան հեռացնել պաշտոնից: Ինչո՞ւ: ՀՖՖ-ն, իհարկե, իր «պաշտոնական մեկնաբանություններն» ունի, սակայն այնպիսի տպավորություն է, որ ֆեդերացիան փորձ է արել դժգոհության սլաքներն իր վրայից հնարավորինս հեռացնել և ամբողջ մեղքը բարդել Պետրակովի վրա:

Առավել ևս, վստահ ենք, որ նրանք տեղյակ էին այն խոր դժգոհությունների մասին, որ կուտակվել են ոչ միայն ընհանրապես ֆուտբոլասերների շրջանում, այլև Առաջին հայկական ճակատում (FAF): Բայց, ինչպես երևում է, պատասխան տալուց խուսափել չհաջողվեց:Նույն FAF-ը կիրակնօրյա խաղից հետո ակցիա իրականացրեց Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի մոտ, ապա հայտարարություն տարածեց՝ պահանջելով ՀՖՖ նախագահի հրաժարականը (պահանջին միացան նաև այլ ֆան ակումբներ): Նշվում էր, որ Մելիքբեկյանը սպառել է իրեն: Անկեղծ ասած, ինչ-որ մեկն ինչ-որ բան արած պիտի լիներ երբևէ, որ սպառած լիներ:

Ֆեդերացիայի այս ղեկավարությունը պարզապես ձախողվել էր ի սկզբանե: Երբ Մելիքբեկյան-Նիկողոսյան զույգը նոր էր ստանձնել ՀՖՖ ղեկավարությունը, խոսում էր ինչ-որ ծրագրերի մասին, որոնց արդյունքները զգացվելու են մի քանի տարում, PR-վում էր պուճուրիկ մարզադաշտեր կառուցելու թեմայով և այլն, և այլն: Ի՞նչ ունենք այսօր` 5 տարի անց: Ոչ թե զրոյական, այլ «մինուսային» արդյունք: Եվ հարցը միայն ազգային հավաքականը չէ, չնայած այստեղ էլ, իհարկե, խորքային խնդիրներ կան՝ սկսյալ Հենրիխ Մխիթարյանի հետ կապված թեմայից, վերջացրած նրանով, որ մարզիչը կարող է իրեն թույլ տալ «խռովել» ու հավաքական չհրավիրել լավ մարզավիճակում գտնվող ֆուտբոլիստների: Խնդիրը նույնիսկ ներքին առաջնությունում տիրող մթնոլորտը չէ, երբ ֆեդերացիան անընդհատ կոնֆլիկտների մեջ է տարբեր ակումբների հետ:

Տեսեք, մինչև 21, 19, 17 տարեկանների հավաքականների վիճակը պարզապես ողբերգական է: Ընդ որում, վերջինս ներառում է այն պատանիներին, որոնք ֆեդերացիայի այս ղեկավարության «ծրագրերի» ծիրում են: Հիմա՝ թվերի լեզվով: Ընդ որում, չծանրաբեռնելու համար համեմատաբար կարճ ժամանակահատվածի ցուցանիշներ ենք ներկայացնում: Մինչև 21 տարեկանների հավաքականը վերջին 6 խաղում կրել է 4 պարտություն, խաղացել է 2 ոչ-ոքի, բաց է թողել 15 գնդակ, խփել... միայն մեկը: Մինչև 17 տարեկանների հավաքականը վերջին 6 խաղում պարտվել է...

6 անգամ՝ բաց թողնելով 24 գոլ և խփելով ընդամենը երկուսը: Պարտություններից երեքը եղել է ամոթալի խոշոր հաշվով: Մի փոքր մխիթարական կարելի է համարել մինչև 19 տարեկանների հավաքականի արդյունքները. վերջին 7 խաղում՝ 2 հաղթանակ, 2 ոչ-ոքի, 3 պարտություն: Ինչ վերաբերում է ազգային հավաքականին, ապա վերջին 11 խաղում թիմն ունեցել է միայն 2 հաղթանակ, 2 ոչ-ոքի և...

7 պարտություն: Ընդ որում, հարցը միայն այս ցուցանիշները չեն: Շատ ավելի կարևոր է, թե ինչ խաղ են ցուցադրում հավաքականները, ինչ մթնոլորտ է տիրում, բարոյահոգեբանական ինչ տրամադրվածությամբ են մտնում ֆոտբոլիստները խաղադաշտ և խաղում, ինչ վիճակ է մանկապատանեկան ֆուտբոլում, ու ամենակարևորը՝ ինչ է արվում այս վիճակը շտկելու համար: Իսկ գուցե ամեն ինչ արվում է, որ ֆուտբոլ ընդհանրապես չունենա՞նք: Ի՞նչ կա որ, գլխացավանքից կազատվենք, ֆուտբոլի մարզադաշտերում բրինձ կցանենք ու անիմաստ ֆեդերացիա էլ չենք պահի: Ու, ընդհանրապես, կարելի է բոլոր ֆեդերացիաները փակել, թողնել միայն մեկը՝ հեծանվային սպորտի ֆեդերացիան: Վերջինիս նախագահն էլ, պարզ է, չէ՞, ով պիտի լինի... Իսկ եթե լուրջ, ապա վիճակն իսկապես ցավալի է, ու միայն Պետրակովին հեռացնելով՝ խնդիրները չեն լուծվի...

Հ.Գ.-Նյութը պատրաստ էր տպագրության, երբ տեղեկություններ ստացանք, որ ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանը շուտով հրաժարական է ներկայացնելու: Սակայն լրատվամիջոցներին ՀՖՖ-ից հայտնել էին, թե Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայում նախագահի հրաժարականի հարց չի քննարկվում: Դե ինչ, ծանոթ ձեռագիր է: Սպասենք FAF-ի ու մյուս ֆան ակումբների արձագանքին:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

դիտվել է 295 անգամ
Լրահոս
Իրանի շուրջ զարգացումներում «լճացած» իրավիճակ է․ իրանագետ Մրգաշենում կատարված uպանության մեղադրանքով ձերբակալված եղբայրները կալանավորվել են. ՔԿ Թրամփի միակ դաշնակիցը Ո՞վ է ուզում խաղից հանել Վենսին Վթարից տուժած մոր ու երեք երեխաների վիճակը շարունակում է մնալ ծայրահեղ ծանր․ «Փաստինֆո» Հայը չի ընտրել Արցախի հանձնումն ու թուրքի առաջ ծնկելը․ Հովհաննես Ավետիսյան Հունգարիայի վարչապետը չի մասնակցի Կիպրոսում կայանալիք ԵՄ գագաթնաժողովին. Politico Երևան-Դիլիջան-Իջևան երթուղին սպասարկող «ГАЗель»-ը վթարի է ենթարկվել, ուղևորները վիրավորվել են Մրգաշեն գյուղի ատամնաբույժի սպանության համար մեղադրվող 20 և 17-ամյա եղբայրները ձերբակալվել են Ծառուկյանի ամենամեծ պաշտոնը ու ոմանց դատարկությունը Փարաքարի համայնքապետի սպանության գործով մեղադրյալները կմնան կալանքի տակ․ «Փաստինֆո» ԱՄՆ-ն հրաժարվել է Ռուսաստանի առաջարկից․ Պեսկով Վալոդյա Գրիգորյանի գործը փաստացի ընթանում է ի սկզբանե թելադրված և ուղղորդված սցենարով․ Թանդիլյան Բախվել են «Mercedes»-ը և «BMW»-ն․ 6 վիրավոր կա Ո՞ւմ միջոցով են շփվում Չես կարողանում հաղթե՞լ, բարեկամացի՞ր Մոսադի նորանշանակ ղեկավարն առաջարկել էր միջուկային մարտագլխիկներ վաճառել Թուրքիային Թուրքիայի և Ադրբեջանի հակասությունները Կոսովոյի անկախության հարցում Ինչ պահանջ ունի Զելենսկին Ցրտահարության վտանգ. առաջիկա գիշերը ՀՀ մի շարք շրջաններում սպասվում է ջերմաստիճանի անկում Թուրքիայի դպրոցում տեղի ունեցած կրակոցների հետևանքով զոհերի թիվը շատացել է Ավտովթար՝ Կոտայքի մարզում․ բախվել են «Opel»-ը և «Lixiang»-ը, վերջինն էլ բախվել է ծառին Թրամփը հայտարարել է Իրանի դեմ գործողության ավարտի մասին «ՆԱՏՕ-ն մեզ հետ չի եղել և մեզ հետ չի լինի ապագայում»․ Թրամփ Ի՞նչ է մտածում Թրամփը
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 16-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սամվել Հակոբյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մեսրոպ Եսայանը Ապրիլի 14-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Ապրիլի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 14-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Ապրիլի 13-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի ավագանու անդամ Արմենակ Դանիելյանը Ապրիլի 13-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am