«Ես եւ կինս չենք գնալու ընտրությունների, որեւէ վստահված անձ չեմ ուղարկելու տեղամաս կամ Տարածքային ընտրական հանձնաժողով`հնարավոր բարոյական եւ ֆիզիկական ոտնձգություններից խուսափելու համար»,- հայտարարել է Գորիսի նախկին Քաղաքապետ Սամվել Հարությունյանը:
Խոսքը կիրակի օրը կայանալիք գորիսի քաղաքապետի ընտրությունների մասին է: Սամվել Հարությունյանն առաջադրված թեկնածուներից մեկն է: Մյուսն էլ գործող քաղաքապետ, ՀՀԿ-ական Առուշ Առուշանյանն է:
Հիշեցնենք, կիրակի օրը հանրապետության մի շարք համայնքներում են համայնքի ղեկավարի եւ ավագանու ընտրություններ կայանալու: Սամվել Հարությունյանն ու իր թիմակիցները չեն մասնակցելու ընտրական գործընթացին`նաեւ, որպեսզի չապահովի իր մրցակցի լեգիտիմությունը: Ասում է` երեկվանից արդեն սկսել են ձայներ գնել`ընտրակաշառք բաժանել:
Իր հույսը ընտրական հանձնաժողովներում ընդդիմադիր «Ելք»-ի եւ «Ծառուկյան» դաշինքի անդամներն են: «Նրանց տխուր վիճակ է սպասվում, քանի որ պետք է աղաղակող բաները որ լինելու են`կանխեն»,-ասում է նա:
Ի դեպ, ընտրությունների լեգիտիմության մասին Սամվել Հարությունյանն ասում է, որ հանձնաժողովն ու դատարանն իրենց որոշմամբ «լուծել» են այդ հարցը: Հիշեցնենք, Թիվ 34 տարածքային ընտրական հանձնաժողովը մերժել էր Գորիս համայնքի ղեկավարի թեկնածու Սամվել Հարությունյանի, ՀՀԿ կողմից առաջադրված թեկնածու Առուշ Առուշանյանի գրանցումն ուժը կորցրած ճանաչելու վերաբերյալ պահանջը։ Հանձնաժողովը միաժամանակ պարտադրել է Առուշ Առուշանյանին՝ մինչեւ 2017թ. նոյեմբերի 5-ի ժամը 20-ը դադարեցնել Գորիս համայնքում երթեւեկության անվճար ծառայությունների մատուցումը: Սամվել Հարությունյանը հոկտեմբերի 31-ին, համաձայն չլինելով հանձնաժողովի որոշման հետ, դիմել է ՀՀ վարչական դատարան՝ պահանջելով վերացնել թիվ 34 տարածքային ընտրական հանձնաժողովի 2017 թվականի հոկտեմբերի 30-ի որոշումը եւ պարտավորեցնել թիվ 34 տարածքային ընտրական հանձնաժողովին՝ ուժը կորցրած ճանաչել թեկնածու Առուշ Առուշանյանի գրանցումը:
Այսօր դատարանն էլ է մերժել Սամվել Հարությունյանի պահանջը`այն անհիմն համարելով: Սամվել Հարությունյանը պատասխանեց նաեւ Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանի`երեկ իր հասցեին հնչեցրած մեղադրանքներին: Նա ասաց. «Հոգենյարդաբանական հետազոտության կարիք վստահ եմ, որ ես չունեմ: Վստահեմ, որ ինքն էլ չունի, որովհետեւ ինքն այդպիսինն է: Լավ է, որ ինքը վստահ է, որ իմ կինն ինձ ձայն է տալու, բայց ես վստահ չեմ, որ եթե ինքը լիներ իմ փոխարեն իր կինն իրենն ձայն կտա՞ր»:
Մանրամասները՝ aravot.am-ում
Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը
Մայիսի 8-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Մայիսի 8-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը
Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը
Մայիսի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Մայիսի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Մայիսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Մայիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը