Նիկոլ Փաշինյանը չունի շատ ժամանակ Հայաստանում իր անարդար պաշտոնավարումը շարունակելու. Արշակ Կարապետյան

Նիկոլ Փաշինյանի «իրական Հայաստանում» սուտն ու կեղծիքը վաղուց արդեն պարուրել են իշխանության բոլոր օղակները, իսկ վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձը ստում է անթաքույց, տեսախցիկների առջև, առանց դույզն-ինչ ամաչելու և կարմրելու։ Նիկոլ Փաշինյանը երեկ ներկա է գտնվել Քննչական կոմիտեի ձևավորման 10-րդ տարեդարձին նվիրված հանդիսավոր միջոցառմանը Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում, ելույթ է ունեցել, հայտարարել, թե Հայաստանում «գործ սարքելու» ինստիտուտը վերացվել է և դրան վերադարձ չի լինի։ Բազմաթիվ անգամներ փաստերով ներկայացրել եմ, թե ինչպես են գործող իշխանությունները գործեր կարում իրենց ընդդիմախոսների դեմ։ Հատկապես, թիրախավորված է զինվորականությունը։ Պատերազմում իր իսկ մեղքով կրած պարտության համար Փաշինյանը պատասխանատվությունը փորձում է բարդել բարձրաստիճան զինվորականների վրա։ Շատերին շինծու մեղադրանքներով մինչ օրս պահում են անազատության մեջ, բազմաթիվ զինվորականներ էլ ամիսներ են անցկացրել ճաղերի ետևում։
Այսօր էլ իրավապահ համակարգը, որը վերածվել է խամաճիկի Փաշինյանի ձեռքում, շարունակում է գործեր սարքել, ահաբեկել մարդկանց, իր բուն պարտականությունները թողած՝ զբաղված է միայն մեկ մարդու անվտանգության պաշտպանությամբ։ Եվ այդ ամենը դրված է համակարգային հիմքերի վրա։ Համակարգի դեմ պետք է պայքարել համակարգային մոտեցումներով։

Փաշինյանը երեկ նաև հայտարարել է, թե Հայաստանում բոլորը հավասար են օրենքի առաջ, չկան արտոնյալներ՝ լինեն նախկին, թե ներկա։ «Մենք շատ ժամանակ չունենք Հայաստանի Հանրապետության քաղաքացիների շրջանում ներդնելու այն զգացողությունը, որ Հայաստանի Հանրապետությունում կա արդարություն, Հայաստանի Հանրապետությունում կա արդարադատություն, Հայաստանի Հանրապետությունում բոլորը հավասար են օրենքի առաջ, Հայաստանի Հանրապետությունում չկան արտոնյալներ՝ լինեն նախկին, թե ներկա, և Հայաստանի Հանրապետությունում օրենքը, օրինականությունը, իրավակարգը, արդարությունը և արդարադատությունն ընդամենը ճառերում հիշատակվող խոսքեր չեն, այլ դրանք իրականություն են և իրողություն»,- ասել է վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձը:

Եվս մեկ զարհուրելի սուտ Նիկոլ Փաշինյանի բերանից։ Հայաստանում արտոնյալ են Փաշինյանը, նրա թիմակիցները, նրան առանց ծպտունի ենթարկվողներն ու իր կեղտոտ հանձնարարությունները կատարողները, իսկ օրենքը, օրինականությունը, իրավակարգը, արդարությունը և արդարադատությունն ընդամենը իրենց կեղծ ճառերում հիշատակվող խոսքեր են։
Մի հարցում նա, թերևս, ճիշտ է՝ շատ ժամանակ չունենալու հարցում։ Նիկոլ Փաշինյանը չունի շատ ժամանակ Հայաստանում իր անարդար պաշտոնավարումը շարունակելու։ Իսկ նոր, ազգային իշխանությունները պետք է ամեն ինչ անեն՝ արդարությունը վերականգնելու, օրենքներն ու Սահմանադրությունը կիրառելու, օրենքի գերակայություն հաստատելու համար։

«Համահայկական ճակատ» շարժման և կուսակցության առաջնորդ Արշակ Կարապետյան

դիտվել է 432 անգամ
Լրահոս
Վիճակը սրվել է․ ինչ է արել մի քանի օր առաջ ՀՅԴ–ն․ Ռոբերտ Մարգարյան (video) Հայաստանը բռնապետ ղեկավարի աթոռամոլության պատճառով վերածվել է գերտերությունների շահերի բախման կետի Արցախի էջը փակված չէ․ Գառնիկ Դանիելյան Թրամփի սուտը բավականին «թանկարժեք» է Սեպտեմբերի 1-ից գործում են մանկապարտեզների սննդի նոր պահանջները. ի՞նչ է արգելված ճաշացանկում Հայաստանի կանանց հավաքականը 4-րդ հաղթանակն է տոնել Մբապեն այս պահին աշխարհի լավագույն ֆուտբոլիստն է․ Զիդան Նոր Խարբերդի մանկատանը երեխային դաժան ծեծի ենթարկած դայակը ձերբակալվել է. ՆԳՆ Փոփոխություն Հայաստանի հավաքականի հայտացուցակում Մահացել է քաղաքագետ Ռիչարդ Կիրակոսյանը Արեգնազը պատրաստ է անցնել զրկանքների միջով․ Քրիստինե Վարդանյան Սեպտեմբերի 22/23-ին՝ հարյուրավոր հասցեներում լույս չի լինի Չի մոռացվելու, որ «յան» ազգանունով ոմանք ասում էին՝ «ինչո՞ւ չես զոհվել, այ համբալ»․․․ Արարատի մարզում բախվել են բեռնատարներ․ նրանցից մեկը բարձված է եղել խոշոր եղջերավոր անասուններով Կասկադյորական ավտովթար՝ Կոտայքի մարզում Հորդառատ անձրև կգա Խարբերդի մանկատանը երեխային ծեծած դայակը ազատվել է աշխատանքից Հզոր պտտահողմ Սևանա լճում Տուն ենք գնում՝ արդեն չորսով. Սոնա Ռուբենյանն ու նորածին որդին դուրս են գրվել հիվանդանոցից․ տեսանյութ Վերադառնալու ենք Արցախ Տղամարդու դի է հայտնաբերվել Հրազդանի կիրճում
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am