aysor.am Պա՛պ, ես քո ականջին ամեն ինչ ասացի այդ օրը. Նորա Գրիգորյանի անկեղծ զրույցը Ալեքսանդր Գրիգորյանի մասին

Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստ, Ռուսաստանի արվեստի վաստակավոր գործիչ, Երևանի Կ. Ստանիսլավսկու անվան պետական ռուսական դրամատիկական թատրոնի գեղարվեստական ղեկավար Ալեքսանդր Գրիգորյանի բացակայությամբ մեր քաղաքում ևս մեկ գույն կպակասի: Դա փաստում են բոլորը՝ արվեստակերտներն ու արվեստասերները, մարդիկ, ովքեր թատրոն են ոտք դնում՝ որպես դերասան ու հանդիսատես: Ասում են՝ մնացողի համար առավել դժվար է, քան՝ գնացողի, քանի որ հենց նա է իր մնացյալ կյանքում պահում, փայփայում, վերհիշում ու կարոտում այն բոլոր օրերը, որոնք նրանց կապում էին: Ու չանի Աստված, որ այդ «գնացողը» քեզ համար լինի ոչ միայն ծնող, ընկեր կամ հարազատ, այլև՝ այդ բոլորի հավաքական պատկերը… Հատկապես այս օրերին բեմադրիչ, դերասանուհի Նորա Գրիգորյանի համար դժվար էր խոսել հոր՝ Ալեքսանդր Գրիգորյանի մասին, ում հետ կապվում է իր կյանքի 24 տարիների ամեն մի օրը: Դերասանուհին պատմում էր մերթ արտասվելով, մերթ էլ այդ բոլոր պատմությունները վերհիշելով ու ժպտալով: Ամեն բառից հետո կրկնում էր՝ նա իմ Աստվածն է, մեր տան Աստվածը: Զրուցելը դժվար էր երկուստեք, դժվար, բայց՝ անհրաժեշտ Թատրոնն իր կյանքն էր Նա երբեք չի ստեղծագործել կոչումների համար: Թատրոնն իր կյանքն էր, իսկ թե ինչ կոչումներ կտային՝ երկրորդական էր: Ամեն ներկայացում նոր երեխայի ծնունդ, մի նոր երջանկություն էր իր համար… Նորան է իմ ու մեր թատրոնի հույսը Հորս բացակայությունն ինձ համար ոչ թե մեկ գույնի, այլ՝ բոլոր գույների պակասությունն է: Նա միշտ դրական ու լավատես է եղել, իր հետ ամեն մի նոր օր մի նոր կյանք էր: Մեզ սովորեցրել էր՝ եթե նույնիսկ վիճված եք, առավոտյան «доброе утро»-ն, միասին սեղանի շուրջ նստելը պարտադիր է: Ու այդ ավանդույթը մեր ընտանիքում կշարունակվի…Նա իմ ներսում է, միշտ մեզ հետ կմնա: Մինչև իր մահը բազմաթիվ մարդկանց հետ հանդիպելիս ասում էր՝ Նորան է իմ ու մեր թատրոնի հույսը: Ու ես գիտեմ, որ երբեք չեմ հիասթափեցնի իրեն… Միայն մորս շնորհիվ չկորցրեց կյանքի հանդեպ մեծ սերը Վերջին շրջանում, քանի որ վատառողջ էր, ամեն օր չէր, որ թատրոն էր գնում: Սակայն հետևում էր պրեմիերաներին, անպայման ներկա էր լինում ներկայացումների հանձնմանը, նայում փորձերը, պիեսներ էր փնտրում. մինչև վերջ աշխատել ու մտածել է… Միայն մայրիկիս՝ Թամարայի շնորհիվ մինչև իր կյանքի վերջին վայրկյանը ակտիվ էր. քայլում էր, շարժվում, ուտում: Չկորցրեց իր առույգությունը, կյանքի հանդեպ մեծ սերը: Լավագույն ընկերը կինն էր՝ Թամարա Գրիգորյանը Մայրս ու նա շատ կապված էին, 27 տարի միասին են ապրել: Նրանց վերջին երկխոսություններից մեկը կներկացանեմ, որը նկարագրում է հորս ու մորս անսահման սերն ու նվիրվածությունը միմյանց… Томочка? -Да, Саш джан... -Ты знаешь, я подумал..если я умру... -Не начинай, Саша, ты сильный человек... -Нет, я не об этом...я хотел сказать,если я умру... -И что? -Я буду по тебе скучать... Հենց այսպիսին էր նրանց սերը… 6 զավակ ունի՝ 3 տղա և 3 աղջիկ Հայրս 6 զավակ ու 5 թոռնիկ ունի: Ես և եղբայրս՝ Ալեքսանդրը, կրտսերներն ենք: Քույրերս՝ Զառան և Աննան, հիմա Երևան են եկել: Մինչև այս էլ էին եկել, որպեսզի հանդիպեին պապայի հետ, մեր հոգսերն ու ապրումները թեթևացնեին: Շատ են սիրել պապային, միշտ հպարտությամբ են ասել՝ մենք Գրիգորյան ենք: Զավակները միմյանց հետ կապված են, սիրով Մայրս միշտ աշխատել է առողջ մթնոլորտ պահել ընտանիքում, բոլորն էլ տարբեր երկրներից մեզ հյուր էին գալիս՝ իրենց թոռնիկների, երեխաների հետ միասին: Միշտ լավ ժամանակ ենք անցկացրել: Նրանք հորս երեխաները չեն, նրանք իմ ու եղբորս քույր ու եղբայրներն են: Մեր տան դրվածքն է այդպիսին, այդպես են մեզ դաստիարակել մեր ծնողները: Մենք բոլորին շատ ենք սիրում… Միայն մի բանի համար է ափսոսել ամբողջ կյանքում Ափսոսում էր, որ առաջին կնոջից՝ Նելլիից, չի հասցրել ներողություն խնդրել… Տարվել էր ուրիշ դերասանուհիով, ինչը նկատել էր կինն ու առանց վեճերի ու բացատրության՝ հեռացել… Երազանք, որի մասին հաճախ էր բարձրաձայնում Ցանկանում էր, որ իր ծննդյան տարեդարձներից մեկի ժամանակ Հայաստան գան ու իր կողքին լինեն իր բոլոր երեխաները, թոռնիկներն ու կանայք: Ես և հայրս մտերմացանք, երբ… Իմ ու հայրիկիս հարաբերություններն ավելի մտերիմ դարձան, երբ ինստիտուտի դասախոսները սկսեցին ինձ գովել ու նրան ուղղորդել, որ ուշադրություն դարձնի իմ աշխատանքի վրա: Ու նա դա արեց. բեմադրվեց ներկայացում, առաջարկ ստացա՝ լինել երկրորդ ռեժիսոր, զուգահեռ էինք աշխատում: Գրեթե ամեն պահի համընկնում էին իմ ու իր մտածածն ու պատկերացրածը (ժպտում է՝ հեղ.)… Մի օր այնպես ստացվեց, որ Օստրովսկու «Ամեն ինչ վաճառվում է» պիեսում շտապ պետք է գլխավոր դերակատարուհուն փոխարինեի, ու դա ինձ համար ճակատագրական դարձավ: Շնորհավորանքներ, գովասանքներ ու դրական արձագանքներ ստացանք: Ու այդ օրվանից մեր շփումը հայր ու աղջիկ հարթությունից տեղափոխվեց նաև գործընկերների հարթություն: Ամենակարևոր խորհուրդը՝ դստերը Ինթ միշտ ասում էր. «Будь дипломатичней и всегда знай -ты все знаешь, но ничего не знаешь»… «Он станет таким парнем- все завидовать будут» Մայրս որոշեց եղբորս անունը դնել Ալեքսանդր: Պապան շատ շոյված էր… Միշտ ասում էր՝ տան տղամարդ, «моя надежда-моя сила. Он станет таким парнем- все завидовать будут»… Սաշոկս շատ դժվար ու ծանր է տանում: Գիտեմ, ներսում փոթորիկ է, բայց իրեն պինդ է պահում… Հայրական «պատիժը» Մեզ համար իսկական պատիժ էր նրա լռությունը: Միշտ աշխատել ենք հայրիկին չբարկացնել, թեև, մեր տանը մշտապես է առողջ մթնոլորտ եղել: Գիտեինք, որ դա էլ է նպաստում առողջացմանը: Չէր ներում դավաճանությունը Դա նրա համար ամենաաններելի արարքն էր: Կյանքում շատ է հանդիպել դավաճան մարդկանց, ընկերների, դերասանների… Թեև, կարող էր ներել, բայց այլևս մոտ չէր թողնի: Ես էլ այդպիսին եմ, իրպիսին… Արկածային ճամփորդություն, որից հետո շատ էինք ծիծաղում Վերջին տարիների ծննդյանս օրերից էր, որոշեցինք ավտոմեքենայով Վրաստան մեկնել՝ հանգստանալու: Այնտեղ քարտեզը մեզ սխալ ճանապարհ ցույց տվեց: Չգիտենք էլ, թե ինչպես սարերով, ձորերով, ջրվեժներով ու անմարդաբնակ տեղերով 20 ժամ անց հասանք տեղ: Բայց հետագայում շատ էինք ծիծաղում այս արկածային ճամփորդության վրա… Բժիշկները 3 ամսվա կյանք էին տվել Այն դժվար օրերին, երբ պատերազմում էինք հիվանդության դեմ, երբ բժիշկները մեզ ասել էին, որ 3 ամսվա կյանք են տալիս (արտասվում է՝ հեղ.)… այդ օրերին հատկապես, մենք անընդհատ նրա կողքին էինք, իմ զույգ բալիկներն էին նրան արթնացնում առավոտյան: Կարծում եմ՝ բացի մայրիկիցս, նաև երեխաներիս ժպիտն ու սերը ստիպեց հորս ապրել գրեթե 3 անգամ ավելի երկար կյանք… Կյանքի վերջին օրերին՝ ամեն վայրկյան միասին Ես ու հայրս անընդհատ խոսում էինք իմ նոր բեմադրությունից, քննարկում: Ավելի քան ակտիվ էր: Ամեն օր նախաճաշից հետո միասին մարմնամարզություն էինք անում, քայլում էինք, վերադառնում ու նստում պիեսի առաջ (սրբում է աչքերը՝ հեղ.) Մանրամասները՝ aysor.am-ում

դիտվել է 538 անգամ
Լրահոս
Հանտավիրուսի մահացու շտամով վարակված ուղևորներին տեղափոխող զբոսանավը ժամանել է Թեներիֆե կղզի Հայ-ադրբեջանական սահմանին շարունակվում են սահմանազատման աշխատանքները. Բայրամով Երևանում կինը դիմել է ոստիկանություն և հայտնել, որ 26-ամյա տղան ոտքերով հարվածներ է հասցրել Ճանապարհի վերջում շատ արագ կհայտնվենք ոչ թե ԵՄ-ում, այլ «արևմտյան ադրբեջանում». Արման Աբովյան Ադրբեջանից Հայաստան կուղարկվի 16 վագոն դիզելային վառելիք Անլվա մի ոչնչություն նախ համբուրեց զոհվածի մոր ձեռքը, հետո վերադարձավ իր որջն ու վաճառեց Արցախը․ Արամ Գևորգյան Նիկոլն ամենավտանգավոր ու ամենակեղտոտ բաներն է ասում, կեղծում ու վիրավորում է մեր ժողովրդի ընթացիկ պատմությունը Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ Երբ դավաճանն ասում է, որ Արցախյան շարժումը սխալ էր, նշանակում է զինվորին տարել է զոհել, որ հանձնի. Իշխանյան Հայաստանի թակարդը՝ «հանուն» մի բանի Քուչակում բախվել են «Mercedes»-ը և բանջարեղենով բարձված «Opel»-ը․ կա վիրավոր «Nissan» մակնիշի ավտոմեքենան արգելափակվել է Չիչխան գետում Ռուբիոն և Ուիթքոֆը Մայամիում հանդիպել են Կատարի վարչապետի հետ Իրավիճակը՝ ավտոճանապարհներին Իջևան-Դիլիջան ավտոճանապարհին «Mercedes»-ը դուրս է եկել երթևեկելի հատվածից և հայտնվել Աղստև գետում Պայմանագրային զինծառայողի հարցերը Փաշինյանը տեղում լուծեց Մեկ օր գալու է այն օրը, որ ծանր սրտով ու ամոթով չենք դիմավորելու Մայիսի 9-ի տոնը. Բեգլարյան Երբ դավաճանն ասում է, որ Արցախյան շարժումը սխալ էր, նշանակում է զինվորին տարել է զոհել, որ հանձնի. Իշխանյան Պարենի համաշխարհային գներն աճում են արդեն երրորդ ամիսն անընդմեջ Պետք է ուժեղացնենք մեր երկիրը, ներկայացնում ենք ծրագիր, որը մեր երկիրը փոխելու է․ Կարապետյանը՝ Սիսիանում Մշակութային օբյեկտների վրա հարձակումները արտացոլում են իրանական ինքնության նկատմամբ թշնամանքը․ Փեզեշքիան Իրանը վերսկսել է թռիչքները Իրաք Կիևի ռեժիմը երբեք պայմանագրաունակ չի եղել․ Լավրով «Իրանի ծովային շրջափակումը շարունակվում է ամբողջ ուժով». CENTCOM Արտաշատում վրաերթի են ենթարկել 6-ամյա աղջնակի․ բժիշկները պայքարում են երեխայի կյանքի համար
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը Մայիսի 8-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը Մայիսի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մայիսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am