«Հրապարակ» օրաթերթը գրում է. «ՀՀԿ «տուսովշչիկները» դժգոհ են ԱԺ նախագահ Արա Բաբլոյանից. նա «միայնակ գայլ» է, շփվում է հանձնաժողովների նախագահների հետ՝ միայն ի պաշտոնե, նրանց հետ երբեք կոնյակ չի խմում, ինչպես անում էր Գալուստ Գրիգորիչը, «գյալաջիի» չի բռնվում՝ ինչպես Հովիկ Արգամիչը, մտերիմ է լոկ իր խորհրդական, իր տարեկից Մկրտիչ Մինասյանի հետ, երբեմն էլ Խոսրով Հարությունյանն է բեղերը շոյելով դուրս գալիս նրա մոտից: Քաղաքական եւ «մնացյալ» հարցերով զբաղվում է ԱԺ աշխատակազմի ղեկավար Արա Սաղաթելյանը։ Չնայած Արա Սաենիչին էր հանձնարարված այնպիսի պատասխանատու գործ, ինչպիսին Լեհաստանի ղեկավարության հետ ինչ-ինչ հարցերի ճշգրտումն է։ Հիշեցնենք, որ ԱԺ պատվիրակությամբ Բաբլոյանն այցելել էր Լեհաստան, որն այն երկրների թվում է, որոնց հետ սերտորեն «աշխատում» է Ադրբեջանը, որպեսզի ԵՄ-Հայաստան համաձայնագրում ամրագրվի միայն տարածքային ամբողջականության սկզբունքը: Իսկ այս օրերին ինտենսիվացել են խոսակցությունները, որ 2018-ին Բաբլոյանը կնշանակվի Շվեյցարիայում դեսպան՝ Ազնավուրի փոխարեն»:
Առավել մանրամասը` թերթի այսօրվա համարում
Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը
Մայիսի 8-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Մայիսի 8-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը
Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը
Մայիսի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Մայիսի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Մայիսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Մայիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը