Խոշոր պայթյուն`Բաղդադում. կա 28 զոհ
Այսօր Բաղդադում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհվել է 28 մարդ, ավելի քան 60 մարդ վիրավորվել են, հայտնում է Rosbalt.ru-ն: Ինչպես հայտնել է քաղաքային ոստիկանությունը, հզոր պայթյունը տեղի է ունեցել Բաղդադի Մադինատ աս-Սադր արևելյան արվարձանում: Վերջին տվյալներով՝ մահապարտ ահաբեկիչները պայթեցրել են երկու պայթուցիկներ ամենամարդաշատ թաղամասում` տեղի շուկայում: Զոհերի մեծ մասը խաղաղ բնակիչներ են: Ահաբեկչությունը տեղի է ունեցել մի քանի ժամ անց այն բանից հետո, երբ Իրաքի մայրաքաղաքի արևմտյան մասում կառավարական ուժերին հաջողվել է խափանել ԴԱԻՇ-ի զինյալների մի քանի հարձակումներ: Բանակի հրամանատարության հայտարարության համաձայն՝ ծայրահեղականների դեմ գործողության ժամանակ չեզոքացվել է ավելի քան տասը ծայրահեղական, այդ թվում՝ իրենց պայթեցնելու պատրաստ մի քանի մահապարտ:
