Սահամանդրական դատարանում այս որոշմանը քվեարկել են դատավորներ, որոնք քվեարկելու իրավունք չեն ունեցել. Ռոբերտ Քոչարյան

Ամեն ինչ բաց է լինելու։ Չկա մեղադրանք, տեսել եք՝ ես որտեղ եմ նստած եղել այս դատական նիստին։ Իմ տպավորությամբ՝ այս գործն այս վիճակում ուղղակի գցել են դատարանի գրպանը՝ լուծում գտնելու համար, իսկ օրինական լուծում այս վիճակից ուղղակի չկա։ Ես չգիտեմ՝ դատավորն ինչպես կտանի դատավարությունը, եկեք սպասենք, չեմ կարող դատավորի անունից խոսել։ Եթե ունենա համարձակություն, ապա պետք է ուղղակի կարճի այս գործը: Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 11-ին, դատարանի բակում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն՝ անդրադառնալով իր վերաբերյալ քրեական գործը կրկին վերաբացելուն։

Անդրադառնալով դատավորի՝ նախկինում ՔՊ անդամ լինելու հանգամանքին՝ Ռոբերտ Քոչարյանն ընդգծեց, որ եթե այս դատական նիստը շարունակվի, ապա կլինի դատավորին ինքնաբացարկի միջնորդություն. «Այդ միջնորդության մասին նաև այդ հանգամանքը փաստաբանները կնշեն»։

Ռոբերտ Քոչարյանը ասաց, որ այն, ինչը կատարվում է աբսուրդի ժանրից է և ընդհանրապես կապ չունի իրավաբանության հետ։ 

Ռոբերտ Քոչարյանը շեշտեց, որ Սահամանդրական դատարանում այս որոշմանը քվեարկել են դատավորներ, որոնք քվեարկելու իրավունք չեն ունեցել. «Ե՛վ Վահե Գրիգորյանը, և՛ Սասուն Խաչատրյանի եղբայրը։ Հրայր Թովմասյանին չեն թույլատրել մասնակցելու այդ հարցի քննարկմանը՝ հետաքրքիր պատճառաբանությամբ, թե իմ փաստաբան Արամ Օրբելյանի հետ Թովմասյանն ունի քավոր–սանիկական հարաբերություններ, իսկ հարազատ եղբայրությունը, պարզվում է, խոչընդոտող հանգամանք չէ»։

դիտվել է 235 անգամ
Լրահոս
Մեշհեդում բարձրացվել է կանաչ դրոշ ԱՄՆ Կոնգրեսում Սպիտակ տան բժշկին կոչ են արել ստուգել Թրամփի հոգեկան առողջությունը Հավատարիմ են Վաշինգտոնում համաձայնեցված Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության օրակարգին․ Հաջիև Կալաս․ Աջակցությունը «չի կարող միակողմանի լինել» Իսրայելը հարվածել է Լիբանանին «Էս մարդն անգամ մարդկանց մահերի վրա է անամոթաբար միավորներ հավաքում՝ ընդգծելով, որ մահերի պատճառն էլ է իրենց «լավ աշխատանքը»». Արմեն Հովասափյան Ուկրաինայի հակամարտությունը հնարավոր չէ կարգավորել առանց ՌԴ-ի համար անվտանգության երաշխիքների Սթարմերը սկանդալի մեջ է հայտնվել Ավտոմեքենան հանդիպակաց գոտում է բախվել ՆԳՆ–ի ավտոբուսին. ՔԿ–ն` վթարի մասին Վենսը Իսլամաբադում բանակցություններ է վարել Պակիստանի վարչապետի հետ TRIPP նախագծի իրականացումը կարող է փոխել տրանսպորտային և ընդհանուր տարածաշրջանային դինամիկան․ Հաջիև Սա ժողովրդական նախագծի շնորհանդես էր Դարձել է քայլող աղետ Պատերազմի արդյունքում Իրանը հայտնվեց ձիու վրա, իսկ ԱՄՆ-ն՝ ձիու տակ․ գերմանական Der Spiegel Հոնկոնգում թողարկվող Asia Times պարբերականը թվերով է հիմնավորում, թե ինչ աստիճանի տուժեցին ԱՄՆ-ն ու Իսրայելն այս պատերազմում Ապարանի վթարի հետևանքով վնասվածքներ ստացած անձինք դուրս են գրվել հիվանդանոցից ՀՀ հաջորդ վարչապետ Սամվել Կարապետյանը հանդես կգա «Փոփոխություն» ուղերձով․ «Ուժեղ Հայաստան» Նախաքննությունն ավարտված է․ կանխելու են Դավիթ Մինասյանին ազատ արձակելու հնարավորությունը․ փաստաբան Իրանական պատվիրակությունը պատրաստ է ԱՄՆ-ի հետ բանակցությունների ցանկացած զարգացման Շիրակի մարզում վթարի հետևանքով տուժած երեխաների վիճակը շարունակում է ծայրահեղ ծանր մնալ Թվում էր՝ նման ողբերգությունից հետո քարոզարշավը պետք է դադարեցվեր․ Գառնիկ Դանիելյանը՝ վթարի մասին 18-ամյա դպրոցական, կալանավորված Դավիթ Մինասյանի առողջական վիճակում որևէ դրական փոփոխություն չկա ՆԳՆ ավտոբուսի և թեթև մարդատարի վթարից տուժածները դուրս են գրվել ԲԿ–ից. նախարարություն Մահաբերի ուղևորությունը պետական գործառույթի հետ կապ չուներ, կապված էր քաղաքական գործունեության հետ Գրոսմայստեր Ռոբերտ Հովհաննիսյանը առաջատար է
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 10-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Ջամալյանը Ապրիլի 10-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Ապրիլի 10-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 9-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Ապրիլի 9-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը Ապրիլի 9-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Ապրիլի 9-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Ապրիլի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Ապրիլի 8-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ժասմինա Ղևոնդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am