Ինչով է բացատրվում Սփյուռքի վստահության անկումը հիմնադրամի նկատմամբ

«Ժողովուրդ» թերթը գրում է. «2018 թվականի հոկտեմբերի 20-ին Լիբանանի հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց. «Կոչ եմ անում վստահությամբ վերաբերվել Հայաստան համահայկական հիմնադրամի աշխատանքներին և օժանդակել հիմնադրամին գործունեության թափանցիկության, միջոցների ծախսման արդյունավետության բարձրացմանն ուղղված աշխատանքներում… Շատ կարևոր է վստահության զգացումը, և հույս ունեմ, որ Հայաստան-Սփյուռք հարաբերությունները կհիմնվեն առաջին հերթին վստահության վրա»:

Իրականում սակայն Հայաստան համահայկական հիմնադրամի նկատմամբ վստահությունը կարելի է չափել հանգանակություններով․ տարեկան մարաթոններով։ 2023 թվականի հեռուստամարաթոնի ժամանակ հանգանակվել է վերջին 6 տարիների վիճակագրությամբ ամենաքիչ գումարը՝ 8,4 մլն դոլար։ Այն էլ, ոչ թե այդքան գումար է հանգանակվել, այլ՝ այդքան գումարի խոստում է տրվել, որի մի մասը կարող է և չկատարվել։

Սփյուռքի վստահության անկումը հիմնադրամի նկատմամբ կարելի է բացատրել մի շարք գործողններով՝ Արցախի հանձնում, ՀՀ սահմանների օկուպացիա։ Բայց վստահության դեֆիցիտի կարևոր հանգամանքն այն է, որ 2020 թվականի պատերազմի ընթացքում հայության կողմից հանգանակված գումարների մեծ մասը՝ 107 մլն դոլար, կառավարության որոշմամբ պետական բյուջե մտցվեց, և մինչ այժմ հայտնի չէ, թե ինչ են արվել այդ գումարները։ Թերևս պարգևավճարներ տվեցին հիմնադրաի գումարներով: Այսինքն՝ Փաշինյանը խաբել է»։

դիտվել է 132 անգամ
Լրահոս
Իրանի շուրջ զարգացումներում «լճացած» իրավիճակ է․ իրանագետ Մրգաշենում կատարված uպանության մեղադրանքով ձերբակալված եղբայրները կալանավորվել են. ՔԿ Թրամփի միակ դաշնակիցը Ո՞վ է ուզում խաղից հանել Վենսին Վթարից տուժած մոր ու երեք երեխաների վիճակը շարունակում է մնալ ծայրահեղ ծանր․ «Փաստինֆո» Հայը չի ընտրել Արցախի հանձնումն ու թուրքի առաջ ծնկելը․ Հովհաննես Ավետիսյան Հունգարիայի վարչապետը չի մասնակցի Կիպրոսում կայանալիք ԵՄ գագաթնաժողովին. Politico Երևան-Դիլիջան-Իջևան երթուղին սպասարկող «ГАЗель»-ը վթարի է ենթարկվել, ուղևորները վիրավորվել են Մրգաշեն գյուղի ատամնաբույժի սպանության համար մեղադրվող 20 և 17-ամյա եղբայրները ձերբակալվել են Ծառուկյանի ամենամեծ պաշտոնը ու ոմանց դատարկությունը Փարաքարի համայնքապետի սպանության գործով մեղադրյալները կմնան կալանքի տակ․ «Փաստինֆո» ԱՄՆ-ն հրաժարվել է Ռուսաստանի առաջարկից․ Պեսկով Վալոդյա Գրիգորյանի գործը փաստացի ընթանում է ի սկզբանե թելադրված և ուղղորդված սցենարով․ Թանդիլյան Բախվել են «Mercedes»-ը և «BMW»-ն․ 6 վիրավոր կա Ո՞ւմ միջոցով են շփվում Չես կարողանում հաղթե՞լ, բարեկամացի՞ր Մոսադի նորանշանակ ղեկավարն առաջարկել էր միջուկային մարտագլխիկներ վաճառել Թուրքիային Թուրքիայի և Ադրբեջանի հակասությունները Կոսովոյի անկախության հարցում Ինչ պահանջ ունի Զելենսկին Ցրտահարության վտանգ. առաջիկա գիշերը ՀՀ մի շարք շրջաններում սպասվում է ջերմաստիճանի անկում Թուրքիայի դպրոցում տեղի ունեցած կրակոցների հետևանքով զոհերի թիվը շատացել է Ավտովթար՝ Կոտայքի մարզում․ բախվել են «Opel»-ը և «Lixiang»-ը, վերջինն էլ բախվել է ծառին Թրամփը հայտարարել է Իրանի դեմ գործողության ավարտի մասին «ՆԱՏՕ-ն մեզ հետ չի եղել և մեզ հետ չի լինի ապագայում»․ Թրամփ Ի՞նչ է մտածում Թրամփը
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 16-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սամվել Հակոբյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մեսրոպ Եսայանը Ապրիլի 14-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Ապրիլի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 14-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Ապրիլի 13-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի ավագանու անդամ Արմենակ Դանիելյանը Ապրիլի 13-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am