«Հրապարակ» օրաթերթը գրում է. «ԱԺ աշխատակազմի ղեկավարի տեղակալ-գործերի նախկին կառավարիչ Էրիկ Մինասյանը, որը սեպտեմբերին ազատվեց պաշտոնից, քանի որ ԱԺ-ում չարաշահումներ և յուրացումներ էին հայտնաբերվել, օրերս կազատվի նաև ԱԺ աշխատակազմի ղեկավարի խորհրդականի պաշտոնից։
Հիշեցնենք, որ սեպտեմբերին պաշտոններին հրաժեշտ տվեցին նաև ֆինանսատնտեսագիտական և հաշվապահահաշվառման վարչության պետի տեղակալ Ռուզաննա Աթոյանը, հաշվապահական հաշվառման բաժնի պետ Սուսաննա Այվազյանը, իսկ ֆինանսատնտեսագիտական և հաշվապահական հաշվառման վարչության պետ Վարդան Թորոսյանը, ազատվելով պետի պաշտոնից, նշանակվել է նույն վարչությունում պետի տեղակալ: ԱԺ նոր ղեկավարությունը նախկին վատնումներին վերջ տալու համար լիմիտներ է սահմանել թե՛ հեռախոսային խոսակցությունների, թե՛ ծառայողական մեքենաներին տրամադրվող բենզինի համար։
Օրինակ՝ ԱԺ փոխնախագահներն ամսական ընդամենը 50 հազար դրամի կարող են խոսել բյուջեի հաշվին, ԱԺ նախագահին օրական 20 լիտր բենզին է հատկացվելու։ Ի դեպ, աշխատակազմի օպտիմալացման արդյունքում ԱԺ նախագահը նախկին 22 խորհրդականների փոխարեն ներկայումս բյուջեից վարձատրվող 3 խորհրդական ունի՝ Վրեժ Գասպարյանը, ԱԺ նախկին պատգամավոր Մկրտիչ Մինասյանը և Արմեն Հարությունյանը, որի կենսագրության մանրամասներն ԱԺ հանրային կապերի վարչությունը չհաղորդեց մեզ»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում։
Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը
Մայիսի 8-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Մայիսի 8-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը
Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը
Մայիսի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Մայիսի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Մայիսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Մայիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը