Այսօր Արտակարգ իրավիճակների նախարար Դավիթ Տոնոյանը ԱԺ-ում ներկայացրեց 2018-ի բյուջեի նախագծով իրենց ոլորտին հատկացումները:
ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր, նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը քննարկմանը նշեց, որ Արտաշատ-Երևան բետոնապատ մայրուղու վրա երկար տարիներ է, ինչ բազմաթիվ մարդիկ են մահանում ու հայտարարեց, որ այդ վթարների մեջ ոստիկանությունը մեղավոր չէ:
«Արտաշատ-Երևան ճանապարհը պատուհաս է դարձել ժողովրդի համար: Մարդկային այս կյանքերի պատասխանատուն մեկ այլ մարմին է, որին, կարծում եմ, պետք է մեջտեղ բերել, թող պատասխան տա: Ոստիկանությունը ճանապարհային երթևեկության ճիշտ կազմակերպման համար, ճանապարհային երթևեկության կանոնները պահպանելու և այլ, և այլ շատ գործառույթներ է իրականացնում: Բայց արդյոք ոստիկանությունն է մեղավոր, երբ պատեհ, անպատեհ գիշերը փակում են ճանապարհը ու ուղղություններ փոխում, ու վարորդներն էլ հայտնվում են անսպասելի վիճակում: Ժողովուրդը չի կարողանում քաջ ընկալել՝ ում մեղքով է: Հենց վթար են տեսնում, ասում են՝ թիվը գրանցեք, ոստիկանության մեղքով է: Ոստիկանությունը հեչ կապ չունի այս ամենի հետ: Այլ կառույցներ կան, որոնք այս քննադատությունից դուրս են մնացել», - ասաց ոստիկանապետը:
Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը
Մայիսի 8-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Մայիսի 8-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը
Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը
Մայիսի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Մայիսի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Մայիսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Մայիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը