Երեւանի «Ալաշկերտի» գլխավոր մարզիչ Աբրահամ Խաշմանյանն անարդար եւ կողմնակալ է համարում Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի կարգապահական կոմիտեի կայացրած որոշում՝ կապված «Շիրակի» հետ արտագնա խաղում տեղի ունեցած միջադեպը:
«Ես այժմ ամեն ինչի սպասում եմ: Եթե իմ տեղը մեկ ուրիշ մարզիչ լիներ, ապա այն սադրանքները, որ իմ դեմ արեցին մրցակցի երկրպագուներն ու թիմի մի քանի անդամներ, ապա այլ որոշում կկայացվեր. ցմահ կորակազրկեին մարզչին հարվածողին, ստադիոնը կորակազրկեին երկար ժամանակով եւ այլն: Այնպես որ, այդ միջադեպի համար կուժնուկուլան հիմնականում ջարդեցին իմ եւ «Ալաշկերտի» վրա»:
Աբրահամ Խաշմանյանը դրանում միտում է տեսնում, քանի որ ինքը մշտապես որակազրկվում է երկար ժամանակով եւ չի կարողանում անմիջականորեն ղեկավարել թիմին:
«Ալաշկերտն» արդեն երեք տարի է պայքարում է չեմպիոնության համար, որոշակի հաջողությունների է հասել եվրոգավաթներում: Իմ կարծիքով, սա որոշ մարդկանց դուր չի գալիս, եւ հիմնականում նրա համար, որ ես ազնվորեն ծառայում եմ ֆուտբոլին եւ ինքնուրույն եմ կայացնում իմ բոլոր որոշումները», – նշեց նա:
Հավելենք, որ փորձառու մասնագետն հուսահատված չէ եւ պատրաստ է կրել իր պատիժը: Ավելին, նա համարում է, որ դրանք իրեն ավելի են կոփում եւ ուժեղացնում:
Ի դեպ, Աբրահամ Խաշմանյանը «Ա1+»-ին հատուկ տեղեկացրեց , որ առաջիկա դեկտեմբերին պատրաստվում է երկարաձգել «Ալաշկերտի» հետ կնքած պայմանագիրը եւ ցանկանում է թիմը գլխավորել այնքան ժամանակ, քանի դեռ նորմալ առաջարկ չի ստանա արտասահմանյան որեւէ ակումբից:
Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը
Մայիսի 8-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Մայիսի 8-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը
Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը
Մայիսի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Մայիսի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Մայիսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Մայիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը