Գաղտնի հանդիպում Մոսկվայում և ստվերային գործընթացներ

«Հրապարակ» թերթը գրում է․

Մոսկովյան այցի ընթացքից ու ՀՀ իշխանությունների հրապարակային դիրքորոշումներից տպավորություն է ստեղծվում, որ Նիկոլ Փաշինյանը հերթական անգամ դեմարշ է արել ՌԴ-ի դեմ. նախ՝ Հայաստանը չմիացավ ԱՊՀ պետությունների փոխարտգործնախարարների հավաքում ընդունված երկու հայտարարություններին։ Երկրորդ՝ Փաշինյանն ԱՊՀ երկրների ղեկավարների հավաքի ժամանակ իր ելույթում գրեթե բաց տեքստով հայտարարեց, որ որեւէ փաստաթղթով նախատեսված չէ Ադրբեջանը Նախիջեւանին կապող ճանապարհի կամ, այսպես կոչված, Զանգեզուրի միջանցքի վերահսկողությունը հանձնել երրորդ երկրի՝ նկատի ունենալով, որ ռուսները թող հույսեր չփայփայեն: Այստեղ «քարը» դեպի նոյեմբերի 9-ի հայտարարությունն է: Կան նաեւ լուրեր, որ հենց Փաշինյանն է մերժել եռակողմ՝ Պուտին-Ալիեւ-Փաշինյան ֆորմատով հանդիպումը։

Ռուսաստանի նախագահի արտաքին քաղաքական հարցերով օգնական Յուրի Ուշակովը, հիշեցնենք, ասել էր, որ Մոսկվան մտադրություն է ունեցել հոկտեմբերի 8-ին եռակողմ հանդիպում կազմակերպել, բայց «մեկն» այդ գաղափարին չի աջակցել: Տպավորություն է, որ Փաշինյանը հավատարիմ է արեւմտյան կենտրոնների առջեւ ստանձնած պարտավորություններին եւ մերժում է ռուսական հարթակը, ավելին՝ ՌԴ-ին ՀՀ-ից քայլ առ քայլ հեռացնում է: Սակայն այս համատեքստում ուշագրավ է նաեւ, որ Պուտինը Հայաստանի եւ Ադրբեջանի առաջնորդներին հրավիրել է Կազան՝ ԲՌԻԿՍ-ի գագաթնաժողովին, որը տեղի կունենա հոկտեմբերի 23-24-ին։

Քաղաքական շրջանակներում այս հրավերը տարբեր կերպ են մեկնաբանում` ոմանք համոզված են, որ Փաշինյանը որոշակի ստվերային պայմանավորվածությունների է գնացել Մոսկվայում եւ Կազան գնալու է, որ շարունակի սկսածը։ Ավելին, երեկ անգամ լուրեր տարածվեցին, թե Մոսկվայում Փաշինյան-Պուտին-Ալիեւ գաղտնի հանդիպում է տեղի ունեցել՝ հոկտեմբերի 8-ի լուսադեմին, որը չի հրապարակայնացվել։


Մանրմասն՝ թերթի այսօրվա համարում։

 

դիտվել է 321 անգամ
Լրահոս
Նիկոլին մի հավատացեք,նայեք եւ համոզվեք Գառնիկ Դանիելյանը ՔՊ-ի կողմից Հոխիկյանի տան վրա հարձակման մասին Մեծ Մանթաշ գյուղում տուն է այրվել. բնակիչը մահացած է հայտնաբերվել Դուրս է բերվել Սուրբ Էջմիածնում պահվող Քրիստոսի Խաչափայտի (Կենաց Փայտի) մասունքը Հերթական ճանաչումը Միլանում. Մխիթարյանը կպայքարի Ինտերի լավագույնի կոչման համար Իմ կոշտ ռեպլիկը հասցեագրված է բացառապես ՔՊ-ին․ Սուրենյանց Հերթական սուտ խոստումը. Արթուր Խաչատրյանը` Փաշինյանի` երկաթուղու նոր ճյուղ կառուցելու մասին Նաիրի Հոխիկյան. «Իմ տան վրա հարձակում է եղել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ներկայացուցիչների կողմից» Ընտրություններին ընդառաջ թարմ թխած ընտրակաշառք ենք ստացել. Ավետիք Քերոբյան Տյումե՞ն, Կիլիկիա՞, list.am՞ թե ՀՀ, հունիսի 7-ին ընտրություն ենք կատարելու այս չորս սցենարների մեջ Հայրապետիս հորդորն է ամենքիդ՝ անխտիր առաջիկա կիրակի մասնակցել ընտրություններին․ Կաթողիկոս Հայաստանում կարող է բարդ իրավիճակ ստեղծվել գազի հետ կապված․ Օվերչուկ «Թշնամուն հանձնվելու» փոխարեն ՀՀ-ն պարտավոր է առաջնահերթ զարգացնել իր ներուժը․ Բագրատ Սրբազան Մեկ օրում 28 նավ է անցել Հորմուզի նեղուցով Երևանում սթրես-թեստերով կզբաղվեն այն ժամանակ, երբ «այդ հարցը սուր դրվի» Հայաստանը կզրկվի ելակի գրեթե ամբողջ արտահանումից ռուսական շուկայի կորստի դեպքում. ՌԻԱ Նովոստի Սա քաղաքական խաղ է. շուտով Հայաստանում ընտրություններ են․ Լուկաշենկո Փաշինյանի մասին իմ կարծիքը բարձրաձայնելուց հետո մարդիկ են ուղարկել իմ բնակության հասցե․ փաստաբան Լուկաշենկոն խորհուրդ է տալի հայերին շատ զգույշ լինել Իսրայելի բանակը հայտարարել է Լիբանանի հարավին հասցվող hարվածների նոր ալիքի սկսվելու մասին Շիրակի փողոցում տեղի է ունեցել վթար` hրդեհի բռնկմամբ․ կա տnւժած Վանաձորում բախվել են «BMW»-ն և «ԳԱԶ 31029»-ը․ կա 4 վիրավnր Սյունիքում «Peugeot»-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և գլխիվայր շրջվելով հայտնվել դաշտում Վթարային ջրանջատում․ հայտնի են հասցեները Հարուցվել է քրեական գործ ահաբեկչության հոդվածով․ՌԴ դեսպանատունը գործարկել է զոհերի թվային հուշահամալիր
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 30-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը Մայիսի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայ Ազգային Կոնգրեսի կենտրոնական գրասենյակի համակարգող Լևոն Զուրաբյան Մայիսի 29-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 29-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար էլբակյանը Մայիսի 29-ին՝ ժամը 10։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Մայիսի 28-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուկ Սուքիասյանը Մայիսի 28-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Մայիսի 26-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am