Դեյր-էլ-Զորը ազատագրվել է ԻՊ գրոհայիններից
Սիրիական բանակն ամբողջութեամբ ազատագրել է Դեյր-էլ-Զոր քաղաքը։ Այս մասին BBC-ի փոխանցմամբ հայտնում են սիրիական աղբյուրները։ Ըստ ականատեսների հաղոդման` հակազդման վտանգավոր մի քանի օջախներ դեռևս կան, որտեղ էլ սիրիական կառավարական ուժերը ռուսական ավիացիայի ու «Հըզբոլլահի» օգնությամբ մարտեր է մղում։ «Քաղաքն ամբողջությամբ ազատագրված է ահաբեկիչներից»,- այսօր առավոտյան հայտնել է պետական հեռուստատեսությունը:
