Ոչ մի քաղաքական ուժ, որքան էլ վեհ նպատակներ ունենա, չի կարող մենակ փոխել իրավիճակը։ Մենք կհաղթենք միասի՛ն

Քույրեր և եղբայրնե՛ր, սիրելի հայե՛ր։
Ես՝ «Համահայկական ճակատ» շարժման և կուսակցության առաջնորդ Արշակ Կարապետյանս, կոչ եմ անում Ձեզ` ընդդիմադիր բոլոր ուժերին, քաղաքական և հասարակական կազմակերպություններին, համախմբվել և միավորվել հանուն Հայաստանի պահպանման, հայ ժողովրդի ապագայի, հանուն մեր զավակների և հետագա սերունդների։ Եթե ​​մենք դա չանենք այսօր, վաղը կարող է ուշ լինել:
Հայաստանի անսկզբունքային իշխանությունը հասցրել է մեր երկիրը անկախության, պատմական տարածքների կորստի, կանգնեցրել է հայ ազգը էքզիստենցիալ սպառնալիքի առջև։ Մենք կորցրել ենք մեր հայկական հողերը, հարյուր հազարավոր մարդիկ մատնված են տառապանքի, սպասվում է հայերի հերթական լայնածավալ ցեղասպանություն։ Արտաքին սպառնալիքների հետ մեկտեղ մեր երկիրը կործանվում է ներսից։ Մեր վզին փաթաթում են հասարակության քայքայման գաղափարախոսություն, կոչ են անում հրաժարվել հայրենասիրությունից, նախնիների հիշատակի հանդեպ հարգանքից։
Այս գաղափարախոսության էությունը մեր ավանդական կրոնական արժեքների, հասարակական և բարոյական դարավոր հիմքերի վարկաբեկումն է։ Երկրում բացահայտ սերմանում են գենդերային քաղաքականություն, թմրամոլություն և հասարակությանը սպառնացող բազմաթիվ այլ արատներ, որոնք խորթ են հայ ժողովրդին: Գործող իշխանությունը բարձր արժանիք է համարում պետական ​​դավաճանությունը։ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը պետական կարևորագույն փաստաթղթից վերածվում է սակարկության օբյեկտի, հայ ժողովուրդը զրկվում է սեփական կարծիք ունենալու և այն պաշտպանելու իրավունքից։ Օրենքն ու ազգային արժանապատվությունը պաշտպանելու կոչված պետական ​​կառույցները աչք են փակում կատարվածին՝ վարչախմբի ճնշման ներքո։
Այս գաղափարախոսությունը հետապնդում է մեկ նպատակ․ հայ ժողովրդին իշխանություններին հպատակ ու հնազանդ դարձնել, մարդկանց մեջ սերմանել պարտվողական հոգեբանություն, անտարբերություն պետականության հանդեպ, հրաժարվել սեփական երկիրը պաշտպանելու իրավունքից:
Կիսելով արցախցիների հետ հայրենիքի կորստի դառնությունը և օբյեկտիվ գնահատելով պետականության կորստի իրական վտանգը՝ «Համահայկական ճակատ» շարժումը նախաձեռնեց ստեղծել Հայաստանի Ազգային Հպարտության Տրիբունալ։ Հասարակական այս մարմինը, հիմնվելով ՀՀ Սահմանադրության և օրենքների կոպիտ խախտման փաստերի վրա, միաձայն եկել է այն եզրակացության, որ Փաշինյանի վարչախումբը դավաճանել է մեր հայրենիքի ազգային շահերը։ Ազգային հպարտության տրիբունալի որոշումը մենք ստորագրությամբ հայտնեցինք ի գիտություն Սահմանադրական Դատարանի, Ազգային Անվտանգության Ծառայության, Դատախազության, արտաքին գործերի նախարարություն և վերահսկող պետական ​​այլ մարմինների: Մենք պահանջում ենք մասնագիտական ​​փորձագիտական ​​գնահատական տալ իշխող վարչախմբի գործողություններին և մեղավորներին պատասխանատվության ենթարկել հայ ժողովրդի դեմ կատարված հանցագործությունների համար։ Եթե ​​այդ մարմինները համապատասխան քայլեր չձեռնարկեն, մենք պահանջելու ենք կոնկրետ պաշտոնյաների հրաժարական և նոր թեկնածուների ընտրություն։
Մենք սատարում ենք Հայաստանի բոլոր հայրենասեր ու ընդդիմադիր ուժերին, որոնք անտարբեր չեն մեր Հայրենիքի ճակատագրին, մեր երեխաների ապագային։ Մենք պատրաստ ենք երկխոսությանը և այդ պատճառով 2024 թվականի հոկտեմբերի 2-ին գնացինք Հանրապետության հրապարակ, չնայած այն հանգամանքին, որ մեզ կարող էին մեղադրել այս շարժման հետևում գտնվող մարդկանց հետ համաձայնության մեջ։ Մենք տարբեր գաղափարախոսություններ ու ապագայի տեսլականներ ունենք, բայց իշխող վերնախավի հրաժարականի մեր պահանջները համընկնում են։ Մենք աջակցել ենք հայ ժողովրդին, որը համաձայն չէ երկրում տիրող իրավիճակի հետ։
Մենք Օրենքի կողմնակիցներ ենք։ Մենք դեմ ենք Սահմանադրության և Հայաստանի ամբողջականության խախտման անպատժելի քաղաքականությանը։ Այդ իսկ պատճառով մենք առաջին քայլն արեցինք․ Հայաստանի Ազգային հպարտության տրիբունալի որոշումը ներկայացրինք անձամբ Բագրատ Գալստանյանին՝ ուժերը միավորելու կոչով, բայց նրանից այդպես էլ պատասխան չստացանք։ «Սուրբ պայքար» շարժման նախաձեռնողների պատվամոլությունն ու մտքերի տկարությունը, ինչպես նաև նախկին վերնախավերի մեջ երկխոսության ունակության բացակայությունը հանգեցրին բողոքի շարժման թուլացմանը, ինչը ձեռնտու է իշխանությանը։
Ստեղծված պայմաններում մենք առաջարկում ենք Հայրենիքի ճակատագրով մտահոգված բոլոր քաղաքական ուժերին․
- միասին պայքարել վարչախմբի ղեկավարի և նրա կամակատարների դեմ,
- սատարել Հայաստանի ազգային հպարտության տրիբունալի որոշմանը և համատեղ ջանքերով հասնել դրա բոլոր դրույթների իրականացմանը,
- խորհրդակցություններ անցկացնել և միավորել ուժերն այն ոլորտներում, որտեղ մեր նպատակներն ու խնդիրները համընկնում են,
- արդյունավետ երկխոսություն սկսել այն դրույթների շուրջ, որտեղ մեր հայացքներն ու գաղափարները չեն հանընկնում: Մենք ելնում ենք այն տեսակետից, որ առողջ հասարակական-քաղաքական ուժերը մեր երկրում չեն հետապնդում հակահայկական և հակապետական ​​նպատակներ, իսկ դա հիմք է ծրագրային ուղենիշների փոխադարձ լրացման համար՝ հանուն Հայաստանի բարգավաճմանը,
- միավորել ընդդիմադիր տեղեկատվական ռեսուրսները՝ համակարգված տեղեկատվական քաղաքականություն իրականացնելու, միացած կուսակցությունների ժողովրդական նախաձեռնությունները խթանելու համար։
Հատկապես ուզում եմ ընդգծել, որ մենք մարդկանց չենք բաժանում կողմնակիցների և հակառակորդների։ ՄԵՆՔ ԲՈԼՈՐՍ ՀԱՅ ԵՆՔ և պետք է միասին լինենք։ Միասին պետք է վերջ դնենք իշխանական ամենաթողությանը, պաշտպանենք Հայաստանի Սահմանադրությունը և վերականգնենք պատմական արդարությունը։ Ոչ մի քաղաքական ուժ, որքան էլ վեհ նպատակներ ունենա, չի կարող մենակ փոխել իրավիճակը։ Մենք կհաղթենք միասի՛ն։

դիտվել է 426 անգամ
Լրահոս
Ախուրյանի ՔՊ-ական համայնքապետն աշխատանքից ազատել է ԲՀԿ-ական տեղակալին Գիտությունը պետք է զարգանա տնտեսության և արդյունաբերության հետ մեկտեղ. Ռոբերտ Քոչարյան «Խոպան գնալուց առաջ գնացել էին աներոջ տուն՝ հաջող անելու». մանրամասներ վթարից մահացած ընտանիքի մասին Շղթայական ավտովթար՝ Արագածոտնի մարզում Երուսաղեմում ճրագալույցի պատարագին կմասնակցեն նաև հավատացյալներ՝ սահմանափակ թվով․ «Փաստինֆո» Արտակարգ դեպք Աղվերան-Արզական ճանապարհին․ հողազանգվածը սարից թափվել է և ճանապարհը դարձրել անանցանելի Վաղը կհնչի ՀՀ ապագա վարչապետ Կարապետյանի` «Փոփոխության ելույթը»․ Ուժեղ Հայաստան Եգիպտոսի փոստային ծառայությունը նամականիշ-գեղաթերթիկ է թողարկել՝ հայազգի դիվանագետի դիմանկարով Անհայտ անձինք հրաձգություն են բացել Աֆղանստանում. զոհվել է 7 մարդ Տղաների վիճակը ծայրահեղ ծանր է Գևորգ Գրիգորյանն Անահիտ Ավանեսյանին հրավիրում է բանավեճի Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթամուղն Իրանի թիրախու՞մ. նավթի գների աճն ինչպես կազդի Ադրբեջանի վրա Երևան-Սևան ավտոճանապարհին մեքենաներ են բախվել. 4 վիրավոր կա Շիրակի մարզում ավտովթшրի հետևանքով հիվանդանոց տեղափոխված 1 և 3 տարեկան տղաների վիճակը ծայրահեղ ծանր է. ԱՆ Նախընտրական ասֆալտ՝ հետընտրական ճաքերով. 5 ամիս առաջ արված ասֆալտը փլվել է. «Իշխանություն» Ամենայն Հայոց Կաթողիկոսի նկատմամբ կիրառված խափանման միջոցը ենթակա է վերացման Ադրբեջանը մեծացնում է Վրաստանի հետ ցամաքային փոխադրումների քվոտաները Ինչո՞ւ է Հայաստանի դիմակայունության շեմն այնքան իջեցվել Պարզվել է այսօրվա ողբերգակական վթարի հետևանքով 6 մահացածների և վիրավորների ինքնությունը Ստեփան Դեմիրճյանը ԴՕԿ կուսակցության հետ երբևէ հանդիպում կամ քննարկում չի ունեցել․ ՀԺԿ Դավիթ Մինասյանը կմնա կալանքի տակ. դատախազությունը մերժել է պաշտպանների միջնորդությունը Տեղի ունեցած վանդալիզմի հետևանքով խեղվել ու աղճատվել է հանրապետական նշանակության հուշարձանի տեսքն ու ամբողջականությունը Ինչ է ցանկանում Ռուսաստանը Շիրակի մարզում վթարից մաhացած 6 քաղաքացիներից 5-ը մի ընտանիքից են Իրանից հայտնել են, որ ԱՄՆ-ի հետ բանակցությունները կարող են տևել 2-3 օր
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 10-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Ջամալյանը Ապրիլի 10-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Ապրիլի 10-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 9-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Ապրիլի 9-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը Ապրիլի 9-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Ապրիլի 9-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Ապրիլի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Ապրիլի 8-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ժասմինա Ղևոնդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am