Լապշինը բացահայտել է Արցախում ազատազրկված դիվերսանտների հետ իրեն փոխանակելու Ադրբեջանի գաղտնի ծրագրերը

Ադրբեջանի իշխանությունները 2017 թվականի փետրվարին փորձել են համաձայնության գալ Ռուսաստանի հետ՝ առաջարկելով այդ երկրի քաղաքացի, բլոգեր Ալեքսանդր Լապշինին փոխանակել Ստեփանակերտում ազատազրկված ադրբեջանցի դիվերսանտներ Շահբազ Գուլիևի և Դիլհամ Ասքերովի հետ: Այս մասին, «Արցախպրես»-ի տեղեկացմամբ, բացահայտումն արել է անձամբ բլոգերը՝ Լապշինը: «Կարճ հիշեցնեմ, որ այդ երկու անձինք ադրբեջանական ԶԼՄ-ների տարբերակով պարզապես զբոսաշրջիկներ էին, ովքեր որոշել էին այցելել հայերի կողմից վերահսկվող Ղարաբաղում իրենց հարազատների գերեզմաններ: Նրանք Աղդամի շրջանում անցել էին շփման գիծն ու հարազատների գերեզմանների այցելությունը սկսել հայ երեխայի սպանությունից: Ստեփանակերտում դատական նիստի ժամանակ նրանք պատմեցին, թե երեխան իրենց տեսել է և ստիպված են եղել սպանել, որպեսզի չմատնի: Այնուհետև նրանք վազել են անտառներով, թաքնվել են, ապա դուրս են եկել ինչ-որ գյուղ, սպանել երկու մարդու, ովքեր փորձել են իրենց բռնել: Երրորդ «զբոսաշրջիկին» հայ զինվորականները սպանել էին փոխհրաձգության ժամանակ: Կարճ ասած, նրանք խաղաղարար «զբոսաշրջիկներ» էին, ովքեր եկել էին Ադրբեջանից՝ այն էլ Կալաշնիկով ինքնաձիգով»,- հիշեցրել է Լապշինը՝ նշելով, որ Արցախի դատարանը նրանց դատապարտել է ցմահ ազատազրկման: Բլոգերը պատմել է, որ Ադրբեջանն իրեն ձերբակալելուց հետո փորձել է սադրել Ռուսաստանին՝ ասելով, որ եթե այդ երկիրը օգնի «զբոսաշրջիկ-դիվերսանտներին» հետ վերադարձնելու նպատակով Հայաստանի հետ բանակցություններին, ապա դա կարագացնի հենց իր ազատ արձակումը: «Ռուսաստանի ԱԳՆ շատ բարձրաստիճան մի մարդու խոսքով՝ այդ իրադրությունը հունից հանել է անձամբ Սերգեյ Լավրովին, և Ադրբեջանն այս առաջարկով ուղարկվել է գրողի ծոցը: Ռուսական կողմն ընդհանրապես չէր կարող հասկանալ և ընդունել, թե ինչ կապ ունի ՌԴ և Իսրայելի քաղաքացի Լապշինն ադրբեջանցի դիվերսանտների հետ: Եվ որ ամենակարևորն է՝ ինչի համար Հայաստանը, ում քաղաքացին ես չեմ հանդիսանում, պետք է իմ փոխարեն հանձներ մարդասպաններին: Ավելի ուշ այդ իրադրության մասին տեղյակ պահվեցին նաև Իսրայելի իշխանությունները, որոնց ևս խիստ զայրացրել էր Ադրբեջանի դիրքորոշումը»,- հայտնել է բլոգերը: Լապշինը պատմել է, որ պաշտոնական Բաքվի այս ծրագրի մասին առաջին անգամ լսել է Ադրբեջանի գլխավոր դատախազության քննիչի կողմից հարցաքննության ժամանակ: «Ասել, որ ես պարզապես ապշել էի այս երկրի, ում թաթերում էի հայտնվել, անհեթեթ գործողություններից, նշանակում է ոչինչ չասել: Բավական չէ, որ ես արդեն իսկ այնտեղ ինձ զգում էի որպես աֆղան թալիբ գերի, դեռ մի բան էլ՝ ինձնով առևտուր անելու այս փորձերը: Ռուսաստան, շնորհակալ եմ սկզբունքայնության համար: Նույնը նաև Իսրայելին: Եվ շնորհակալ եմ Հայաստանին, որ չնահանջեց: Մարդկային տեսանկյունից ես կարող եմ հասկանալ, որ հազարավոր ադրբեջանցիներ ղարաբաղյան պատերազմի արդյունքում դարձել են փախստական: Ինչպես և հազարավոր հայեր Բաքվից և Սումգայիթից: Ես հասկանում եմ հարազատների գերեզմանները տեսնելու այդ մարդկանց ցանկությունը: Եվ շատ դաժան է, որ Ադրբեջանն արգելում է հայերին այցելել այդ երկիր անգամ զբոսաշրջիկի կարգավիճակով: Նույնն էլ անում է Հայաստանը: Սակայն հանուն ինչի է պետք շփման գիծն անցնել ինքնաձիգներով և կրակել սովորական մարդկանց վրա, ում պատահաբար նկատել են: Սա արդեն զբոսաշրջություն չէ, դա ասում եմ ես, որպես մեծ փորձ ունեցող զբոսաշրջիկ: Սա պարզապես ջիհադ է»,- հայտարարել է Լապշինը

դիտվել է 24 անգամ
Լրահոս
Հանտավիրուսի մահացու շտամով վարակված ուղևորներին տեղափոխող զբոսանավը ժամանել է Թեներիֆե կղզի Հայ-ադրբեջանական սահմանին շարունակվում են սահմանազատման աշխատանքները. Բայրամով Երևանում կինը դիմել է ոստիկանություն և հայտնել, որ 26-ամյա տղան ոտքերով հարվածներ է հասցրել Ճանապարհի վերջում շատ արագ կհայտնվենք ոչ թե ԵՄ-ում, այլ «արևմտյան ադրբեջանում». Արման Աբովյան Ադրբեջանից Հայաստան կուղարկվի 16 վագոն դիզելային վառելիք Անլվա մի ոչնչություն նախ համբուրեց զոհվածի մոր ձեռքը, հետո վերադարձավ իր որջն ու վաճառեց Արցախը․ Արամ Գևորգյան Նիկոլն ամենավտանգավոր ու ամենակեղտոտ բաներն է ասում, կեղծում ու վիրավորում է մեր ժողովրդի ընթացիկ պատմությունը Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ Երբ դավաճանն ասում է, որ Արցախյան շարժումը սխալ էր, նշանակում է զինվորին տարել է զոհել, որ հանձնի. Իշխանյան Հայաստանի թակարդը՝ «հանուն» մի բանի Քուչակում բախվել են «Mercedes»-ը և բանջարեղենով բարձված «Opel»-ը․ կա վիրավոր «Nissan» մակնիշի ավտոմեքենան արգելափակվել է Չիչխան գետում Ռուբիոն և Ուիթքոֆը Մայամիում հանդիպել են Կատարի վարչապետի հետ Իրավիճակը՝ ավտոճանապարհներին Իջևան-Դիլիջան ավտոճանապարհին «Mercedes»-ը դուրս է եկել երթևեկելի հատվածից և հայտնվել Աղստև գետում Պայմանագրային զինծառայողի հարցերը Փաշինյանը տեղում լուծեց Մեկ օր գալու է այն օրը, որ ծանր սրտով ու ամոթով չենք դիմավորելու Մայիսի 9-ի տոնը. Բեգլարյան Երբ դավաճանն ասում է, որ Արցախյան շարժումը սխալ էր, նշանակում է զինվորին տարել է զոհել, որ հանձնի. Իշխանյան Պարենի համաշխարհային գներն աճում են արդեն երրորդ ամիսն անընդմեջ Պետք է ուժեղացնենք մեր երկիրը, ներկայացնում ենք ծրագիր, որը մեր երկիրը փոխելու է․ Կարապետյանը՝ Սիսիանում Մշակութային օբյեկտների վրա հարձակումները արտացոլում են իրանական ինքնության նկատմամբ թշնամանքը․ Փեզեշքիան Իրանը վերսկսել է թռիչքները Իրաք Կիևի ռեժիմը երբեք պայմանագրաունակ չի եղել․ Լավրով «Իրանի ծովային շրջափակումը շարունակվում է ամբողջ ուժով». CENTCOM Արտաշատում վրաերթի են ենթարկել 6-ամյա աղջնակի․ բժիշկները պայքարում են երեխայի կյանքի համար
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը Մայիսի 8-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը Մայիսի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մայիսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am