Նիկոլ Փաշինյանը՝ թուրքական բաղնիքում․ ո՞վ կհայտնվի Նեսոյի քարաբաղնիսում․ Անդրանիկ Թևանյան

Փաշինյանը ստում է գրեթե բոլոր հարցերում։ Մանրից մինչև մեծ։

Մանրները վնաս են տալիս մեր ժողովրդի առանձին շերտերին (արագաչափ, կարմիր կետագծեր, տեսախցիկներ․․․)։ Մեծերից տուժում է ամբողջ ժողովուրդն ու պետությունը։

Մեծ ստերից մեկի արդյունքում Արցախն ընկավ։ Հիմա Նիկոլն անցել է Հայաստանին։ Խաբում է, թե, իբր, հայ–ադրբեջանական բանակցություններում ինքը միջնորդի կարիք չի տեսնում և ուղիղ է բանակցում։ Իբր «ինքնիշխանիստ» է խաղում։

Իրականությունն այն է, որ Փաշինյանը ոչ թե դեմ է միջնորդությանը, այլ դեմ է ռուսակա՛ն միջնորդությանը։ Դրա համար էլ Մոսկվայում հրաժարվել էր եռակողմ հանդիպումից։ Ինչպես ՌԴ նախագահի օգնական Ուշակովը հայտարարեց՝ «Ինչ-որ մեկը դեմ էր եռակողմ հանդիպմանը»։ Այդ ինչ-որ մեկը, բնականաբար, Փաշինյանն էր (Ալիևը նման մերժումների պարտականությունը թողել է Նիկոլի վրա՝ Պուտինի մոտ լավամարդ երևալու մարտավարությամբ ու «Թանկագին Վլադիմիր Վլադիմիրովիչ, ես կողմ էի եռակողմին, բայց Նիկոլը չուզեց» թեմայով)։ Նիկոլն ու Ալիևը «պասերով» են խաղում։ Ինչպես որ 2022թ․ հոկտեմբերի 6–ից հետո հոկտեմբերի 30–ին խաղացին Սոչիում։

Հայ–ադրբեջանական հարաբերություններում կա՛ միջնորդ։ Այդ միջնորդն Արևմուտքն է՝ ի դեմս Թուրքիայի։ Նիկոլը կողմ է դրան, քանզի նախընտրում է թուրքական բաղնիքը, որտեղ տեսնում է իր անձնական անվտանգության ապահովումը։ Բայց վերջում կարող է հայտնվել Նեսոյի քարաբաղնիսում։ Կարևորն այն է, որ Հայաստանն այնտեղ չհայտնվի։

Հ․Գ․ Նիկոլի հեծանվային փիառը գեղցիական է։ Կեղծ։ Ֆեյք։

Հերթական անգամ համոզվում ես, որ եթե մարդը մանկության տարիներին հեծանիվ չի ունեցել (լայն իմաստով), ապա բարձր տարիքում նրան ոչինչ չի փրկի ու նա կմնա գեղցի, չտես, վիզը ծուռ։ Անգամ մի ամբողջ երկրի վաճառքից ու մի ամբողջ բյուջեի թալանից հետո։

«Մայր Հայաստան» շարժման առաջնորդ Անդրանիկ Թևանյանի ֆեյսբուքյան էջից

դիտվել է 388 անգամ
Լրահոս
Հայաստանը բռնապետ ղեկավարի աթոռամոլության պատճառով վերածվել է գերտերությունների շահերի բախման կետի Արցախի էջը փակված չէ․ Գառնիկ Դանիելյան Թրամփի սուտը բավականին «թանկարժեք» է Սեպտեմբերի 1-ից գործում են մանկապարտեզների սննդի նոր պահանջները. ի՞նչ է արգելված ճաշացանկում Հայաստանի կանանց հավաքականը 4-րդ հաղթանակն է տոնել Մբապեն այս պահին աշխարհի լավագույն ֆուտբոլիստն է․ Զիդան Նոր Խարբերդի մանկատանը երեխային դաժան ծեծի ենթարկած դայակը ձերբակալվել է. ՆԳՆ Փոփոխություն Հայաստանի հավաքականի հայտացուցակում Մահացել է քաղաքագետ Ռիչարդ Կիրակոսյանը Արեգնազը պատրաստ է անցնել զրկանքների միջով․ Քրիստինե Վարդանյան Սեպտեմբերի 22/23-ին՝ հարյուրավոր հասցեներում լույս չի լինի Չի մոռացվելու, որ «յան» ազգանունով ոմանք ասում էին՝ «ինչո՞ւ չես զոհվել, այ համբալ»․․․ Արարատի մարզում բախվել են բեռնատարներ․ նրանցից մեկը բարձված է եղել խոշոր եղջերավոր անասուններով Կասկադյորական ավտովթար՝ Կոտայքի մարզում Հորդառատ անձրև կգա Խարբերդի մանկատանը երեխային ծեծած դայակը ազատվել է աշխատանքից Հզոր պտտահողմ Սևանա լճում Տուն ենք գնում՝ արդեն չորսով. Սոնա Ռուբենյանն ու նորածին որդին դուրս են գրվել հիվանդանոցից․ տեսանյութ Վերադառնալու ենք Արցախ Տղամարդու դի է հայտնաբերվել Հրազդանի կիրճում Տիրադավ հոգևորականը կազինո է հաճախում․ «Հրապարակ»
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am