Մոսկվայում այրվում է Պուշկինի թանգարանը
Մոսկվայի կենտրոնում այրվում է Պուշկինի անվան Կերպարվեստի պետական թանգարանի անձնական հավաքածուների թանգարանի տանիքը: Այդ մասին ՏԱՍՍ-ին հայտնել են արտակարգ ծառայություններում: «Վոլխոնկա փողոցի թիվ 10 շենքում, որտեղ գտնվում է Ա.Ս.Պուշկինի անվան Կերպարվեստի պետական թանգարանի անձնական հավաքածուների բաժինը, բռնկել է տանիքը: Թանձր սեւ ծուխ է բարձրանում»,-ասել է գործակալության զրուցակիցը: Հրդեհի մարման աշխատանքներին մասնակցում է ՌԴ ԱԻՆ-ի 15 հաշվարկ: Շենքից հաջողվել է տարհանել 30 մարդու: Տուժածների մասին տեղեկություններ դեռ չկան:
