Փաշինյանն ասում է` դե ղժժացեք իմ վրա, էդ ընթացքում ես ձեր երկիրը մաս-մաս կտամ Թուրքիային. Ալեն Ղուլյան

Քաղաքագետ Ալեն Ղուլյանը գրել է.

«Սա գիտե՞ք ինչու է ամենուր հեծանիվ քշում. շատ պարզ, որ ուշադրություն շեղի իրական քաղաքական օրակարգերից, որոնց մասով նա ՀՀ-ի շահերի դեմ քայլեր է անում տարբեր մայրաքաղաքներում. վերջինը՝ Մոսկվայում: Մինչդեռ առավել շատ քննարկվում է նրա հեծանիվ քշել, այդ թվում՝ օտար երկրների մեդիաների ծաղրական անդրադարձերը սրա հեծանիվ քշելուն:

Նա լավ գիտի հայերի մեծ սերը որևէ բանի վրա ղժժալու մասով. ավելին՝ նա շատ լավ գիտի, որ առաջադեմ հայերը հատկապես սիրում են իր վրա ղժժալ: Իսկ առաջադեմ հայերի մեծ մասը, մեղմ ասած, ընդդիմադիր են, հետևաբար հենց նրանց համար է սա հեծանից քշում, որ հեծանիվի վրա ֆիքսվելով՝ ուշադրությունից դուրս թողեն իրական վտանագավոր օրակարգերը:
Ես հասկանում եմ, որ էս վիճակում հեծանիվ քշելը աբսուրդի ժանրի վիճակ է, ու բարդ է սարկազմի դիրքերից չարձագանքելը, բայց դե տեխնոլոգիա է կիրառում, մենք/դուք էլ մտնում ենք տակը:

Հետևաբար նա ի՞նչ է անում. շատ պարզ՝ ասում է դե ղժժացեք իմ վրա, էն ընթացքում, երբ ես ձեր երկիրը մաս-մաս կտամ տարբեր շահառուներին ու այս պարագայում կոնկրետ Արևմուտքի անվան տակ Թուրքիային:

Ի դեպ, Մոսկվայում հեծանիվ քշելով սա ՌԴ-ի հետ պայմանավորվել է, 2025թ. հունվարի 1-ից Հայաստան-Իրան և Հայաստան-Թուրքիա պետական սահմանի պահպանությանը կմասնակցեն նաև ՀՀ ԱԱԾ Սահմանապահ զորքերը:

Հայաստան-Իրան պետական սահմանի հսկիչ-սահմանային կետում ծառայությունն ամբողջությամբ կիրականացվի ՀՀ ԱԱԾ Սահմանապահ զորքերի ուժերով։ Մի կողմից սա Ադրբեջանի առաջ Սյունիքի սահմանային գիծը բացելու՝ այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» ծրագրի իրացման հնարավորություն է, մյուս կողմից, որը քիչ հավանական է, Իրանի առաջ Սյունիքը բացելու տարբերակ:

Ինչ ասեմ, հեծանիվ քշել, տարբեր ուրախ միջոցառումներ, ֆեստիվալներ, քեֆ ուրախություն և այլն.... իսկ դրա տակ երկրի փափուկ ու աստիճանական հանձնում թշնամուն:

Երբ, իբր դիմադրության թեմա առաջ կգա, հանկարծ պարզ կլինի, որ էլ ինչ դիմադրություն, արդեն շատ ուշ է:

Ասեմ ավելին՝ Մեծ Բրիտանիայում վերապատրաստվող հայ դիպուկահարները ու՞մ դեմ են վերապատրաստվում, ու ավելի տարօրինակ մի բան էլ՝ փաստորեն Ադրբեջանի բարեկամ Պակիստանը վերապատրատում է ՀՀ զինուժի ինչ-ինչ ստորաբաժանումներ (հարցում ուղարկեք հմպտ գերատեսչություն):

Մի տեսակ Ադրբեջանի ու Հայաստանի միացյալ հանրապետության հոտ եմ առնում՝ Արևմտյան Ադրբեջանի գաղափարը վկա:

Հ.Գ. իսկ դուք նկատել եք, բոլոր միջազգային համաժողովների, հանդիպումների ժամանակ, որտեղ նիկոլն ու Ալիևը ներկա են ու փոխադարձ շփման ինչ-որ վիճակ է եղել, Ալիևը միշտ ծիծաղում է սրա վրա, միշտ՝ որպես օրինչափություն: Միգուցե նրանից է, որ Ալիևը իր ծաղրածուների վրա սիրում է ծիծաղել, կամ էլ թե հավանաբար ինքը վատ դերասան է, ու քանզի ամեն բան երկու կողմերի միջև կանխաճշգրտված է դեռ վաղուց, չի դիմանում, ու բացվում է:
Հանգիստ կարող եք ասել, թե սա դավադրություների տեսությունից է)), հետո, երբ այս կամ այն կերպ հաստատվի, ակտիվ հարցազրույցներ կտաք էս թեզերը կիրառելով: Չէ՞ որ արդեն մի քանի նման փուլ անցել ենք, երբ հնչեված թեզերի վերաբերյալ նշվում էր, թե բա դավադրությունների տեսություն է, հետո կյանքը գալիս ապացուցում էր, որ այլ իրականություն չկա, քան հնչեցված թեզերը, որից հետո ինքներդ էիք սկսում այդ թեզերը ակտիվ տիրաժավորում, շատ ակտիվ...

Մեծ խաղը դեռ երկար է շարունակվելու, ու հավանաբար ամբողջ ռեգիոնն է վերաձևվելու: Ի դեպ, ձեզ մոտ հարցեր չառաջացան, թե ինչու Իսրայելը հրապարակային հարված չհասցրեց Իրանին...»:

դիտվել է 434 անգամ
Լրահոս
Հայաստանը բռնապետ ղեկավարի աթոռամոլության պատճառով վերածվել է գերտերությունների շահերի բախման կետի Արցախի էջը փակված չէ․ Գառնիկ Դանիելյան Թրամփի սուտը բավականին «թանկարժեք» է Սեպտեմբերի 1-ից գործում են մանկապարտեզների սննդի նոր պահանջները. ի՞նչ է արգելված ճաշացանկում Հայաստանի կանանց հավաքականը 4-րդ հաղթանակն է տոնել Մբապեն այս պահին աշխարհի լավագույն ֆուտբոլիստն է․ Զիդան Նոր Խարբերդի մանկատանը երեխային դաժան ծեծի ենթարկած դայակը ձերբակալվել է. ՆԳՆ Փոփոխություն Հայաստանի հավաքականի հայտացուցակում Մահացել է քաղաքագետ Ռիչարդ Կիրակոսյանը Արեգնազը պատրաստ է անցնել զրկանքների միջով․ Քրիստինե Վարդանյան Սեպտեմբերի 22/23-ին՝ հարյուրավոր հասցեներում լույս չի լինի Չի մոռացվելու, որ «յան» ազգանունով ոմանք ասում էին՝ «ինչո՞ւ չես զոհվել, այ համբալ»․․․ Արարատի մարզում բախվել են բեռնատարներ․ նրանցից մեկը բարձված է եղել խոշոր եղջերավոր անասուններով Կասկադյորական ավտովթար՝ Կոտայքի մարզում Հորդառատ անձրև կգա Խարբերդի մանկատանը երեխային ծեծած դայակը ազատվել է աշխատանքից Հզոր պտտահողմ Սևանա լճում Տուն ենք գնում՝ արդեն չորսով. Սոնա Ռուբենյանն ու նորածին որդին դուրս են գրվել հիվանդանոցից․ տեսանյութ Վերադառնալու ենք Արցախ Տղամարդու դի է հայտնաբերվել Հրազդանի կիրճում Տիրադավ հոգևորականը կազինո է հաճախում․ «Հրապարակ»
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am