Երուսաղեմի պատրիարքարանը շահում է դատը՝ Թուրքիայում իր հսկայական կալվածքները վերստանալու համար

Հարութ Սասունյան

www.TheCaliforniaCourier.com


2019 թվականին ես հոդված էի գրել Երուսաղեմի Հայոց պատրիարքարանի կողմից 2012 թվականին Թուրքիայում ներկայացված հայցի կարգավիճակի մասին՝ տասնամյակներ առաջ իր բռնագրավված հազարից ավելի կալվածքները վերստանալու համար։ 12 տարի շարունակ Թուրքիայում տարբեր դատարաններ դիմելուց հետո Պատրիարքարանը վերջապես մեծ հաղթանակ տարավ անցած շաբաթ։

Իշխան Էրդինչն այս լավ լուրը զեկուցեց 2024 թվականի հոկտեմբերի 4-ին Ստամբուլի հայկական «Ակոս» թերթում՝ «Կարևոր զարգացում Թուրքիայում Երուսաղեմի Հայոց պատրիարքության կալվածքների համար. Մար Յակուբ հիմնադրամը ձեռք է բերում իրավաբանական անձի կարգավիճակ» վերնագրով հոդվածում։ Մար Յակուբ ասելով նա նկատի ունի Երուսաղեմի Սուրբ Հակոբյանց հայոց պատրիարքարանը։ Թուրքիայի Հիմնադրամների գլխավոր տնօրինությունը (GDF) 1973 թվականին բռնագրավել էր Երուսաղեմի պատրիարքարանի կալվածքները՝ Օսմանյան կայսրության ժամանակ ստեղծված Մար Յակուբ հայկական եկեղեցու հիմնադրամը ներկայացնելով որպես այլևս չգործող։

Երուսաղեմի Հայոց պատրիարք Նուրհան Մանուկյանի 2012 թվականի հայցն ի սկզբանե մերժվել էր ինչպես Անկարայի ստորին ատյանի, այնպես էլ վերաքննիչ դատարանի կողմից։ Այնուհետեւ պատրիարքը դիմեց Թուրքիայի Սահմանադրական դատարան՝ երկրի բարձրագույն դատարան, որը որոշեց, որ ստորին ատյանի դատարանը խախտել էր Երուսաղեմի Հայոց պատրիարքարանի իրավունքները։ Ստորին դատարանն այնուհետև չեղյալ հայտարարեց Հայոց պատրիարքարանի կալվածքների սառեցված կարգավիճակը։ Երուսաղեմի Հայոց պատրիարքարանի թուրք փաստաբան Ալի Էլբեյօղլուն «Ակոս» թերթին ասաց, որ Պատրիարքարանը այժմ երկու տարբերակ ունի․ կա՛մ Թուրքիայի քաղաքացու է նշանակելու որպես իր ներկայացուցիչ Թուրքիայում՝ կալվածքները տնօրինելու համար, ինչպես դա եղել է մինչ դրանց բռնագրավումը, կա՛մ էլ դրանք կառավարվելու են Երուսաղեմից։ Տարիների ընթացքում Երուսաղեմի Հայոց պատրիարքարանի բռնագրավված կալվածքների մեծ մասը վաճառվել է երրորդ անձանց՝ առանց Պատրիարքարանին որևէ փոխհատուցում վճարելու։ Պատրիարք Մանուկյանն այս տարիների ընթացքում երբեք հրապարակային հայտարարություն չի արել Թուրքիայում իր ներկայացրած հայցի մասին։

Լրատվամիջոցների միակ հաղորդագրությունները վերաբերել են անհայտ պատճառներով նրա բազմաթիվ այցելություններին Ստամբուլ։ Թեև փաստաբան Էլբեյօղլուն «Ակոս»-ին ասաց, որ Երուսաղեմի պատրիարքարանը 100-ից ավելի կալվածքներ ունի Թուրքիայում, սակայն պատրիարք Մանուկյանը բացառիկ հարցազրույցում 2019-ին ինձ ասաց, որ Պատրիարքարանը 1200 կալվածք ունեցել է միայն Ստամբուլում և մի քանի տասնյակ՝ ամբողջ Թուրքիայի տարածքում։ Պատրիարքը նաև տեղեկացրեց ինձ, որ նախկինում Ստամբուլի մաս կազմող Յալովայում, Երուսաղեմի պատրիարքարանին պատկանող շատ մեծ և արժեքավոր մի կալվածք թուրքահայի կողմից 1950-ականներին վաճառվել է մի թուրքի, և այնուհետև փախել է Միացյալ Նահանգներ։ Պատրիարքը ասել է, որ շահագրգռված է հայց ներկայացնելու այդ թուրքահայի ժառանգների դեմ։

Փաստաբան Էլբեյօղլուն անցյալ շաբաթ «Ակոս»-ին ասաց, որ Երուսաղեմի Հայոց պատրիարքարանին է պատկանում «Կուզգյունչուք [Ստամբուլում] բարձրարժեք առանձնատունը, որի իրավունքը հաստատող փաստաթուղթը փոխանցվել է Ստամբուլի քաղաքապետարանին, այնուհետև այն քանդել են»։ Փաստաբանը նաև ասաց, որ «Հայոց պատրիարքարանի հիմնադրամից բռնագրավվել է 21 կալվածք Ալթունիզադեում [Ստամբուլում], Ստամբուլի [հայտնի] Իսթիքլալ բուլվարում, Ֆաթիհում [Ստամբուլի շրջան] և Ադանա քաղաքում»։ Դեռևս հայտնի չէ, թե ինչ է անելու Երուսաղեմի հայոց պատրիարքարանը վերականգնված կալվածքների հետ և ինչ փոխհատուցում կստանա այն կալվածքների համար, որոնք վաղուց վաճառվել են երրորդ անձանց: Առաջարկում եմ Երուսաղեմի Հայոց պատրիարքարանին՝ ձևավորել մեծ հարգանք վայելող հայ անհատներից կազմված միջազգային հանձնաժողով՝ վերահսկելու այս կալվածքների կառավարումը և Պատրիարքարանին տրվող փոխհատուցումները: Հաշվի առնելով Իսրայելում Երուսաղեմի Հայոց պատրիարքարանի կալվածքների վաճառքի կամ վարձակալության շուրջ ծավալվող վեճերը, պատրիարքին ձեռնտու կլինի թափանցիկություն ցուցաբերել՝ գաղտնի բիզնես գործարքներից և կոռուպցիայի մեղադրանքներից խուսափելու համար:

Այս կալվածքների ակնկալվող վերադարձը շատ դրական զարգացում է, քանի որ թուրքական կառավարությունը հազվադեպ է համաձայնել հայ սեփականատերերին վերադարձնել տասնամյակներ առաջ բռնագրավված նրանց կալվածքները: 2011 թվականին Թուրքիայի կառավարությունը հայտարարեց, որ հայկական, հունական և հրեական բարեգործական հիմնադրամներից բռնագրավված կալվածքները կա՛մ կվերադարձնի նրանց, կա՛մ փոխհատուցում կվճարի կալվածքների արժեքի համար, եթե դրանք վաճառվել են երրորդ անձանց։

Այնուամենայնիվ, այն բանից հետո, երբ մի շարք կալվածքներ վերադարձվեցին այս փոքրամասնություններին, կառավարությունը դադարեցրեց գործընթացը, թեև որոշ դատական գործեր դեռևս ընթացքի մեջ են: Ես դիտարկում եմ Թուրքիայի ջանքերը՝ վերադարձնելու բռնագրավված հայկական կալվածքները, որպես իրենց պատմական հանցագործությունները մաքրագործելու միջոց: Թեև մենք պետք է զգուշանանք թուրքական նման խորամանկ հնարքներից, բայց պետք է օգտվենք բոլոր հնարավորություններից՝ վերականգնելու Ցեղասպանության ժամանակ մեր կորցրածի՝ տարածքների, կալվածքների և այլ ունեցվածքների մի մասը: Եվ այն, ինչ մենք չենք կարող վերականգնել, պետք է դրանց համար փոխհատուցում ստանանք: Ահա թե ինչու հայ ժողովուրդը չպետք է երբեք մոռանա անցյալի անարդարությունները և անի հնարավոր ամեն ինչ, որպեսզի պահպանի իր կորուստների հիշողությունն այնքան ժամանակ, որքան անհրաժեշտ է։ Ոչինչ առհավետ կորած չէ: Պատմությունն անսպասելի շրջադարձեր կունենա, և ոչ ոք չգիտի, թե երբ իրավիճակը կփոխվի հօգուտ մեզ: Սակայն, եթե մենք ինքներս հրաժարվենք մեր պահանջներից, դրանք ընդմիշտ կկորցնենք:

Թարգմանությունը՝ Ռուզաննա Ավագյանի

դիտվել է 214 անգամ
Լրահոս
Շիրակի փողոցում տեղի է ունեցել վթար` hրդեհի բռնկմամբ․ կա տnւժած Վանաձորում բախվել են «BMW»-ն և «ԳԱԶ 31029»-ը․ կա 4 վիրավnր Սյունիքում «Peugeot»-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և գլխիվայր շրջվելով հայտնվել դաշտում Վթարային ջրանջատում․ հայտնի են հասցեները Հարուցվել է քրեական գործ ահաբեկչության հոդվածով․ՌԴ դեսպանատունը գործարկել է զոհերի թվային հուշահամալիր Բյուրականում ուսուցիչներին և աշակերտներին հորդորել են մասնակցել մարզպետի հետ հանդիպմանը «Հանուն սեփական կաշվի փրկության՝ Նիկոլն այս անգամ էլ է «խիզախություն» անում»․ Անդրանիկ Թևանյան Թուրքիայում ավտոբուսի վթարի հետևանքով 8 մարդ է զոհվել Խոշոր հրդեհ՝ Ամառանոցներ 15-րդ փողոցում Արման Ծառուկյանը փայլուն հաղթանակ տարավ RAF 9-ում Եղանակն՝ առաջիկա օրերին ԿԸՀ-ն ներկայացրել է ընտրողների ցուցակները Իսկ իրականությունն ավելի դաժան է․․․ ՀՀ տարածքում ավտոճանապարհների վիճակը Արագածոտնի թեմը 30 տարեկան է․ հոգևորականները սպասում են Մկրտիչ Սրբազանի վերադարձին Ուսուցիչներին պարտադրում են հանդիպել մարզպետի հետ. «մոբիլիզացիա» Վայոց ձորում. «Իշխանություն» Դիմում է ուղարկվել ԿԿՀ՝ Փաշինյանի կողմից վարքագծի կանոնների խախտման առնչությամբ Զանգը հնչեց․ հերթը հայ ընտրողինն է․ Արթուր Խաչիկյան Երևանի ամենացավոտ ու հրատապ խնդիրներից է գույքահարկը․ տնտեսագետ Ուկրաինական ԱԹՍ–ն հшրվածել է Զապորոժիեի ԱԷԿ-ի 6-րդ բլոկի տուրբինային շենքին. Ռոսատոմի ղեկավար Թրամփը վստահ չէ, որ Վենսը կարող է իրեն հաջորդել ԱՄՆ նախագահի պաշտոնում Քաղբանտարկյալ Արթուր Օսիպյանը 13-րդ օրն է՝ հացադուլի մեջ է. չպետք է լինեն «իմ ու քո քաղբանտարկյալներ». Վրթանեսյան Պետք է հասկանանք, թե ինչ չի կարելի անել երկիրը ամուր պահելու համար. Քոչարյան «Ճոճանակ». Ռուսաստանի ԱԳՆ-ում նշել են եվրոպացի քաղաքական գործիչների «հակասական» հայտարարություններն Ուկրաինայի հարցի վերաբերյալ Փաշինյանը նախապես տեղյակ է եղել պատերազմի մասին. Արշակ Կարապետյանը հատվածներ է հրապարակել իրենց նամակագրությունից
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 30-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը Մայիսի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայ Ազգային Կոնգրեսի կենտրոնական գրասենյակի համակարգող Լևոն Զուրաբյան Մայիսի 29-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 29-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար էլբակյանը Մայիսի 29-ին՝ ժամը 10։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Մայիսի 28-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուկ Սուքիասյանը Մայիսի 28-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Մայիսի 26-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am