Չենք կարող բացառել, որ բանակից են տեղափոխելու՝ էլ ավելի թուլացնելով առաջնագիծը. Կարեն Վրթանեսյան

Կարեն Վրթանեսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Նիկոլը մեկնում է Մոսկվա և Պուտինի հետ հանդիպումից գրեթե անմիջապես հետո իմանում ենք, որ «2025թ. հունվարի 1-ից Հայաստան-Իրան եւ Հայաստան-Թուրքիա պետական սահմանի պահպանությանը կմասնակցեն նաեւ ՀՀ ԱԱԾ Սահմանապահ զորքերը»։ Այս լուրը, բնականաբար, հայկական լսարաններին մատուցվելու է՝ որպես Ռուսաստանից «կտրվելու» և Հայաստանի «ահագնացող ինքնիշխանության» ապացույց։

Հավանաբար, ընդդիմությունը նույնպես հենց այս կոնտեքստում է քննադատելու այս որոշումը՝ ակամա ուժեղացնելով այն տպավորությունը, թե սա Նիկոլի նախաձեռնությունն էր։

Բայց փորձենք, նախ՝ հասկանալ, թե սա ինչ է նշանակում Հայաստանի համար։ Նշանակում է մի քանի հարյուր կամ ավել (թիվը պարզ չէ) հայ մարտիկների զբաղեցնել այդ սահմաններում, նշանակում է լրացուցիչ ծախսեր։ Սա այն պարագայում, որ հայ-ադրբեջանական առաջնագծում մարդիկ ստիպված են ամիսներով դիրք պահել առանց փոխարինման:

Մեկ այլ հարց է, թե կհասցնե՞ն արդյոք այդքան մարդու մինչև հունվարի մեկը ընդունել ԱԱԾ և մարզել։ Չենք կարող բացառել, որ բանակից են տեղափոխելու՝ էլ ավելի թուլացնելով առաջնագիծը։

Երկրորդը՝ ի՞նչ է սա նշանակում Ռուսաստանի համար։ Նշանակում է, որ կարող են ՀՀ-ից հանել մի քանի հարյուր կամ ավել պատրաստի զինվորականների և տեղափոխել Ուկրաինա կամ ռուս-ուկրաինական սահման, որտեղ կենդանի ուժի խրոնիկ դեֆիցիտի պայմաններում նույնիսկ 100 հոգին են եղանակ փոխում։

Այսպիսով, նիկոլական «ինքնիշխանության» հերթական դրսևորումից տուժում է միայն Հայաստանը։ Իսկ Վլադիմիր Վլադիմիրովիչը լավ նվեր է ստանում ծննդյան օրվա կապակցությամբ»։

դիտվել է 242 անգամ
Լրահոս
Իշխանությունը կորցնելու վախերի մեջ ապրողը Սպանվածը  հասարակ ընտանիքի տղա էր Թուրքիայում F-16 է կործանվել․ օդաչուն զոհվել է Թրամփն ու Զելենսկին հեռախոսազրույց են ունեցել Փաշինյանի հասցեին վիրավորանք հնչեցնելու համար ձերբակալվել է «TikTok»-ում հայտնի Հայկ Եղյանը Նորոգված հոգով կարողանանք ժառանգել խոստացված երկիրը․ Արագածոտնի թեմ Թուրքիայում տեղակայված ՆԱՏՕ-ի օդային ուժերը մշտադիտարկում են Իրանը Խոշոր հրդեհ է բռնկվել․ կրակը տեսանելի է մի քանի կմ-ից Դատախազությունը հերքում է՝ Եկեղեցու՝ օտարերկրյա ֆինանսավորման վերաբերյալ քրեական վարույթներ չկան Թրամփը չունի Իրանի վրա հաձակման որևէ լավ ընտրանք․ հնարավոր պшտերազմն իրանցիները դիտարկելու են գոյութենական հարց՝ կենաց-մահու կռիվ. Վարդան Ոսկանյան Կ․Պոլսի հայոց պատրիարքությունը Մայր Աթոռին քննադատող և անուղղակիորեն Նիկոլ Փաշինյանին աջակցող հայտարարություն է տարածել. Կարպիս Փաշոյան Մեր հայրերին ու մայրերին ՔՊ-ն դարձրել է քաղաքական գործիք. Արման Թաթոյան Լեհաստանի պաշտպանության նախարարը հայտարարել է բանակի թվաքանակը մեծացնելու ցանկության մասին ԱՄՆ-ն առաջընթաց է գրանցում թե՛ Ռուսաստանի, թե՛ Ուկրաինայի հետ հարաբերություններում. Ջեյ Դի Վենս Լոնդոնի և Փարիզի` Կիևին միջուկային զենքի հարցում օգնելու ծրագրերը մանիպուլյացիա են. Զախարովա Գերմանիան պահանջում է Իրանից կառուցողական քայլեր` խաղաղության պահպանման համար ԱԳՆ-ն չի հերքում, որ Միրզոյանը Բրյուսել նամակ է գրել՝ խնդրելով արագ արձագանքման խումբ ուղարկել Երևան. «Փաստինֆո» Երևանում մեքենաներ են բախվել․ վիրավոր կա Հայաստանը ջրի պակաս չունի. Այն, որ անցնում են ջրամատակարարման 17–ժամյա ռեժիմի, վատ կառավարման արդյունք է. երկրաբան Ադրբեջանից նավթամթերքի հերթական խմբաքանակն է առաքվում Հայաստան ՀԷՑ-ը խլվեց և զրկվեց լիցենզիայից, իսկ Վեոլիան շարունակում է իր լիցենզավորված գործունեությունը. Դավիթ Ղազինյան Իրանը պատրաստ է ԱՄՆ-ի հետ բանակցել կամ պատասխանել սպառնալիքներին․ Իրանի խորհրդարանի նախագահ Վրաստանում կկայանա Թուրքիա-Ադրբեջան-Վրաստան 7-ր համաժողովը
Ամենաընթերցվածները
Շուտով
Փետրվարի 26-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մեսրոպ Եսայանը Փետրվարի 26-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Փետրվարի 26-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Փետրվարի 26-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Փետրվարի 25-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գևորգ Գևորգյանը Փետրվարի 25-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Փետրվարի 25-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Փետրվարի 25-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Փետրվարի 24-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Փետրվարի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am