Պուտինի դեմ Փաշինյանի դեմարշն ի՞նչ կարժենա Հայաստանին

Ինչպես և սպասվում էր, Նիկոլ Փաշինյանը հավատարիմ մնաց իր արևմտյան տերերին և Մոսկվայում հերթական դեմարշը կատարեց անձամբ Պուտինի դեմ:

Հոկտեմբերի 7-ին Մոսկվայում կայացավ Անկախ Պետությունների Համագործակցության (ԱՊՀ) երկրների արտգործնախարարների խորհրդի հերթական նիստը։

Հանդիպումը դարձավ մասնակից երկրների արտաքին քաղաքական դիրքորոշումների համակարգման կարևոր փուլ, որի արդյունքում ստորագրվեցին մի քանի առանցքային փաստաթղթեր՝ ուղղված հետագա համագործակցությանը։

Սակայն ԱՊՀ նիստում Հայաստանը որոշեց հրաժարվել երկու կարևոր հայտարարությունների ստորագրումից:

Առաջին հայտարարությունը վերաբերում էր «Եվրասիական անվտանգության ապահովման սկզբունքներին», իսկ երկրորդը՝ «Միջազգային հարաբերություններում միակողմանի սահմանափակող միջոցների կիրառման անթույլատրելիության մասին» էր։

Ավելին, Փաշինյանին մոտ կանգնած պաշտոնական լրատվական կառույցներից մեկի բնորոշմամբ՝ այս փաստաթղթերի ստորագրումից Երևանի հրաժարվելը կապված է ԱՊՀ դաշնակիցների, մասնավորապես՝ Ռուսաստանի հետ Հայաստանի հարաբերությունների վատթարացման հետ։

Այսինքն՝ Փաշինյանը չի էլ թաքցնում, որ այս քայլը պայմանավորված է հայ-ռուսական հարաբերությունների վատթարացմամբ:

Մոսկվայում Փաշինյանի այս դեմարշը գնահատեցին որպես Հայաստանի արտաքին քաղաքական կուրսը փոխելու ևս մեկ քայլ:

Արդեն մի քանի ամիս է, ինչ Փաշինյանը ցուցադրում է տարածաշրջանի միջազգային կազմակերպությունների հանդեպ ստանձնած պարտավորությունները վերանայելու իր ցանկությունը։

Պաշտոնական Մոսկվայի կարծիքով, Փաինյանի այս դեմարշները ցույց են տալիս մեկ բան, որ թեև Հայաստանը մնում է երկու կազմակերպությունների (ՀԱՊԿ, ԵԱՏՄ) ֆորմալ անդամ, նրա գործողությունները վկայում են իր պարտավորությունները վերանայելու և արտաքին քաղաքականության նոր ուղենիշներ փնտրելու աճող ցանկության մասին:

Ըստ մոսկովյան դիտորդների, չի բացառվում, որ Մոսկվան ևս իր քայլը կատարի և ցույց տա Հայաստանին նաև ԵԱՏՄ-ից դուրս գալու ուղին: Որին անմիջապես կհետևի նաև տնտեսական հարաբերությունների խզումը:

Հերիք է ընդամենը գազի գինը 165 դոլարից դարձնել 350 դոլար, որից հետո Հայաստանի տնտեսական կոլապսը կդառնա օրերի հարց:

Սակայն, այս խզման տնտեսական հետևանքներից բացի, կլինեն նաև ավելի վտանգավոր հետևանքներ՝ Ադրբեջանի նոր ռազմական հարձակման տեսքով: Եվ միայն դրանից հետո հայ հանրությունը կհասկանա, որ ոչ ամերիկյան, ոչ էլ ֆրանսիական նավերը չեն կարող բարձրանալ հայկական բարձրավանդակի վրա և Հայաստանի բնակչության ճակատագիրը կնմանվի արցախցիների ճակատագրին:

Բայց դրա մեղավորը կլինի ոչ միայն Փաշինյանը, այլև բոլոր այն քաղաքական շրջանակները, որոնք սպասում են դիտորդի կարգավիճակով, թե ինչ կլինի Հայաստանի հետ, որպեսզի հետո դիրքավորվեն իրենց շահերի տիրույթում: Եվ ոչինչ, որ Հայաստանից կարող է ոչինչ չմնալ:

Ո՞ւմ են պետք, օրինակ արցախյան գործիչները Արցախի կորստից հետո․ գրեթե ոչ մեկին: Քանզի նաև իրենց կրավորական պահվածքի պատճառով կորսվեց Արցախը:

Այսօր արդեն նույն գործընթացը ծավալվում է Հայաստանի շուրջ, և նույն այն դերակատարը, ով իր քաղաքականությամբ կործանեց Արցախը, այսօր կործանում է Հայաստանը՝ քաղաքական դաշտի քար լռության պայմաններում:

Սա՛ է իրականությունը:

Դավիթ Մկրտչյան
Աղբյուրը՝ Zham.am

դիտվել է 1136 անգամ
Լրահոս
Հայաստանը բռնապետ ղեկավարի աթոռամոլության պատճառով վերածվել է գերտերությունների շահերի բախման կետի Արցախի էջը փակված չէ․ Գառնիկ Դանիելյան Թրամփի սուտը բավականին «թանկարժեք» է Սեպտեմբերի 1-ից գործում են մանկապարտեզների սննդի նոր պահանջները. ի՞նչ է արգելված ճաշացանկում Հայաստանի կանանց հավաքականը 4-րդ հաղթանակն է տոնել Մբապեն այս պահին աշխարհի լավագույն ֆուտբոլիստն է․ Զիդան Նոր Խարբերդի մանկատանը երեխային դաժան ծեծի ենթարկած դայակը ձերբակալվել է. ՆԳՆ Փոփոխություն Հայաստանի հավաքականի հայտացուցակում Մահացել է քաղաքագետ Ռիչարդ Կիրակոսյանը Արեգնազը պատրաստ է անցնել զրկանքների միջով․ Քրիստինե Վարդանյան Սեպտեմբերի 22/23-ին՝ հարյուրավոր հասցեներում լույս չի լինի Չի մոռացվելու, որ «յան» ազգանունով ոմանք ասում էին՝ «ինչո՞ւ չես զոհվել, այ համբալ»․․․ Արարատի մարզում բախվել են բեռնատարներ․ նրանցից մեկը բարձված է եղել խոշոր եղջերավոր անասուններով Կասկադյորական ավտովթար՝ Կոտայքի մարզում Հորդառատ անձրև կգա Խարբերդի մանկատանը երեխային ծեծած դայակը ազատվել է աշխատանքից Հզոր պտտահողմ Սևանա լճում Տուն ենք գնում՝ արդեն չորսով. Սոնա Ռուբենյանն ու նորածին որդին դուրս են գրվել հիվանդանոցից․ տեսանյութ Վերադառնալու ենք Արցախ Տղամարդու դի է հայտնաբերվել Հրազդանի կիրճում Տիրադավ հոգևորականը կազինո է հաճախում․ «Հրապարակ»
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am