Այսօր ԱԺ–ում «ՀՀ 2018թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծի նախնական քննարկմանը «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը նշեց, որ ոստիկանության 2018թ-ի բյուջեն 500 մլն դրամով կրճատվել է, և փոխոստիկանապետ Վարդան Եղիազարյանին հարցրեց, թե ինչու են 16 թ-ի ցուցանիշներին հետ գնում, գուցե դժգոհ են իրենց աշխատանքից:
Մարուքյանը նաև նշեց, թե մամուլը գրում է, որ գողությունները չեն բացահայտվում:
Վարդան Եղիազարյանն ի պատասխան նշեց. «Չի եղել, որ մեր թիվը կտրուկ տատանումներ տա: Եթե ժողովրդական լեզվով ասեմ, ոստիկանությունը երբեք յուղի մեջ չի եղել, սա 36 տարվա ստաժ ունեցող ոստիկանի կարծիքն է: Ինչևէ, որ ասում եք փոփոխություն չկա, թույլ տվեք չհամաձայնել:
Ոստիկանության կողմից մատուցվող ծառայություններն անհամեմատ բարելավվել են՝ անձնագրային, ՃՈ սպասարկումից դժգոհությունները կտրուկ նվազել են, սակայն ոչ մեկ չի ասում, որ ոստիկանությունում խոշտանգումեր տեղի չեն ունենում, ծեծ, ջարդ եթե լինում էլ են եզակի դեպքերում, ապա խիստ պատժվում են»,-ասաց նա:
Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը
Մայիսի 8-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Մայիսի 8-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը
Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը
Մայիսի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Մայիսի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Մայիսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Մայիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը