Արդարադատության նախարարի թեկնածուները մնացել են Արփի Դավոյանը և Արուսյակ Ջուլհակյանը

«Հրապարակ» թերթը գրում է. «ՔՊ մեր աղբյուրների փոխանցմամբ՝ արդարադատության նախարարի հավակնորդ Արփի Դավոյանը երեկվանից ցնծության մեջ է, ասում են՝ նրա գլխավոր մրցակից Սիսակ Գաբրիելյանը հրաժարվել է առաջարկից եւ իրեն առաջադրել ցանկացող Ալեն Սիմոնյանին հայտնել, որ բացարկ է ներկայացնելու` չի ուզում լքել խորհրդարանը: Այնպես որ, թեկնածուները մնացել են Արփի Դավոյանը, որի կարծիքով՝ ինքը վայելում է ՔՊ վարչության մեծամասնության քվեն, եւ Արուսյակ Ջուլհակյանը, որին եւս համոզել են, որ համաձայնի իր թեկնածության առաջադրմանը։ Նախարարի պաշտոնի ավելի մեծ դեգրադացիա դժվար է պատկերացնել` Վահե Ստեփանյան, Դավիթ Հարությունյան, Արփինե Հովհաննիսյան, Մարատ Ալեքսանյան նախարարներից հետո ՔՊ-ական այս կանայք:

Գրել էինք, որ նախորդ նիստին Վահագն Ալեքսանյանն Արուսյակ Ջուլհակյանի թեկնածությունն էր առաջադրել, բայց, ՔՊ-ականների ասելով, Արուսյակը խանդավառված չէ գործադիր տեղափոխվելու հեռանկարից։ Ամենայն հավանականությամբ, այսօր երեկոյան՝ ՔՊ վարչության նիստում կընտրեն նախարարի թեկնածուին, եթե, իհարկե, Փաշինյանը վերադառնա Մոսկվայից եւ վարչության նիստ անցկացնի: Բնականաբար, Փաշինյանն էլ խանդավառված չէ Արփի Դավոյանի թեկնածությամբ, եւ հնարավոր է վարչությունը որոշի, որ փակ քվեարկությամբ մերժելու են նրան։

Վերնախավի տրամադրություններին հակառակ, Դավոյանը գիշերուզօր պատրաստվում է «քննությանը», անգամ նախարարության ռազմավարություն, տեսլական է պատրաստվում ներկայացնել կուսակիցներին, թե ինչպես է ղեկավարելու ոլորտը։ Ոլորտ, որի ղեկավարի տակ հիմնավոր փորեց, հասավ նրա պաշտոնանկությանը եւ հիմա պատրաստվում է նրա տեղը նստել»:

Մանրամասները՝ այստեղ։

 

դիտվել է 165 անգամ
Լրահոս
Կարևորում ենք Հայաստանի և Ադրբեջանի շահերը, մենք էլ այդ ամենից ունենք մեր սեփական շահերը. Կոբախիձե Եվրամիությունը կարող է բռնագրավել սառեցված ռուսական ակտիվները Իրավիճակը լարվեց․ Վարդան Ղուկասյանի արձագանքը՝ դատախազի խոսքին (video) Ձերբակալվել են հայ-վրացական սահմանին Իտալիայի վարչապետ Մելոնին ներկայացվել է՝ որպես Ուկրաինայի բանակցություններում ԵՄ-ի հիմնական դերակատար․ FT Օրբանը նամակ է գրել Պուտինին Սրա համար պատասխան են տալու․ Վարդան Ղուկասյանի կտրուկ խոսքը դատարանում (video) Ոստիկանները ձերբակալել են երիտասարդին․ որն է պատճառը Պոլսի հայոց պատրիարքը հանդիպել է Թուրքիայի ներքին գործերի նախարարի հետ «Լուրջ խմորումներ․ ՔՊ-ից կանչել, հարցեր են տվել․․․»․ մանրամասներ (video) Պարո'ն Դադունց, ի՞նչ անենք Արման Բաբաջանյանի հետ (video) 3-ամյա Տիգրանը մահացել է պարանոցի օրգանների բութ առարկաներով սեղմման հետևանքով․ ՔԿ-ն մանրամասնում է Միքայել Սրբազանը հետազոտվում է, վիրահատության օրը դեռ նշանակված չէ Կամբոջան և Թաիլանդը հայտնել են նոր զոհերի մասին «Կարգի՛ հրավիրեք ձեզ»․ ՔՊ-ից դուրս մնացած Հայկ Սարգսյանի նյարդերը տեղի տվեցին (video) Փողոցային առևտուր իրականացնող մարդկանց կոռուպցիայի մատերիալ են դարձնում․ Արթուր Չախոյան (video) Ինչ ասել էր՝ տվեց, հիմա ո՞ւմ պիտի տա՝ մե՞զ․ Հարցում (video) «Подонок, բերանդ չբացես ու Միքայել Սրբազանի մասին չխոսաս»․ արցախցին՝ Բաբայանին (video) Տիգրան Ավինյա՛ն, ուշադիր լսիր․ Արթուր Չախոյանը դատախազության դիմաց ձայնագրություն միացրեց (video) #ՈՒՂԻՂ․ Կտեսնե՛ք՝ հունվարի սկզբից ինչ ենք անելու․ Գառնիկ Դանիելյան (video) Վարչապետ Փաշինյանը, որը նույնիսկ մի շան տնակ չի կարող կառավարել, շուտով կարող է իրեն հռչակել հաջորդ Ամենայն Հայոց կաթողիկոս Տիգրան Ավինյանը հողի գող է. Հայկ Սարգսյանը կբողոքարկի կուսակցության վարչության որոշումը. Հրապարակ «Պղծուհի Գալյա՛ն», չգիտեմ՝ ինչ օրգաններով ես հասել էդ պաշտոնին․ Արմինե Ադիբեկյան (video) Երևանյան գողության մեխանիկան. Անչափահասներից մեկը գրկել է զոհին, մյուսը վերադարձրել դրամապանակն արդեն առանց փողի
Ամենաընթերցվածները
Շուտով
Դեկտեմբերի 17-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Դեկտեմբերի 17-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Դեկտեմբերի 17-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Դեկտեմբերի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Դեկտեմբերի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Դեկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Դեկտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Դեկտեմբերի 15-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Դեկտեմբերի 15-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Դեկտեմբերի 15-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am