«ՀՀ 2018 թ. պետական բյուջեի մասին» նախնական քննարկման ժամանակ «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը հետաքրքրվեց ՀՀ փոխոստիկանապետ Վարդան Եղիազարյանից, թե արդյոք ոստիկանությունը Սահմանդրական բարեփոխումներից հետո կենթարկվի վարչապետին:
«Երկար ժամանակ սպասում ենք, բայց դեռևս Կառավարության մասին օրենքը չկա, Սահմանադրական բարեփոխումներ իրականացնելուց հետո հայտարարություններ էին հնչում, որ անցնում ենք խորհրդարանական կառավարման և չեն լինելու կառավարությանն առընթեր մարմիններ, բոլոր մարմինները հաշվետու են լինելու խորհրդարանին: Դուք զեկույցում նշեցիք, որ զարգացման ծրագրում նախատեսվում է, որ ոստիկանությունը ենթակա է վարչապետին, Ձեր խոսքից եմ ասում: Այսինքն՝ ըստ էության որևէ մեկը չի պատրաստվում առընթեր մարմինները դարձնել նախարարություններ և բերել խորհրդարանական հաշվետվության դաշտ»,-ասաց նա:
Նիստը վարող ՀՀ Ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանը նշեց, որ դա վերջնական որոշում չէ, Մարուքյանն էլ նկատեց. «Ինչպիսի՞ մարմին է վարչապետին ենթակա մարմինը, որը խորհրդարանում հաշվետու չի լինում»։
Փոխոստիկանապետն էլ նշեց, որ դա ծրագրային դրույթ չէ, այլ զուտ տեսլական է, որը տեսնում են ոստիկանության տեսանկյունից:
«Բայց Սահմանադրությունում հստակ գրված է, որ կան նախարարություններ, կառավարության ենթակա և վարչապետին ենթակա մարմիններ, Սահմանադրության շրջանակներում է: Իհարկե, որոշողը մենք չենք, դուք եք, ղեկավարությունը, մենք պատրաստ ենք ցանկացած ձևաչափով աշխատել, բայց կարծում ենք` կառույցը կմնա ներկայիս ոստիկանական համակարգի տեսքով, իհարկե, ոստիկանության օրենքի մշակման տեսլականով»,-ասաց նա:
Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը
Մայիսի 8-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Մայիսի 8-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը
Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը
Մայիսի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Մայիսի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Մայիսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Մայիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը