Բարդ ծրագիր չէ իշխանության մշակած եւ հետեւողականորեն իրականացվող ծրագիրը... Կարեւորը՝ Հայաստանում «կյանքը շարունակվում է»

Բարդ ծրագիր չէ իշխանության մշակած եւ հետեւողականորեն իրականացվող ծրագիրը: Մի կողմից՝ հեծանիվ քշել, ցուցահանդեսներ ու փառատոներ կազմակերպել, մարզեր այցելել, դպրոցականների հետ խարույկի շուրջ նստել ու նրանց անմեղ հարցերին պատասխանել, ուրախ-զվարթ շրջել երկրով մեկ` փորձելով ներշնչել հասարակությանը, որ ամեն ինչ ընտիր է` երկիրը զարգանում է, տագնապի ու անհանգստության կարիք չկա. մի լսեք Ալիեւին եւ մի հավատացեք մեր գլխին կախված վտանգների մասին ահազանգողներին: Դրանք հեքիաթներ ու չարախոսություններ են` Ալիեւը զառանցում է, հինգերորդ շարասյունը` իշխանություն է ուզում: Մյուս կողմից` կադրեր հանել-նշանակել, էներգետիկ համաժողովներ, «Նորարարության ու տեխնոլոգիաների համաշխարհային կոնգրես» (WCIT), «ԴիջիԹեք» էքսպո, «Գիտության շաբաթ», «Լավագույն գրադարան», «Հաջողակ կին եւ հաջողակ տղամարդ գործարար» մրցույթներ անել, դրամաշնորհներ տալ իշխանության հանդեպ չեզոք մարդկանց` խրախուսելով նրանց լոյալությունը եւ ի ցույց դնելով, թե իրենց չքննադատելն ինչքան շահեկան կարող է լինել: Երեւանում ընդունել ԱՊՀ դատախազներին ու վարչապետներին, գործուղումների մեկնել եւ Վաշինգտոնում, Փարիզում ու Բեռլինում էլ հեծանիվ քշել: Մի խոսքով, ձեւացնել, թե ամեն ինչ հրաշալի է` ոչինչ չի եղել: Մի Արցախ էր` տվեցինք-պրծանք, հանգիստ ապրում ենք: Տավուշից մի կտոր ուզեցին` տվեցինք, աղմկեցինք` հանգստացանք: Առաջիկայում մի քանի բան էլ կուզեն` կտանք ու կշարունակենք հանգիստ ապրել: Ասենք՝ որ Ջերմուկում ու Սեւ լճում նստած են Ալիեւի զինվորները` ո՞ւմ են խանգարում, մոռացեք այդ մասին ու հանգիստ ապրեք, էլի: Մոռացեք, որ Արցախում շենքեր ու հայկական հուշարձաններ են ավերում, որ Արցախի բանտարկված գործիչներին նոր մեղադրանքներ են առաջադրում... Կարեւորը՝ Հայաստանում «կյանքը շարունակվում է»:

Գրել է Արմինե Օհանյանը

դիտվել է 302 անգամ
Լրահոս
Վթարված միկրոավտոբուսում եղել են Գորիսի Ակսել Բակունցի անվան դպրոցի 11-րդ դասարանի աշակերտներ. նոր մանրամասներ «Mercedes Sprinter»-ը կողաշրջվել է․ 11 վիրավորների մեծ մասը անչափահասներ են Վիճակը սրվել է․ ինչ է արել մի քանի օր առաջ ՀՅԴ–ն․ Ռոբերտ Մարգարյան (video) Հայաստանը բռնապետ ղեկավարի աթոռամոլության պատճառով վերածվել է գերտերությունների շահերի բախման կետի Արցախի էջը փակված չէ․ Գառնիկ Դանիելյան Թրամփի սուտը բավականին «թանկարժեք» է Սեպտեմբերի 1-ից գործում են մանկապարտեզների սննդի նոր պահանջները. ի՞նչ է արգելված ճաշացանկում Հայաստանի կանանց հավաքականը 4-րդ հաղթանակն է տոնել Մբապեն այս պահին աշխարհի լավագույն ֆուտբոլիստն է․ Զիդան Նոր Խարբերդի մանկատանը երեխային դաժան ծեծի ենթարկած դայակը ձերբակալվել է. ՆԳՆ Փոփոխություն Հայաստանի հավաքականի հայտացուցակում Մահացել է քաղաքագետ Ռիչարդ Կիրակոսյանը Արեգնազը պատրաստ է անցնել զրկանքների միջով․ Քրիստինե Վարդանյան Սեպտեմբերի 22/23-ին՝ հարյուրավոր հասցեներում լույս չի լինի Չի մոռացվելու, որ «յան» ազգանունով ոմանք ասում էին՝ «ինչո՞ւ չես զոհվել, այ համբալ»․․․ Արարատի մարզում բախվել են բեռնատարներ․ նրանցից մեկը բարձված է եղել խոշոր եղջերավոր անասուններով Կասկադյորական ավտովթար՝ Կոտայքի մարզում Հորդառատ անձրև կգա Խարբերդի մանկատանը երեխային ծեծած դայակը ազատվել է աշխատանքից Հզոր պտտահողմ Սևանա լճում Տուն ենք գնում՝ արդեն չորսով. Սոնա Ռուբենյանն ու նորածին որդին դուրս են գրվել հիվանդանոցից․ տեսանյութ
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am