Այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում արտակարգ իրավիճակների նախարար, պաշտպանության նախկին փոխնախարար Դավիթ Տոնոյանը հարցին, թե պաշտպանության ոլորտի նոր օրենսդրությունը լուծո՞ւմ է արդարության հարցը, ասաց, որ պաշտոնյաների տղաները, եթե առողջ լինեն, կգնան առաջնագիծ:
Ըստ նրա՝ «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի նոր նախագիծը բանակում մարդաքանակ ապահովելուն է միտված, և որ օրինագիծը լուծում է ոչ միայն արդարության հարցը, այլ նաև ռազմաքաղաքական իրավիճակից ելնելով և ժամկետային զինվորական ծառայության պահպանման պայմաններում սա որոշակի կարգավորումներ է նախատեսում:
Հարցին՝ ինչո՞ւ Սեյրան Օհանյանի օրոք չընդունվեց նման օրենսդրություն, Տոնոյանը պատասխանեց, թե սա գործընթաց է, որը մեկ նախարարը փոխանցում է մյուս նախարարին: «Այս մասին քննարկումներ նախկինում անցկացվել են: Ես կասեմ, որ Սեյրան Օհանյանը երևի ամենաուրախ մարդկանցից մեկն է լինելու, որ նման օրենսդրություն ընդունվի»,- շեշտեց Դավիթ Տոնոյանը:
ԱԻ նախարարը, անդրադառնալով հարցին, փորձե՞լ են վերլուծել պատճառները, թե ինչու են մարդիկ խուսափում պարտադիր զինվորական ծառայությունից, Դավիթ Տոնոյանն ասաց, որ չի բացառում, որ գուցե խնդիրներ կան, գուցե անարդարության մթնոլորտն է պատճառը:
Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը
Մայիսի 8-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Մայիսի 8-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը
Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը
Մայիսի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Մայիսի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Մայիսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Մայիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը