Հատուկ ոստիկանության համար․ Աննա Հակոբյանի Lexus-ը՝ մգեցված ապակիներով․ Mediahub.am

Հայրենի բարեփոխված ոստիկանությունը՝ իր պետով, տեղակալներով, Պարեկային ծառայությամբ, ծառայության պետով, գումարած՝ շարքային պարեկները, ոչ մի կերպ չեն կարողանում տեսնել կամ նկատել, որ Նիկոլ Փաշինյանի տիկին Աննա Հակոբյանին սպասարկող թանկարժեք Lexus LX500 ամենագնացի առջևի կողային ապակիները մգեցված են։

Այսինքն՝ Փաշինյանի տիկինը երթևեկում է օրենքի խախտմամբ, բայց այդ փաստը մեր ոստիկանները՝ շարքային ծառայողից մինչև Պարեկային ծառայության ղեկավար, փոխնախարար և ՆԳ նախարար, չեն նկատում։ Կամ նկատում, բայց չտեսնելու են տալիս, կամ տեսնում ու չեն նկատում, կամ տեսնում են, նկատում են, բայց ոչ մի կերպ չեն կարողանում դա արձանագրել, որովհետև Աննա Հակոբյանն այս երկրում ամենաարտոնյալ մարդկանցից է, որը կարող է իրեն օրենքից վեր դասել, խախտել օրենքն ու որևէ պատասխանատվության չենթարկվել։

Երեկ հերթական անգամ մենք բախվեցինք ոստիկանության տեսողական խնդիրներին, երբ Սահմանադրական դատարանի դիմաց ցուցարարների կողմից իրականացվող ակցիայի ժամանակ վիճաբանություն սկսվեց պատգամավորներ Գառնիկ Դանիելյանի, Արթուր Սարգսյանի ու ՆԳ փոխնախարար Վարդան Վարդանյանի և Պարեկային ծառայության ղեկավար Արթուր Խուդինյանի միջև։ Այդ ընթացքում պատգամավորները նրանց հիշեցրին, որ մի քանի ամիս է՝ ոստիկանությունը իրենց համակիրների մեքենաները տարել են տուգանային հրապարակ ու բաց չեն թողնում։

Փոխնախարար Վարդան Վարդանյանը խոստովանեց, որ 17 մեքենա իսկապես գտնվում է ոստիկանության հատուկ պահպանվող տարածքում քրեական վարույթի շրջանակներում։ Բայց չկարողացավ ուղիղ կերպով խոստովանել, որ դրա մեջ դիտավորություն կա՝ ընդդիմադիրներին ճնշելու նպատակով են այդպես արել։ Ասաց՝ օրենք են խախտել, օրենքի պահանջով են տարել։

MediaHub-ը նրան հիշեցրեց, որ նույն կերպ կարող էին Աննա Հակոբյանին սպասարկող Lexus-ը տանել տուգանային հրապարակ, որը իրենց պարեկների աչքի առաջ ամեն օր փողոց է դուրս գալիս առջևի մգեցված ապակիներով։ Բայց ՆԳ նախարարի տեղակալն ասաց, թե ինքը դրանից տեղյակ չէ, չի տեսել, չի կարող որևէ բան ասել։ Հիշեցրինք, որ մենք քանիցս հրապարակել ենք այդ կադրերը, անգամ նախարար Վահե Ղազարյանին ենք ցույց տվել, իրենց լրատվականն էլ քաջատեղյակ է դրանից, կարող են դիմել՝ Նարեկ Սարգսյանը կուղարկի այդ կադրերը, բայց Վարդան Վարդանյանը համառորեն պնդեց, որ իրենք նման բան չեն տեսել, ու ցրեց թեման։

Ու թեև նախարարության խոսնակին, որ դիմեն, ինքն էլ կարող է ուղարկել, բայց մենք էլ մեր հերթին նորից տեղադրում ենք Աննա Հակոբյանին սպասարկող մգեցված ապակիներով Lexus-ի տեսանյութը, որ ևս մեկ անգամ տեսնեն, պետհամարանիշը ֆիքսեն, ու որ փողոցում մի տեղ հանդիպեն՝ «դուխով» կանգնեցնեն ու համապատասխան քայլեր ձեռնարկեն։ Եթե այդքան համարձակություն ունեն, իհարկե։ Թեպետ, այս մեքենան ամեն օր էլ իրենց աչքի առաջ է, երբեմն հենց պարեկային ծառայությունն էլ ուղեկցում է արտոնյալ տիկնոջը։

դիտվել է 761 անգամ
Լրահոս
ՀՅԴ համամասնական ցուցակը Արտաշատի ՏԻՄ ընտրություններում կգլխավորի Գերասիմ Վարդանյանը Չարենցավանի 18-ամյա բնակիչը մտել է խանութ և գործադրելով գազային ատրճանակ՝ պահանջել գումար 22-ամյա մոտոցիկլավարը տեղափոխվել է հիվանդանոց Իրանը սպառնացել է ԱՄՆ-ին #ՀԻՄԱ․Նիկո՛լ, զգուշացնում եմ քեզ՝ 7 պորտով կանիծվես, իմ Վեհափառին չկպնես․հերոսի մայր Լիդա Առուշանյան (video) Թրամփը նշել է երեք հնարավոր սցենար Երևան-Մեղրի ավտոճանապարհին բախվել են «Subaru»-ն, «Opel Astra»-ն և «Ford Transit»-ը․ կան վիրավորներ ԿԳՄՍՆ-ն ավելի քան 500 մլն դրամ է պահանջում Լոպեսի համերգի կազմակերպչից. Azatutyun.am Փաշինյանի երկու բլեֆը. Պուտինն արդեն «մեղավոր» է նշանակվել (video) «Նիկո՛լ, մենք թքած ունենք քո ասածների վրա․ հելի ռադդ քաշի մեր երկրից»․ Նարե Սոսե (video) Ձեր դատական հայցերը ասնավանի չեն, դրանք գոյություն չունեն․․․ «Երբ վտանգված է պետականությունը, մեկ ճանապարհ կա»․ Սերժ Սարգսյան Պուտինի «Միասնական Ռուսաստանը» առաջատար է Պետդումայի ընտրություններում․ նախնական տվյալներ Երևանը արտերկրում ընտրողների ակտիվությամբ առաջատարներից է․ Զախարովա Վթարված միկրոավտոբուսում եղել են Գորիսի Ակսել Բակունցի անվան դպրոցի 11-րդ դասարանի աշակերտներ. նոր մանրամասներ «Mercedes Sprinter»-ը կողաշրջվել է․ 11 վիրավորների մեծ մասը անչափահասներ են Վիճակը սրվել է․ ինչ է արել մի քանի օր առաջ ՀՅԴ–ն․ Ռոբերտ Մարգարյան (video) Հայաստանը բռնապետ ղեկավարի աթոռամոլության պատճառով վերածվել է գերտերությունների շահերի բախման կետի Արցախի էջը փակված չէ․ Գառնիկ Դանիելյան Թրամփի սուտը բավականին «թանկարժեք» է Սեպտեմբերի 1-ից գործում են մանկապարտեզների սննդի նոր պահանջները. ի՞նչ է արգելված ճաշացանկում Հայաստանի կանանց հավաքականը 4-րդ հաղթանակն է տոնել Մբապեն այս պահին աշխարհի լավագույն ֆուտբոլիստն է․ Զիդան Նոր Խարբերդի մանկատանը երեխային դաժան ծեծի ենթարկած դայակը ձերբակալվել է. ՆԳՆ Փոփոխություն Հայաստանի հավաքականի հայտացուցակում
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am