Վաճառքի մեկնարկից առաջ գողացել են 313 «iPhone X»
Երեք տղամարդիկ 313 «iPhone X» են գողացել են «Apple Store»-ի դիմացից: Դա տեղի է ունեցել ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգի Սան Ֆրանցիսկոս քաղաքում սմարթֆոնի վաճառքի մեկնարկից երկու օր առաջ: Այս մասին գրում է Lenta.ru-ն: Դեպքի ականատեսն է եղել դռնապանը, ով նկատել է, թե ինչպես են տղամարդիկ «iPhone»-ներով տուփերը տեղափոխում իրենց ավտոմեքենան: Գողացված հեռախոսների ընդհանուր գինը 370 000 դոլար է կազմում:
