ՔՊ-ական «Շիշ բռնող» մականվամբ հայտնի պատգամավորի մերձավորի ֆիրման 21 մլն դրամաշնորհ է ստացել և լուծարվել

lurer.com -ը սկսել է ուսումնասիրել կարկառուն ՔՊ-ականների և նրանց հետ փոխկապակցված անձանց ֆինանսական հոսքերը, բիզնեսներ հիմնելու եւ գործարար կապերով արտասովոր արագությամբ հարստանալու դրվագները, եւ ահա բազմաթիվ հետաքրքիր բացահայտումներից մեկը ՔՊ-ականների շրջանում քիչ թե շատ ազդեցիկ պատգամավորի մասին է։

Խոսքը Փաշինյանի համար ընդունելի հնգյակի մեջ մտնող պատգամավորներից մեկի` Հայկ Սարգսյանի մասին է։ Սույն ՔՊ-ական պատգամավորին, հիշեցնենք, 2018 թվականի ցույցերից հետո լրագրողական հանրույթը կնքեց «Շիշ բռնող» մականվամբ, քանի որ, Փաշինյանի ջրի շիշը պահած, քայլում ու մատակարարում էր Հայկ Սարգսյանը իշխանությունը նվաճելու օրերին։

Եւ ահա ճակատագրական պահին ջրի շիշ բռնելով եւ քայլելով պաշտոն նվաճած Հայկ Սարգսյանի՝ «Շիշ բռնողի» եղբայրը՝ Նաիրի Սարգսյանը, ով, իշխանափոխությունից հետո, տևական ժամանակ ի պաշտոնե Փաշինյանի օգնականն էր, պարզվում է՝ գրանցված է Գեղարքունիքի մարզի Ճամբարակ համայնքում։

Եւ հետաքրքիրը ոչ թե սույն նախկին պաշտոնյայի գրանցումն է, այլեւ նրա հետ նույն հասցեում գրանցված մեկ այլ անձի՝ Տարոն Սարգսյան Վոստոկի անվանատիրոջ գրանցումը։ Հավանաբար Հայկի և Նաիրիի հորեղբոր որդին է սույն անձը, ով հայտնվել է Լուրեր.com-ի ուշադրության կենտրոնում։

Հայտնաբերել ենք մի ընկերություն` «ՄԱՏԵՐԻԱԼ ԷՔՍՉԵՆՋ ԷՅԷՄ» ՍՊԸ-ն, որ գրանցված է եղել Տարոն Սարգսյանի անունով, եւ այն լուծարվել է 2023 թվականին։

Բայց այս ընկերությունը մեր լրագրողական սուր աչքից չի վրիպել այն պատճառով, որ պետության հետ գործարքներ ունի Փաշինյանի հեղափոխությունից հետո։ «Մատերիալ էքսչենջ էյէմ» ՍՊ ընկերության և ԲՏԱ նախարարության միջև պայմանագիր է կնքվել 2023-ի հունիսի 26-ին, որի համաձայն՝ «Մատերիալ էքսչենջ էյէմ» ՍՊԸ-ին փոխանցվել է 21 մլն դրամ։ Պայմանագրի կնքման օրվանից մոտ 3 ամիս անց՝ սեպտեմբերի 29-ին, ընկերությունը լուծարման գործընթաց է սկսել։

Այս մասին մեր լրագրողական հետաքննությունը կպարզի հանգամանորեն, եթե իհարկե վարչական լծակներով ինֆորմացիան տոտալ չմերժվի տրամադրել հանրությանը։ Բայց կա առայժմ այս տարօրինակ փաստը, որ կարելի է պարզ հետեւություններ անել.«Շիշ բռնող» մականվամբ հայտնի ՔՊ-ական պատգամավոր Հայկ Սարգսյանի հետ փոխկապակցված ընկերությունը հիմնադրվել է 2019-ի հոկտեմբերին, այսինքն՝ 2018-ի հեղափոխությունից հետո, երբ Հայկ Սարգսյանն ու եղբայրը արդեն իսկ պաշտոնյաներ էին, իսկ դրա 100% բաժնեմասերը պատկանում են շվեդական «Մատերիալ էքսչենջ վենչուրս աբ» ընկերությանը։

Ընկերությունը մասնաճյուղեր ունի ևս հինգ երկրում՝ ԱՄՆ, Սերբիա, Հնդկաստան, Չինաստան, Մեծ Բրիտանիա, պետռեգիստրում իրական շահառու է նշված Տարոն Սարգսյանը։ Այն զբաղվում է ծրագրային ապահովման մշակմամբ։

Փաստորեն, ստացվում է, որ Փաշինյանի ամենամտերիմ անձանց հետ փոխկապակցված անձի ՍՊԸ-ն, ստանալով 21 մլն դրամի պետական դրամաշնորհ, շատ արագ լուծարվում է պետության հետ գործարքից հետո։ Դատալեքս համակարգից էլ տեղեկանում ենք, որ վերոնշյալ ընկերության հետ կապված դատական որևէ պրոցես չի ընթացել։ Այսինքն՝ պետությունը կամ կառավարությունը հետեւողական չի եղել ու չի փորձել հետ ստանալ գործարքի գինը։

Չկա ՍՊԸ-ն, չկա պետական բյուջեից հատկացված գումարը։ Բայց հաշվի առնելով ՔՊ-ականներից շատերի ճարպիկ հմտությունները փող քերելու մասին, շատ հավանական է, որ սա միակ դեպքը չէ` կապված սույն ՔՊ-ականների և նրանց մերձավոր շրջապատի հետ։

դիտվել է 911 անգամ
Լրահոս
Երևանը արտերկրում ընտրողների ակտիվությամբ առաջատարներից է․ Զախարովա Վթարված միկրոավտոբուսում եղել են Գորիսի Ակսել Բակունցի անվան դպրոցի 11-րդ դասարանի աշակերտներ. նոր մանրամասներ «Mercedes Sprinter»-ը կողաշրջվել է․ 11 վիրավորների մեծ մասը անչափահասներ են Վիճակը սրվել է․ ինչ է արել մի քանի օր առաջ ՀՅԴ–ն․ Ռոբերտ Մարգարյան (video) Հայաստանը բռնապետ ղեկավարի աթոռամոլության պատճառով վերածվել է գերտերությունների շահերի բախման կետի Արցախի էջը փակված չէ․ Գառնիկ Դանիելյան Թրամփի սուտը բավականին «թանկարժեք» է Սեպտեմբերի 1-ից գործում են մանկապարտեզների սննդի նոր պահանջները. ի՞նչ է արգելված ճաշացանկում Հայաստանի կանանց հավաքականը 4-րդ հաղթանակն է տոնել Մբապեն այս պահին աշխարհի լավագույն ֆուտբոլիստն է․ Զիդան Նոր Խարբերդի մանկատանը երեխային դաժան ծեծի ենթարկած դայակը ձերբակալվել է. ՆԳՆ Փոփոխություն Հայաստանի հավաքականի հայտացուցակում Մահացել է քաղաքագետ Ռիչարդ Կիրակոսյանը Արեգնազը պատրաստ է անցնել զրկանքների միջով․ Քրիստինե Վարդանյան Սեպտեմբերի 22/23-ին՝ հարյուրավոր հասցեներում լույս չի լինի Չի մոռացվելու, որ «յան» ազգանունով ոմանք ասում էին՝ «ինչո՞ւ չես զոհվել, այ համբալ»․․․ Արարատի մարզում բախվել են բեռնատարներ․ նրանցից մեկը բարձված է եղել խոշոր եղջերավոր անասուններով Կասկադյորական ավտովթար՝ Կոտայքի մարզում Հորդառատ անձրև կգա Խարբերդի մանկատանը երեխային ծեծած դայակը ազատվել է աշխատանքից Հզոր պտտահողմ Սևանա լճում
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am