Թուրքիայի և ԴԱԻՇ-ի միջև կապի սկանդալային ապացույցներն ու ռուսների «կապրիզները»

Թուրքիայի ընդդիմադիր Cumhuriyet պարբերականը հրապարակել է գաղտնազերծված հեռախոսազրույցներ, որոնք վարել են թուրք զինվորականները ԴԱԻՇ-ի զինյալներից մեկի հետ: Ինչպես նշում է պարբերականը, բանակցությունները տեղի են ունեցել ծայրահեղականության մեջ կասկածվող Մուստագա Դեմիրի հետ, ով պատասխանատու է Սիրիայից Թուրքիա ռումբերի տեղափոխման համար: «Խոսակցությունների ձայնագրությունները և հետաքննության փաստաթղթերը ցույց են տվել, որ Դեմիրը իբր սահմանում մաքսանենգներից փողերը ստացել է որպես կրոնական հարկ և սահմանը անցնելու համար համագործակցել է սպաների հետ»,- ասվում է տեքստում: Ավելի վաղ Անկարայի դատախազը հայտարարել էր, թե հեռախոսազրույցները տեղի են ունեցել ուժայինների և մաքսանենգների միջև, այլ ոչ թե ԴԱԻՇ-ի զինյալների: Էրդողանը ՆԱՏՕ-ի համար դարձել է աքիլլեսյան գարշապար Huffington Post թերթի փոխանցմամբ՝ ՆԱՏՕ-ի երկրները պետք է սթափ նայեն Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի՝ օրեցօր աճող հանցանքների ցուցակին և որոշեն, թե արդյոք իրենց անհրաժե՞շտ է նման դաշնակից, նշված է թերթում հրապարակված հոդվածում: «Դեռ ոչ վաղ անցյալում ՆԱՏՕ-ի անդամները չէին կարող պատկերացնել, որ իրենցից մեկը կդավաճանի մյուսներին։ Դաշինքում անգամ չկա երկրին բացառելու ֆորմալ մեխանիզմ, եթե նրա պահվածքը դուրս է գալիս վերահսկողությունից։ Սակայն այժմ վրա է հասել այդ պահը։ Թուրքիան ՆԱՏՕ-ի գծով դաշնակիցներից հեռացել է այնքան, որ սկսել է աջակցել ԴԱԻՇ-ին՝ Արևմուտքի դեմ նրա մղած պայքարին։ Երբ Էրդողանն իշխանության եկավ, երկիրը կտրուկ շրջադարձ կատարեց դեպի ավտորիտարիզմ ու կրոնական պահպանողականություն, կորցրեց ընկերներին ու խրվեց հակամարտության մեջ, որը նա ի վիճակի չէ ավարտել՝ սկսած քրդերի դեմ պայքարի էսկալացիայից և ավարտած ռուսական ինքնաթիռ խոցելու միջադեպով։ Միևնույն ժամանակ այդ կոնֆլիկտները գնալով դառնում են ավելի լարված, թուրքական քաղաքների փողոցներում ռումբեր են պայթում, իսկ հակառակորդները գնալով ավելի են մոտենում պետության սահմաններին։ Էրդողանը շարունակում է ՆԱՏՕ-ից պահանջել անխոս աջակցություն։ Սակայն դաշինքի երկրները ոչ մի կերպ չպետք է տուրք տան Անկարայի սադրանքներին, որը պահանջում է, որ նրանք պաշտպան կանգնեն իրեն։ Դրա փոխարեն ՆԱՏՕ-ի երկրները պետք է գործարկեն այնպիսի գործընթաց, որը կօգնի հստակեցնել, թե արդյոք կա՞ որևէ արդարացում՝ կապված Էրդողանի ու ԴԱԻՇ-ի ահաբեկիչների համագործակցության հետ, և կարո՞ղ են լինել ինչ-ինչ առավելություններ, որոնք կհավասարակշռեին Արևմուտքի դեմ նրա հանցանքները։ Հյուսիսատլանտյան խորհուրդը պետք է Թուրքիային պաշտոնապես բացառի ՆԱՏՕ-ից, քանի դեռ նրա ռազմաշունչ բնույթն ու չդադարող ագրեսիան միջազգային հանրությանը չեն ներքաշել Երրորդ համաշխարհային պատերազմի մեջ»։ Սիրիայի նախագահի խորհրդական Բուսեին Շաաբանը, խոսելով ՆԱՏՕ-ից Թուրքիայի հեռացման վերաբերյալ ասված հայտարարությունների մասին, հայտարարել է, որ Արևմուտքը սկսում է հասկանալ, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանն ու նրա կառավարությունը ներկայացնում են իրական խնդիր և չեն նպաստում Սիրիայի հակամարտության կարգավորմանը։ Շաաբանը հույս է հայտնել, որ համայն աշխարհը կտեսնի, որ Թուրքիայի կառավարությունը չի հանդիսանում Սիրիայի հակամարտության խաղաղ կարգավորման մասնիկ։ Մոսկվան խզեց Թուրքիայի հետ ռազմատեխնիկական համագործակցությունը Ռուսաստանը խզում է Թուրքիայի հետ ռազմատեխնիկական ողջ համագործակցությունը՝ ներառյալ սերվիսային պայմանագրերը, այս մասին հայտնել է ՌԴ նախագահի ռազմատեխնիկական համագործակցության հարցերով օգնական Վլադիմիր Կոժինը. «Մենք ունեցել ենք պայմանագրեր, մենք ունեցել ենք թե՛ հրաձգային զենքի, թե՛ հրետանային համակարգերի մատակարարումներ։ Բնականաբար, ներկայումս կասեցված են մատակարարումները և բոլոր պայմանագրերը՝ ներառյալ սերվիսային։ Բանակցություններն ու շփումները չեն լինի այնքան ժամանակ, քանի դեռ իրավիճակը չի փոխվի այն ուղղությամբ, որի մասին խոսել է Ռուսաստանի նախագահը»։ Մինչդեռ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը երկրի մի շարք նահանգներից ժամանած գյուղապետերի հետ հանդիպման ժամանակ ի թիվս այլ հարցերի, անդրադարձել է ռուս-թուրքական հարաբերությունների խնդրին` նշելով. «Մենք Ռուսաստանի ու ռուս ժողովրդի թշնամին չենք։ Այն ժամանակ, երբ բոլորը պատժամիջոցներ էին սահմանում Ռուսաստանի դեմ, մենք չարեցինք դա։ Ռուսաստանը չհասկացավ մեզ։ Ռուսաստանը կորցրեց այնպիսի ընկերոջ, ինչպիսին Թուրքիան է։ Երբ խոսքը մեր անկախության մասին է, մենք գլուխ չենք խոնարհի ինչ-որ մեկի կապրիզի առջև»։ Էրդողանի խոսքերով՝ ռուսական ինքնաթիռները շարունակում են խախտել Թուրքիայի օդային տիրույթը։ Նա, սակայն, մանրամասներ չի ներկայացրել նոր խախտումների մասին։ Էրդողանը նաև հայտարարել է, որ ԱՄՆ-ը, Ռուսաստանը, Իրանը, ԵՄ-ն ու ՄԱԿ-ն «անազնիվ» են գործում Սիրիայի հրադադարի հարցում։ Նրա խոսքով՝ դա ուղիղ կամ անուղղակիորեն Սիրիայի նախագահ Բաշար Ասադի ուժերին հնարավորություն է տալիս «սպանել խաղաղ մարդկանց»։ Ավելի վաղ Էրդողանն ասել էր, որ երկիրն իրավասու է ահաբեկիչների դեմ գործողություններ վարել ոչ միայն Սիրիայում, այլև ցանկացած այլ վայրում, որտեղ գոյություն ունի ահաբեկչության իրական սպառնալիք։ «Մի՞թե կարելի է լինել այդքան անխիղճ ու անզգա լինել», դժգոհում է Էրդողանը Էրդողանը կոչ է արել Սիրիայում իրավիճակի խաղաղ կարգավորման գործընթացից բացառել տեղի քրդերին։ Ներկա դրությամբ այդ գործընթացին մասնակցելը բացառված է ԴԱԻՇ ու «Ջաբհաթ ալ-Նուսրա» ահաբեկչական խմբավորումների համար։ Էրդողանը կարծիք է հայտնել, որ դա պետք է տարածվի նաև Սիրիայի քրդերի «Դեմոկրատական միություն» կուսակցության (PYD) ու նրա ռազմական թև YPG-ի վրա. «Բոլոր կողմերը պետք է վերջապես հասկանան, որ PYD/YPG-ը PKK ահաբեկչական կազմակերպության ճյուղն է։ Մենք այդ մասին իմացել ենք երկար տարիներ առաջ։ Մի՞թե այդ կազմակերպությունն ահաբեկչական ճանաչելու համար անհրաժեշտ է, որ PKK-PYD-ի ռումբերը պայթեն ոչ թե Անկարայում, այլ՝ մյուս մայրաքաղաքներում։ Մի՞թե կարելի է լինել այդքան անխիղճ ու անզգա։ Ժամանակն է վերջ դնել այդ կատակերգությանը, այդ անհեթեթությանը։ Միջազգային հանրության համար բացահայտ ծաղրանք եմ համարում այն մասին խոսելը, որ PKK-ի հետ իր կապերը ճանաչած կազմակերպությունն ահաբեկչական կազմակերպություն չէ։ Ոչ ոք ծաղրելու իրավունք չունի»։ Նշենք, որ 2015թ․ հուլիսից «ահաբեկիչների» դեմ պայքարում սպանվել է Թուրքիայի անվտանգության ուժերի ավելի քան 300 աշխատակից։ Այս մասին տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ հայտարարել էր Էրդողանը։ Նրա խոսքով՝ աշխարհում «չեն տեսել» նմանատիպ ահաբեկչությունների այլ օրինակներ։ Էրդողանը հիշեցրել է, որ 2015թ․ մի շարք ահաբեկչություններ են իրականացվել երկրի հարավ-արևելքում, մայրաքաղաքում և մի շարք խոշոր քաղաքներում, և որ ահաբեկչությունները շարունակվել են նաև այս տարի, այդ թվում նաև՝ Անկարայում։ Էրդողանն ուժայինների զոհվելու պատասխանատվությունը դրել է Թուրքիայում գործող քրդական խմբավորումների վրա։ Թուրքիայի նախագահը հայտարարել է, որ «Քրդստանի աշխատավորական» կուսակցությունը (PKK) չի կարող ներկայացնել քրդերին. «Մենք ի սկզբանե պաշտպանել ենք քրդերին ու նրանց իրավունքները։ Մի՞թե մենք չէինք, որ 200.000 քուրդ ընդունեցինք Քոբանիից, երբ նրանց վրա հարձակվել էին ԴԱԻՇ-ի զինյալները»։ Իսկ Թուրքիայի տրանսպորտի, ծովային հարցերի և կապի նախարար Բինալի Յըլդըրըմը դատապարտել է Սիրիայում հրադադարի վերաբերյալ Ռուսաստանի ու ԱՄՆ-ի միջև ձեռք բերված համաձայնագիրը: «Դժբախտաբար, Ռուսաստանն ու ԱՄՆ-ը լուռ համաձայնագիր են կնքել տարածաշրջանին առնչվող մի շարք հարցերի շուրջ։ Եթե դուք պատրաստվում էիք պայմանավորվել, ապա ինչու աչք փակեցիք 450.000 անմեղ զոհերի վրա։ Դա այնպիսի հարց է, որը հետաքրքրում է համայն մարդկությանը, միջազգային հանրությանը։ Տվյալ հարցում ոգեշնչման օրինակը Թուրքիան է, որն ապաստան է տվել գրեթե 3 միլիոն փախստականի»,- ասել է նա։ Յըլդըրըմը Ռուսաստանին քննադատել է Սիրիայի քրդերի «Դեմոկրատական միություն» կուսակցությանը (PYD) աջակցելու համար. «Ռուսաստանում կարծում են, թե PYD-ը պայքարում է ԴԱԻՇ-ի դեմ, սակայն իրականում նա Ղանդիլի (PKK) հետ միասին ցանկանում են վերահսկել մինչև Միջերկրական ծով ընկած տարածք։ Ռուսաստանում շուտով կհասկանան դա»։ Մետաքսյա  Շալունց

դիտվել է 11 անգամ
Լրահոս
Ռուսաստանը գերազանցել է Միացյալ Նահանգներին ժամանակակից ռազմական տեխնիկայի առումով. The New York Times Իրաքի խոշորագույն ավիաընկերությունը կվերսկսի թռիչքները դեպի Լիբանան ԵՄ-ն երկարաձգել է Բելառուսի դեմ պատժամիջոցները Փաշինյանը Թուրքիայի դրոշի այրումը գնահատում է որպես «անպատասխանատու և անթույլատրելի գործելակերպ» Ռիկսդագում ոգեկոչվել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը Ինչ վիճակում են գտնվում Բյուրեղավանի համաճարակի հետևանքով տուժած բնակիչները Մահացել է Արցախի հերոս Ռոբերտ Աբաջյանի մայրը Ֆրանսիան պատրաստ է Լիբանանին աջակցելու նպատակով համաժողով կազմակերպել. Էմանուել Մակրոն Ի հիշատակ Հայոց Ցեղասպանության սրբացված անմեղ նահատակների՝ կմատուցվի պատարագ Պետք է հայ գերիների հարցը բարձրացնել Երևանում սպասվող գագաթնաժողովում. Օկամպո Իրանի խորհրդարանի խոսնակը հրաժարական է տվել Անօրինական միգրացիա՝ 42 հզր դոլարի դիմաց Զեղծարարները զանգում են ԶՊՄԿ աշխատակիցներին՝ փորձելով ներքաշել ֆինանսական անօրինական գործարքների մեջ Կանխատեսվում են քամու ուժգնացում և ինտենսիվ տեղումներ. դիտվել է ջրի ելքերի փոփոխական ռեժիմ Սա մեր քաղաքական մշակույթում գրեթե չտեսնված որակ է․ Միքայել Մինասյան ԱՄՆ-ն Իրանից նավթ տեղափոխող նավ է կալանել Դա կարող է մեկնաբանել ցանկացած բժիշկ․Մուսինյան Ողբերգական ավտովթար՝ Արագածոտնի մարզում․ մարմինը դուրս բերելու համար օգտագործվել է հատուկ տեխնիկա Զախարովան հեգնել է S-400-ի շուրջ ճգնաժամը կարող է լուծվել առաջիկա ամիսներին․ Թուրքիայում ԱՄՆ դեսպան Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակն է ոգեկոչվել Հալեպի ազգային միացյալ վարժարանում Փաշինյանի հրահանգով աշխատանքից հեռացրել են լեգենդար Կանդազի որդուն․ Նաիրի Հոխիկյան Արագածոտնի մարզում «Volkswagen Vento»-ն բախվել է քարերին և հայտնվել ջրատարում․ կա 5 վիրավոր ԿԸՀ-ն ներկայացրել է ընտրություններին առաջադրման հայտ է ներկայացրած 19 քաղաքական ուժերին ՀՀ իշխանությունների համար կանխատեսելի սցենար էր, որը ճանապարհ էր բացելու Նիկոլ–Ալիև երազանքի համար
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 22-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am