Ալիևի իրանական տուրնեի գաղտնիքները

Պաշտոնական այցով Թեհրան էր ժամանել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։ Հաշվի առնելով Թեհրանում ընդունված 11 համաձայնագրերը` կարելի է փաստել, որ Ադրբեջանը Հայաստանից առաջ է ընկնում Իրանի հետ համագործակցությունն ավելի խորքային դարձնելով։ Թեհրան մեկնելու նախօրեին նախագահ Ալիևը հարցազրույց էր տվել Իրանի պետական հեռուստառադիոընկերությանը և պատասխանելով Իրան կատարելիք այցի նպատակների մասին հարցին, ասել էր, որ քննարկելու է տարածաշրջանային հարցեր, երկկողմ հարաբերությունները բոլոր ոլորտներում, ինչպես նաև ստորագրելու է մի շարք փաստաթղթեր։ «Ուշադրության կենտրոնում անշուշտ «Հյուսիս-Հարավ» երկաթուղային միջանցքի իրականացման հարցն է», - ընդգծել էր Ալիևը՝ համոզմունք հայտնելով, որ իրանական և ադրբեջանական Աստարա քաղաքների միջև երկաթուղային ճանապարհային կառուցումը շոշափելի աշխուժություն կառաջացնի «Հյուսիս-Հարավ» ճանապարհային միջանցքի համար։ Ադրբեջանի նախագահը խոսել էր նաև ղարաբաղյան հակամարտությունից, կրկնել է պաշտոնական Բաքվի տեսակետը, թե «Հայաստանը հրաժարվում է կյանքի կոչել ՄԱԿ-ի բանաձևերը, որոնք պահանջում են վերադարձնել օկուպացված տարածքները». «Ցավոք, միջազգային հանրությունը մինչ օրս Հայաստանի դեմ որևէ քայլ չի կիրառել»։ Ալիևը նաև դժգոհել էր. «Աշխարհի երկակի ստանդարտների կիրառման քաղաքականությունը նկատելի է դարձել։ Ղարաբաղյան հակամարտությունում օկուպանտին և օկուպացիա իրականացնողին նույն կերպ են վերաբերում։ Դա պայմանավորված է Ադրբեջանի նկատմամբ կրոնական խտրականությամբ»։ Պաշտոնական Թեհրանն, ինչպես հայտնի է, վերջերս խոսեց ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացում միջնորդության դեր ստանձնելու պատրաստակամության մասին: Կարելի է ենթադրել, որ Թեհրանը նաև Ալիևի այցի ժամանակ այս հարցը կբարձրացնի: Ադրբեջանը չի վերացնի վիզային ռեժիմը Իրանի հետ, փոխարենը կողմերը համաձայնության են եկել դյուրացնել այն, հայտարարել էր Իրանի կապի և տեխնոլոգիաների նախարար, Իրան-Ադրբեջան միջկառավարական հանձնաժողովի համանախագահ Մահմուդ Վաեզին։ Վաեզին հայտնել էր նաև, որ Ալիևի՝ Իրան կատարելիք այցի շրջանակում նախատեսվում է երկու երկրների միջև համագործակցության վերաբերյալ տասը փաստաթղթերի ստորագրում: Թեհրանում արդեն մի շարք ուշագրավ հայտարարություններ հնչեցին: Իրանի ու Ադրբեջանի երկաթուղիները կմիացվեն մինչև 2016թ. ավարտը, հայտնեց Իլհամ Ալիևի հետ համատեղ մամուլի ասուլիսում Իրանի նախագահ Հասան Ռուհանին: «Ինչ վերաբերում է «Հյուսիս-հարավ» միջանցքի ու տարանցման հարցերին, ապա Աստարա (Իրան) – Աստարա (Ադրբեջան) երկաթուղիների միացումը տեղի կունենա մինչև տարեվերջ և կդառնա կարևոր իրադարձություն», հավելեց նա։ Ավելի վաղ Ալիևը վստահություն էր հայտնել, որ իր այցը հուսալի հիմք կհանդիսանա երկու երկրների միջև կապերը որակական նոր մակարդակի հասցնելու համար։ Ալիևի խոսքերով՝ երկու երկրների միջև ապրանքաշրջանառության ներկայիս մակարդակը զգալիորեն ցածր է առկա պոտենցիալից և պետք է ջանքեր գործադրել իրավիճակը շտկելու համար։ Խոսելով Հյուսիս-հարավ տրանսպորտային միջանցքի մասին՝ Ալիևը նկատել էր. «Վերջին տարիներին Իրանն ու Ադրբեջանը վերածվել են Հյուսիս-հարավ տրանսպորտային միջանցքի շատ կարևոր գործընկերների։ Վստահ եմ, որ իրանական ու ադրբեջանական Աստարաների միջև երկաթուղու շահագործումը զգալիորեն կաշխուժացնի Հյուսիս-հարավ տրանսպորտային միջանցքը։ Ընդհանուր առմամբ՝ տրանսպորտային-հաղորդակցային միջանցքները աշխարհաքաղաքական ու տնտեսական մեծ կարևորություն են ներկայացնում մասնակից բոլոր երկրների, այդ թվում նաև մեզ համար։ Տվյալ միջանցքները մի կողմից զգալիորեն մեծացնում են միջազգային բեռնափոխադրումներում մեր պետությունների տեսակարար կշիռը, իսկ մյուս կողմից էլ ուժեղացնում են տնտեսական ոլորտում մեր երկկողմ համագործակցությունը»։ Նկատենք, որ «Հյուսիս-հարավ» երկաթուղին Հյուսիսային Եվրոպան կապելու է Հարավարևելյան Ասիայի հետ։ Այն ծառայելու է որպես Ռուսաստանի, Ադրբեջանի ու Իրանի երկաթուղիների միացման օղակ։ Նախնական գնահատականներով՝ երկաթուղու թողունակությունը կազմելու է տարեկան 1.4 միլիոն ուղևոր և 5-7 միլիոն տոննա բեռ։ Հետագայում պլանավորված է բեռնափոխադրումների ծավալը հասցնել տարեկան 15-20 միլիոն տոննայի։ Այսպիսով, Իրանն ու Ադրբեջանը ստորագրեցին 11 համաձայնագիր ու հուշագիր։ Փաստաթղթերը Ռուհանիի և Ալիևի ներկայությամբ ստորագրել են երկու երկրների բարձրաստիճան ներկայացուցիչները։ Համաձայնագրերն առնչվում են արտակարգ իրավիճակների, մաքսային, անասնաբուժական, առողջապահական, զբաղվածության, սոցիալական օգնության, նավթի ու գազի, երկաթուղային ոլորտներում համագործակցությանը։ Փաստաթղթերից մեկն առնչվում է Աստարա (Իրան) ու Աստարա (Ադրբեջան) երկաթուղային կամրջի կառուցմանը։ Իրանն ու Ադրբեջանը քննարկել են ազատ տնտեսական գոտիներում համատեղ ներդրումներ անելու հնարավորությունները, Ալիևի հետ համատեղ մամուլի ասուլիսում հայտնել է Իրանի նախագահ Հասան Ռուհանին։ Ադրբեջանն ու Իրանը քննարկել են բանկային, ապահովագրական և համատեղ ներդրումների ոլորտներում հետագա համագործակցության հարցը, ինչը, հատկապես վերաբերում է «Արազ», «Էնզելի» և «Մակու» ազատ տնտեսական գոտիներում ներդրումներ անելուն: «Ինչ վերաբերում է էներգետիկ համագործակցությանը, ապա մենք կառուցողական բանակցություններ ենք վարել նավթի ու գազի հարցերի, էլեկտրաէներգիայի փոխանակման, ինչպես նաև Կասպից ծովում ածխաջրածինների համատեղ արդյունահանման հարցերի շուրջ»,- ասել էր Ռուհանին։ Թամար Բագրատունի

դիտվել է 20 անգամ
Լրահոս
Ռուսաստանը գերազանցել է Միացյալ Նահանգներին ժամանակակից ռազմական տեխնիկայի առումով. The New York Times Իրաքի խոշորագույն ավիաընկերությունը կվերսկսի թռիչքները դեպի Լիբանան ԵՄ-ն երկարաձգել է Բելառուսի դեմ պատժամիջոցները Փաշինյանը Թուրքիայի դրոշի այրումը գնահատում է որպես «անպատասխանատու և անթույլատրելի գործելակերպ» Ռիկսդագում ոգեկոչվել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը Ինչ վիճակում են գտնվում Բյուրեղավանի համաճարակի հետևանքով տուժած բնակիչները Մահացել է Արցախի հերոս Ռոբերտ Աբաջյանի մայրը Ֆրանսիան պատրաստ է Լիբանանին աջակցելու նպատակով համաժողով կազմակերպել. Էմանուել Մակրոն Ի հիշատակ Հայոց Ցեղասպանության սրբացված անմեղ նահատակների՝ կմատուցվի պատարագ Պետք է հայ գերիների հարցը բարձրացնել Երևանում սպասվող գագաթնաժողովում. Օկամպո Իրանի խորհրդարանի խոսնակը հրաժարական է տվել Անօրինական միգրացիա՝ 42 հզր դոլարի դիմաց Զեղծարարները զանգում են ԶՊՄԿ աշխատակիցներին՝ փորձելով ներքաշել ֆինանսական անօրինական գործարքների մեջ Կանխատեսվում են քամու ուժգնացում և ինտենսիվ տեղումներ. դիտվել է ջրի ելքերի փոփոխական ռեժիմ Սա մեր քաղաքական մշակույթում գրեթե չտեսնված որակ է․ Միքայել Մինասյան ԱՄՆ-ն Իրանից նավթ տեղափոխող նավ է կալանել Դա կարող է մեկնաբանել ցանկացած բժիշկ․Մուսինյան Ողբերգական ավտովթար՝ Արագածոտնի մարզում․ մարմինը դուրս բերելու համար օգտագործվել է հատուկ տեխնիկա Զախարովան հեգնել է S-400-ի շուրջ ճգնաժամը կարող է լուծվել առաջիկա ամիսներին․ Թուրքիայում ԱՄՆ դեսպան Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակն է ոգեկոչվել Հալեպի ազգային միացյալ վարժարանում Փաշինյանի հրահանգով աշխատանքից հեռացրել են լեգենդար Կանդազի որդուն․ Նաիրի Հոխիկյան Արագածոտնի մարզում «Volkswagen Vento»-ն բախվել է քարերին և հայտնվել ջրատարում․ կա 5 վիրավոր ԿԸՀ-ն ներկայացրել է ընտրություններին առաջադրման հայտ է ներկայացրած 19 քաղաքական ուժերին ՀՀ իշխանությունների համար կանխատեսելի սցենար էր, որը ճանապարհ էր բացելու Նիկոլ–Ալիև երազանքի համար
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 22-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am