ՀՀ ԱԺ «Ելք» պատգամավորական խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուք սոցիալական ցանցի իր էջում տեսաուղերձով է հանդես եկել՝ դիմելով Սյունիքի մարզկենտրոն Կապան քաղաքի բնակիչներին:
«Մի քանի օր առաջ ես Կապանում էի եւ բազմաթիվ կապանցիներ հարցնում էին, թե ինչո՞ւ Հայաստանում փոփոխություններ, այնուամենայնիվ, տեղի չեն ունենում, եւ ինչ պետք է իրենք անեն փոփոխություններին նպաստելու համար»,- ասաց Նիկոլ Փաշինյանը եւ հիշեցրեց, որ նոյեմբերի 5-ին Կապանում տեղի են ունենալու տեղական ինքնակառավարման մարմնի ընտրություններ:
ԱԺ պատգամավորը կարծում է, որ ինչպես ցանկացած ընտրություն, այնպես էլ այս ընտրության դեպքում մարդիկ ընտրություն են կատարում երկու բանի միջեւ՝ փոփոխությունների եւ լճացման:
«Ես ուզում եմ Կապանի մեր ժողովրդին ասել, որ նոյեմբերի 5-ի ընտրություններում նրանք հնարավորություն ունեն քվեարկել հանուն փոփոխությունների եւ դրա համար պետք է գնալ ընտրատեղամասեր եւ քվեարկել «Ելք» դաշինքի անդամ ավագանու թեկնածուների օգտին: Ես կոչ եմ անում ձեզ գնալ տեղամասեր եւ քվեարկել Նարեկ Բաբայանի օգտին եւ Տիգրան Դավթյանի օգտին, ովքեր քվեաթերթիկում համապատասխանաբար 6-րդ եւ 16-րդն են»,- ասաց Նիկել Փաշինյանը, որը գտնում է, որ «Ելք»-ի թեկնածուներին քվեարկելով քաղաքացիները կարող են ցույց տալ իրենց կամքը, փոփոխությունների իրենց ցանկությունը:
Ուղերձի վերջում Փաշինյանը կոչ արեց չքվեարկել ՀՀԿ-ի օգտին, չքվեարկել լճացման օգտին՝ փոխարենը քվեարկելով Տիգրան Դավիթյանի եւ Նարեկ Բաբայանի օգտին:
Առավել մանրամասն՝ տեսանյութում:
Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը
Մայիսի 8-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Մայիսի 8-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը
Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը
Մայիսի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Մայիսի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Մայիսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Մայիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը