«Չորրորդ իշխանություն» թերթը գրում է. ««ՉԻ» տեղեկություններով՝ Գորիսի քաղաքապետի թեկնածու Առուշ Առուշանյանը դասալիք է։ Նա չի ծառայել հայոց բանակում, ու թեեւ նրա զինակոչային տարիքը դեռ չի լրացել (նա 26 տարեկան է), այնուամենայնիվ ՀՀ ՊՆ-ն Առուշանյանին չի զորակոչում բանակ։ Այս փաստը ուշարժան է այնքանով, որ այս օրերին բոլորը իրար մեղադրում են բանակում ծառայած չլինելու համար, նախարար Վիգեն Սարգսյանն էլ հավաստիացնում է, որ այսուհետ բանակում չծառայողներ չեն լինելու, տարկետման իրավունքը հանվել է, սակայն հենց նրա քթի տակ դասալիքը փորձում է քաղաքապետ դառնալ։ Երեկ փորձեցինք Գորիսի քաղաքապետի թեկնածու Առուշ Առուշանյանից մեկնաբանություն ստանալ, թե ինչ հիմքերով է ազատվել բանակից։ Ի պատասխան թեկնածուն հորդորեց իրեն ուղղված հարցը գրավոր ներկայացնել, որպեսզի գրավոր պատասխանի։ Մենք անսացինք նրա հորդորին եւ հարցերը ուղղեցինք գրավոր։ Պատասխանը կներկայացնենք առաջիկայում»:
Ավելի մանրամասն` թերթի այսօրվա համարում:
Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը
Մայիսի 8-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Մայիսի 8-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը
Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը
Մայիսի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Մայիսի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Մայիսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Մայիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը