Երաշխիքներ են տրվել

ՀՀԿ-ՀՅԴ քաղաքական համագործակցության հուշագիրը կենացների եւ ցանկությունների ժողովածու է հիշեցնում, որտեղ կողմերը համատեղ պատասխանատվություն են ստանձնում երկրի կառավարման գործում, պարտավորվում են Ընտրական նոր օրենսգրքով և Հանրաքվեի մասին նոր օրենքով երաշխավորել ազատ, հանրության համար վստահելի ընտրությունների և հանրաքվեների կազմակերպում ու անցկացում, ազատ, արդար դատական համակարգի ձեւավորում, տնտեսական քաղաքականության հիմքում դնել սոցիալական շուկայական կողմնորոշումը, կառուցվածքային բարեփոխումների միջոցով բարձրացնել Հայաստանի տնտեսության մրցունակության աստիճանը, ժողովրդագրական եւ դեմոգրաֆիական խնդիրներին լուծումներ գտնել, նպաստել բնակչության աճին եւ այլն, եւ այլն: Հուշագրի հիմքը, ինչպես նշվում է փաստաթղթում, Սերժ Սարգսյանի փետրվարի 12-ի ելույթն է, նշվում է, որ համաձայնագիրը կնքվում է՝ հիմք ընդունելով Սերժ Սարգսյանի փետրվարի 12-ի ելույթում արծարծված մոտեցումները: Այսինքն, համագործակցության հիմքում ոչ թե կառավարության ծրագիրն է, այլ Սերժ Սարգսյանի հռչակած թեզերը: Սա ուշագրավ է այն առումով, քանի որ ՀՅԴ-ականները լծակներ են ստացել հենց Գործադիրում, ասել է թե, նրանց գործունեության հիմքում կառավարության ծրագրերը պետք է լինեն, մինչդեռ այս արձանագրումով դաշնակցական ընկերները հստակ հայտարարում են, որ կատարելու են միայն նախագահի հրահանգները եւ նրա կարգադրությունները: Մյուս կողմից՝ այլ տարբերակ հնարավոր չէ, ՀՅԴ-ն ինչպես պետք է կատարի կառավարության ծրագիրը,բյուջեն, որին հերոսաբար բոյկոտեց, ՀՅԴ-ականները չքվեարկեցին Հովիկ Աբրահամյանի կառավարության ներկայացրած բյուջեին: Հուշագրով, ուշագրավ է, որ ապահարզանը նախատեսված է առանց ավելորդ քաշքշուկների, գլխացավանքների․ «Անհաղթահարելի տարաձայնությունների առաջացման դեպքում կուսակցություններից յուրաքանչյուրը, մյուս կողմին գրավոր տեղեկացնելով, կարող է դադարեցնել քաղաքական համագործակցությունը», ամրագրված է փաստաղթում, որից կարելի է եզրահանգել, որ պատեհ պահին ՀՅԴ-ին կգործուղեն ընդդիմադիր դաշտ: Այն, որ բոլոր կոալիցիոն հուշագրերն էլ գեղեցիկ ցանկությունների շտեմարան են հիշեցրել, որոնք, սակայն, որպես կանոն մնացել են թղթի վրա, կփաստեն բոլորը: Սակայն դաշնակցական ընկերները խորհրդարանում հակադարձում էին նման հարցադրումներին:«Ուշադիր ընթերցման դեպքում դուք կտեսնեք այնտեղ բազմաթիվ անելիքներ, կոնկրետ կետեր, որոնք վերաբերում են և հասարակական, քաղաքական ոլորտին և տնտեսական ոլորտին: Ես վստահ եմ, որ առաջիկայում ականատես կլինեք այդ ուղղությամբ անելիքներին»,-խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը՝ հուշագրում կոնկրետ ոչինչ չլինելու դիտարկմանն ի պատասխան: Հուշագրի ամենակարևոր կետերից մեկը Վարդանյանը համարում է այն, որ բոլոր ռազմավարական խնդիրները պետք է կողմերի միջև քննարկվեն եւ համաձայնվեցվեն: Բացի այդ, կառավարությանը, ԱԺ-ին վերաբերող ցանկացած հարց, կողմերից մեկի առաջարկությամբ կարող է դրվել քննարկման. «Այնպես որ, բազմաթիվ կոնկրետ կետեր կան և մենք անդրադառնալու ենք նաև կառավարության ծրագրերին: Մենք պատասխանատվություն ենք ստանձնում կառավարության ծրագրերի համար»: Արմեն Ռուստամյանն էլ վստահեցնում էր, որ Դաշնակցությանը տրվել են երաշխիքներ, որ այդ կետերը կիրագործվեն եւ երաշխիքների մի մասը ցանկություն ունեցողը կտեսնի այդ հուշագրում: Անի Սահակյան

դիտվել է 43 անգամ
Լրահոս
Ռուսաստանը գերազանցել է Միացյալ Նահանգներին ժամանակակից ռազմական տեխնիկայի առումով. The New York Times Իրաքի խոշորագույն ավիաընկերությունը կվերսկսի թռիչքները դեպի Լիբանան ԵՄ-ն երկարաձգել է Բելառուսի դեմ պատժամիջոցները Փաշինյանը Թուրքիայի դրոշի այրումը գնահատում է որպես «անպատասխանատու և անթույլատրելի գործելակերպ» Ռիկսդագում ոգեկոչվել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը Ինչ վիճակում են գտնվում Բյուրեղավանի համաճարակի հետևանքով տուժած բնակիչները Մահացել է Արցախի հերոս Ռոբերտ Աբաջյանի մայրը Ֆրանսիան պատրաստ է Լիբանանին աջակցելու նպատակով համաժողով կազմակերպել. Էմանուել Մակրոն Ի հիշատակ Հայոց Ցեղասպանության սրբացված անմեղ նահատակների՝ կմատուցվի պատարագ Պետք է հայ գերիների հարցը բարձրացնել Երևանում սպասվող գագաթնաժողովում. Օկամպո Իրանի խորհրդարանի խոսնակը հրաժարական է տվել Անօրինական միգրացիա՝ 42 հզր դոլարի դիմաց Զեղծարարները զանգում են ԶՊՄԿ աշխատակիցներին՝ փորձելով ներքաշել ֆինանսական անօրինական գործարքների մեջ Կանխատեսվում են քամու ուժգնացում և ինտենսիվ տեղումներ. դիտվել է ջրի ելքերի փոփոխական ռեժիմ Սա մեր քաղաքական մշակույթում գրեթե չտեսնված որակ է․ Միքայել Մինասյան ԱՄՆ-ն Իրանից նավթ տեղափոխող նավ է կալանել Դա կարող է մեկնաբանել ցանկացած բժիշկ․Մուսինյան Ողբերգական ավտովթար՝ Արագածոտնի մարզում․ մարմինը դուրս բերելու համար օգտագործվել է հատուկ տեխնիկա Զախարովան հեգնել է S-400-ի շուրջ ճգնաժամը կարող է լուծվել առաջիկա ամիսներին․ Թուրքիայում ԱՄՆ դեսպան Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակն է ոգեկոչվել Հալեպի ազգային միացյալ վարժարանում Փաշինյանի հրահանգով աշխատանքից հեռացրել են լեգենդար Կանդազի որդուն․ Նաիրի Հոխիկյան Արագածոտնի մարզում «Volkswagen Vento»-ն բախվել է քարերին և հայտնվել ջրատարում․ կա 5 վիրավոր ԿԸՀ-ն ներկայացրել է ընտրություններին առաջադրման հայտ է ներկայացրած 19 քաղաքական ուժերին ՀՀ իշխանությունների համար կանխատեսելի սցենար էր, որը ճանապարհ էր բացելու Նիկոլ–Ալիև երազանքի համար
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 22-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am