«Ժամանակ» օրաթերթը գրում է. «Երեկ ԱԺ ոսկեզօծ դահլիճում տեղի ունեցած ՌԴ Դաշնային ժողովի և ՀՀ ԱԺ միջև համագործակցության հանձնաժողովի նիստի ժամանակ մի չափազանց տհաճ միջադեպ տեղի ունեցավ: Հանձնաժողովի ռուսական կողմից համանախագահ Նիկոլայ Ռիժկովը նախագահ Սերժ Սարգսյանի հետ հանդիպումից վերադառնալուց հետո սկսեց մունաթով բողոքել, թե ինչու իր գլխավորած պատվիրակությանը այս անգամ էլ չընդունեցին վարչապետը և Ամենայն հայոց կաթողիկոսը: Ռիժկովն ասում էր՝ դա արարողակարգի կոպիտ խախտում է, իրենց իրավունքների կոպիտ ոտնահարում: Հայկական կողմի համանախագահ Արտաշես Գեղամյանը փորձում էր բացատրել, որ դա ամենևին էլ անհարգալից վերաբերմունք չէ, որ վարչապետը զբաղված է եղել, մյուս այցի ժամանակ նրանք երկուսն էլ անպայման կհանդիպեն պատվիրակության հետ, բայց Նիկոլայ Ռիժկովը չէր հանդարտվում»:
Առավել մանրամասն` «Ժամանակ» օրաթերթի այսօրա համարում:
Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը
Մայիսի 8-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Մայիսի 8-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը
Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը
Մայիսի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Մայիսի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Մայիսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Մայիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը