«Հրապարակ» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով` Գագիկ Ծառուկյանը մայիսին, խորհրդարանական ընտրություններից անմիջապես հետո, ստեղծել է աուդիտորական կազմակերպություն, որը պետք է վերահսկի «Մուլտի գրուպ» կոնցեռնի աշխատանքները:
Ընտրություններից, կորցրած փողերից հետո Ծառուկյանն այլևս չի՞ վստահում որևէ մեկին, այդ թվում և կոնցեռնի գլխավոր տնօրեն Սեդրակ Առուստամյանին՝ հարցրինք ԲՀԿ մեր աղբյուրին։ «Չկա նման բան, Առուստամյանը Ծառուկյանի կողքը կանգնած մարդ է, երեկ, օրինակ, Պրահա էր մեկնում, ինքն էր ճանապարհում, Ծառուկյանը պարզապես ցանկանում է հասկանալ, թե ինչ է կատարվում իր հիմնարկներում»:
Հիշեցնենք, որ կոնցեռնի մեջ մտնում են մոտ 50 ձեռնարկություններ, որոնցում նաև ՊԵԿ-ն է «աուդիտ» անցկացնում: Ծառուկյանի ստեղծած տնտեսագետների և աուդիտորների խումբը ղեկավարում է Վերահսկիչ պալատի երբեմնի իրավաբանական վարչության պետ, նախկին սոցապնախարար Արթուր Գրիգորյանը, որն այդ պաշտոնին է նշանակվել ԲՀԿ-ական Աբրահամ Մանուկյանի «քավորությամբ»»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:
Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը
Մայիսի 8-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Մայիսի 8-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը
Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը
Մայիսի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Մայիսի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Մայիսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Մայիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը