Այսօր՝ նոյեմբերի 2-ին, վրաերթ է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 20:20-ի սահմաններում Mitsubishi Colt մակնիշի 09 VP 077 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Երևան-Երասխ ավտոճանապարհի Մխչան գյուղի վարչական տարածքում վրաերթի է ենթարկել հետիոտն Լիաննա Նալբանդյանին: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վրաերթի ենթարկվածը ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել է Արտաշատի բժշկական կենտրոն, որտեղից էլ՝ Երևան: Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային Ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Տիգրան Գրիգորյանի, դասակի հրամանատար Սանասար Հարությունյանի գլխավորությամբ: Վթարի մասին ՃՈ 1-77 օօպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Յուրա Հովհաննիսյանը տեղեկությունը փոխանցել է Ոստիկանության Արտաշատի բաժին, որտեղից ժամանել է օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Արթուր Հովհաննիսյանի գլխավորությամբ: Փաստի առթիվ ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի հետաքննիչի կողմից նյութեր են նախապատրաստվում: Հնարավոր է ՝ նախապատրաստված նյութերը փոխանցվեն Հայաստանի քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչություն: Ոստիկանությունը պարզում է վարորդի և վրաերթի ենթարկվածի ամբողջական տվյալները: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ վրաերթի ենթարկվածը ավտոբուսից իջել է և ճանապարհի մյուս հանդիպակաց գոտում նրան սպասել են ծնողները և ակամա վերջիններս ականատես են եղել իրենց աղջկա վրաերթին: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Mitsubishi Colt-ը հաշվառված է Վերին Արտաշատ գյուղի բնակիչ, 34-ամյա Արամ Անտոնյանի անվամբ:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը
Մայիսի 8-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Մայիսի 8-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը
Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը
Մայիսի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Մայիսի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Մայիսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Մայիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը