Կաթողիկոսի դիվանագիտական պաուզան և հզոր ապտակը Նիկոլին, Աննային և Ալիևին

Բագրատ Սրբազանի առաջնորդած Սրբազան Պայքարի սկզբում Մայր Աթոռի և մասնավորապես՝ Վեհափառ Հայրապետի դիրքորոշումը պարզ էին թվում՝ Բագրատ Սրբազանը սկսել է պայքարը Կաթողիկոսի օրհնությամբ, իսկ Մայր Աթոռը պահանջում է Փաշինյանի հրաժարականը։

Շարժման պասիվացմանը զուգահեռ, սակայն, Մայր Աթոռն իր մյուս Սրբազաններով հանդերձ վերցրեց պաուզա նիկոլիզմի դեմ պայքարում։ Պաուզա, որի վերջակետը կարծես թե դրվեց Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Սրբազանի սկանդալային հայտարարությամբ․ «Մենք (այսինքն՝ եկեղեցին) չենք պարտադրում իշխանության հրաժարական տալ, կարող են ապաշխարել և․․․» և այլն և այլն։

Հայրենիքի համար նվիրումով պայքարող մարդկանց համար եկեղեցու պաուզան ու հողատուներին և հայերին սպանդի ուղարկողներին ապաշխարելու հնարավորության մասին ակնարկելը, մեղմ ասած, առաջացրել էր տարակուսանք, վհատություն ու Մայր Աթոռի նկատմամբ անվստահություն։ Անհասկանալի էր եկեղեցու՝ իր իսկ սպասավորի պայքարը կարծես «անտեր» թողնելն ու դավաճանների հետ լեզու գտնելու քայլերը։ Առավել անհասկանալի էր ապազգային ուժերին Մայր Տաճարի վերաօծման արարողությանը հրավիրելը։

Վերաօծման փառահեղ կազմակերպված արարողությանը պարզ դարձավ այս քայլերի տրամաբանությունը։ Կաթողիկոսն արարողության ավարտին հնչեցրած իր պատգամով ու հայտարարությունով փաստացի ջնջեց նիկոլական ողջ փիլիսոփայությունը, պատռեց Ալիև-Նիկոլ տանդեմի քարոզած խաղաղության կեղծիքը, և ցույց տվեց, որ Հայաստանն ու հայ մարդը «տեր ունեն»,  չեն հրաժարվել իրենց շահերից։

Այս պաուզան օգտագործվեց Նիկոլի ու Աննայի զգոնությունը թուլացնելու համար, որպեսզի նրանք ու իրենց ենթակաները անվախ կերպով գան ու մասնակցեն արարողությանը։ Գան, որպեսզի ողջ աշխարհի ու Նիկոլի առաջ Վեհափառ Հայրապետը կանգնի ու ասի՝

  1. Ադրբեջանն ու իր ղեկավար Իլհամ Ալիևը ագրեսոր են, որոնց պետք է զսպել, այլ ոչ թե նրանցից խաղաղություն մուրալ
  2. Արցախի հարցը փակված չէ
  3. Արցախահայությունը մղձավանջի մեջ է, և միասնական հայ ժողովրդի աջակցության կարիքն ունի
  4. Արցախում պահվող հայ «ձերբակալվածները» գերիներ են
  5. Պատմական Հայաստանը իրական Հայաստանին հակադրելը տուպիզմ է, որը միայն քայքայում է երկիրը
  6. Եկեղեցու դեմ պայքարել նշանակում է պայքարել սեփական երկրի դեմ։

Այս բոլոր խոսքերը ուղղված էին ոչ միայն Նիկոլին, այն նաև միջազգային հանրությանն ու Իլհամ Ալիևի ահաբեկչական ռեժիմին, որպեսզի հիշեցնեն՝  Հայաստանի ազգային ուժերը միասնական են իրենց եկեղեցով ու լավ են գիտակցում իրենց ազգային շահը։

Կաթողիկոսը ստորացրեց Նիկոլ-Աննա-Ալիև եռյակին ու հայ ժողովրդին ուժեղ լինելու պատգամ տվեց։

դիտվել է 7215 անգամ
Լրահոս
Վթարված միկրոավտոբուսում եղել են Գորիսի Ակսել Բակունցի անվան դպրոցի 11-րդ դասարանի աշակերտներ. նոր մանրամասներ «Mercedes Sprinter»-ը կողաշրջվել է․ 11 վիրավորների մեծ մասը անչափահասներ են Վիճակը սրվել է․ ինչ է արել մի քանի օր առաջ ՀՅԴ–ն․ Ռոբերտ Մարգարյան (video) Հայաստանը բռնապետ ղեկավարի աթոռամոլության պատճառով վերածվել է գերտերությունների շահերի բախման կետի Արցախի էջը փակված չէ․ Գառնիկ Դանիելյան Թրամփի սուտը բավականին «թանկարժեք» է Սեպտեմբերի 1-ից գործում են մանկապարտեզների սննդի նոր պահանջները. ի՞նչ է արգելված ճաշացանկում Հայաստանի կանանց հավաքականը 4-րդ հաղթանակն է տոնել Մբապեն այս պահին աշխարհի լավագույն ֆուտբոլիստն է․ Զիդան Նոր Խարբերդի մանկատանը երեխային դաժան ծեծի ենթարկած դայակը ձերբակալվել է. ՆԳՆ Փոփոխություն Հայաստանի հավաքականի հայտացուցակում Մահացել է քաղաքագետ Ռիչարդ Կիրակոսյանը Արեգնազը պատրաստ է անցնել զրկանքների միջով․ Քրիստինե Վարդանյան Սեպտեմբերի 22/23-ին՝ հարյուրավոր հասցեներում լույս չի լինի Չի մոռացվելու, որ «յան» ազգանունով ոմանք ասում էին՝ «ինչո՞ւ չես զոհվել, այ համբալ»․․․ Արարատի մարզում բախվել են բեռնատարներ․ նրանցից մեկը բարձված է եղել խոշոր եղջերավոր անասուններով Կասկադյորական ավտովթար՝ Կոտայքի մարզում Հորդառատ անձրև կգա Խարբերդի մանկատանը երեխային ծեծած դայակը ազատվել է աշխատանքից Հզոր պտտահողմ Սևանա լճում Տուն ենք գնում՝ արդեն չորսով. Սոնա Ռուբենյանն ու նորածին որդին դուրս են գրվել հիվանդանոցից․ տեսանյութ
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am