«Երբ որոշեցի այցելել Արցախ, ինձ ասացին, որ վտանգավոր է, բայց ես տեսա այլ իրականություն». գերմանացի խորհրդարանական

Ես շատ ուրախ եմ, որ գտնվում եմ Արցախի Հանրապետությունում և հնարավորություն ունեմ անձամբ ծանոթանալու այստեղ ապրող մարդկանց և նրանց խնդիրներին: Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասել է Գերմանիայի Բադեն-Վյուրթեմբերգ երկրամասի պատգամավոր, «Այլընտրանք Գերմանիայի համար» կուսակցության խորհրդարանական խմբակցության անդամ Լարս Պատրիկ Բերգն, ով նախօրեին Ստեփանակերտ է ժամանել Գերմանիայում Արցախի Հանրապետության մշտական ներկայացուցիչ Հարություն Գրիգորյանի ուղեկցությամբ: «Երկօրյա այցի ընթացքում կարևոր հանդիպումներ եմ ունեցել ինչպես քաղաքական իշխանության, այնպես էլ հասարակության ներկայացուցիչների հետ: Շատ հետաքրքիր ու օգտակար տեղեկատվություն եմ հավաքել: Կարծում եմ՝ Արցախի հետ համագործակցությունը ոչ միայն անհրաժեշտ է, այլև չպետք է սահմանափակվի տարբեր քաղաքական գործիչների միայն մասնավոր այցերով: Այդ մասին ես անպայման կբարձրաձայնեմ իմ գործընկերների հետ հանդիպումներում»,- ասել է գերմանացի խորհրդարանականը և հավելել, որ այցի ընթացքում համոզվել է, որ Արցախի մասին շատ քիչ և թյուր տեղեկություն կա Գերմանիայում: Լարս Պատրիկ Բերգի խոսքով՝ երկօրյա այցի ընթացքում ինքը տեսել է զարգացող, խաղաղ, անվտանգ երկիր, որը, սակայն, հակամարտություն ունի Ադրբեջանի հետ: «Երբ ցանկանում էի Արցախ այցելել, Գերմիանիայում իմ մտերիմները խորհուրդ էին տալիս հրաժարվել այդ գաղափարից: Նրանք պնդում էին, որ իմ անվտանգությունը երաշխավորված չէ, և տարատեսակ մտահոգություններ էին հայտնում: Բայց ես տեսա բոլորովին այլ իրականություն և համոզվեցի, որ գտնվում եմ շատ անվտանգ մի երկրում, որտեղ մարդիկ փողոցներում հանգիստ զբոսնում են, և սահմանը, որտեղ գտնվում են հակամարտության հետ կապված վտանգները, շատ հեռու է խաղաղ բնակավայրերից: Արցախը հրաշագեղ բնություն ունի, որտեղ շատ բարեհամբույր մարդիկ են ապրում և ես նորից կվերադառնամ արդեն ընտանիքիս հետ միասին»,- նշել է Գերմանիայի Բադեն-Վյուրթեմբերգ երկրամասի պատգամավորը:

դիտվել է 28 անգամ
Լրահոս
Հայաստանում կան անհատներ, որոնք ունեն «ռևանշիստական»​​ մտածելակերպ Ադրբեջանի նկատմամբ. Բայրամով Հանտավիրուսի մահացու շտամով վարակված ուղևորներին տեղափոխող զբոսանավը ժամանել է Թեներիֆե կղզի Հայ-ադրբեջանական սահմանին շարունակվում են սահմանազատման աշխատանքները. Բայրամով Երևանում կինը դիմել է ոստիկանություն և հայտնել, որ 26-ամյա տղան ոտքերով հարվածներ է հասցրել Ճանապարհի վերջում շատ արագ կհայտնվենք ոչ թե ԵՄ-ում, այլ «արևմտյան ադրբեջանում». Արման Աբովյան Ադրբեջանից Հայաստան կուղարկվի 16 վագոն դիզելային վառելիք Անլվա մի ոչնչություն նախ համբուրեց զոհվածի մոր ձեռքը, հետո վերադարձավ իր որջն ու վաճառեց Արցախը․ Արամ Գևորգյան Նիկոլն ամենավտանգավոր ու ամենակեղտոտ բաներն է ասում, կեղծում ու վիրավորում է մեր ժողովրդի ընթացիկ պատմությունը Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ Երբ դավաճանն ասում է, որ Արցախյան շարժումը սխալ էր, նշանակում է զինվորին տարել է զոհել, որ հանձնի. Իշխանյան Հայաստանի թակարդը՝ «հանուն» մի բանի Քուչակում բախվել են «Mercedes»-ը և բանջարեղենով բարձված «Opel»-ը․ կա վիրավոր «Nissan» մակնիշի ավտոմեքենան արգելափակվել է Չիչխան գետում Ռուբիոն և Ուիթքոֆը Մայամիում հանդիպել են Կատարի վարչապետի հետ Իրավիճակը՝ ավտոճանապարհներին Իջևան-Դիլիջան ավտոճանապարհին «Mercedes»-ը դուրս է եկել երթևեկելի հատվածից և հայտնվել Աղստև գետում Պայմանագրային զինծառայողի հարցերը Փաշինյանը տեղում լուծեց Մեկ օր գալու է այն օրը, որ ծանր սրտով ու ամոթով չենք դիմավորելու Մայիսի 9-ի տոնը. Բեգլարյան Երբ դավաճանն ասում է, որ Արցախյան շարժումը սխալ էր, նշանակում է զինվորին տարել է զոհել, որ հանձնի. Իշխանյան Պարենի համաշխարհային գներն աճում են արդեն երրորդ ամիսն անընդմեջ Պետք է ուժեղացնենք մեր երկիրը, ներկայացնում ենք ծրագիր, որը մեր երկիրը փոխելու է․ Կարապետյանը՝ Սիսիանում Մշակութային օբյեկտների վրա հարձակումները արտացոլում են իրանական ինքնության նկատմամբ թշնամանքը․ Փեզեշքիան Իրանը վերսկսել է թռիչքները Իրաք Կիևի ռեժիմը երբեք պայմանագրաունակ չի եղել․ Լավրով «Իրանի ծովային շրջափակումը շարունակվում է ամբողջ ուժով». CENTCOM
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը Մայիսի 8-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը Մայիսի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մայիսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am