․․․և փրկեա զմեզ ի չարե. 168.am

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, հանդիսապետությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց կաթողիկոսի՝ այսօր տեղի կունենա Սրբալույս Մյուռոնի օրհնության արարողությունը, իսկ վաղը կայանալու է Մայր Տաճարի վերաօծման միջացառումը:

Այս արարողությունների հետ կապված քննարկումների հիմքում առավելապես ներքաղաքական ինտրիգներն էին՝ սկզբում բոլորը հարցադրում էին հնչեցնում՝ կհրավիրի՞ եկեղեցին աշխարհիկ իշխանությանը, Նիկոլ Փաշինյանին, որը ոչ միայն հակամարտության մեջ է Հայ Առաքելական եկեղեցու հետ, այլ նաև նախորդող շրջանում անձամբ հրահանգել է քստմնելի քայլեր կատարել եկեղեցականների, այդ թվում՝ Ամենայն Հայոց կաթողիկոսի դեմ։

Հետո, երբ հայտնի դարձավ, որ պաշտոնյաները հրավիրվել են, հարցադրումը փոխվեց՝ կմասնակցե՞ն Նիկոլ Փաշինյանն ու ՔՊ-ականները Մայր տաճարի վերաօծման արարողությանը, թե՞ ոչ։

Օրեր առաջ հայտնի դարձավ, որ մասնակցելու են։ Հիմա արդեն դիսկուրսը ծավալվել է եկեղեցուն նրանց հրավիրելու համար քննադատողների ու եկեղեցուն նրանց հրավիրելու համար պաշտպանողների միջև։ Կողմերից յուրաքանչյուրը՝ եկեղեցուն արդարացնելու, դիմացինները՝ քննադատելու համար բերում են իրենց հիմնավորումները, որոնց հիմնական մասը՝ առանձին-առանձին փաստարկված են ու արդարացի։

Բայց խնդիրը շատ ավելի խորն է, քան սոսկ արարողություններն ու արարողակարգը, որքան էլ մեծ է դրանց խորհրդանշականությունը։

Ի վերջո, ինչպե՞ս կպահի իրեն իշխանական էլիտան, արդյո՞ք քարոզչությունը նրանց այցը Էջմիածին կմատուցի որպես եկեղեցու նկատմամբ հաղթանակ, ինչպե՞ս կպահեն իրենց բարձրաստիճան եկեղեցականները, կմնա՞ն արդյոք նրանք հոգևոր բարձրության վրա, թե՞ կոնյունկտուրան այդտեղից նրանց կիջեցնի դեպի ճղճիմ իրականություն․․․ սրանք որքան էլ կարևոր, այդուհանդերձ անցողիկ հարցեր են։

Ամենագլխավորն հարցը, որ ուղղակի պետություն-եկեղեցի, իշխանություն-եկեղեցի հարաբերություններից վեր է, վերաբերում է Հայաստանի պետության ու հայ հասարակության հոգեֆիզիկական կառույցի ներկային ու ապագային։

Խոսքը ֆորմալ կառույցների ու ինստիտուտների մասին չէ, այլ այն նյութական, ֆիզիկական ու հոգևոր բաղադրիչների ամբողջության, որոնք կազմավորում են հայկականությունը ու հայկական պետությունը՝ որպես դրա ինտեգրալ արտահայտություն։ Հանրային, սոցիակական, պետական ցանկացած կառույց, ինչպիսին հանրապետությունն է, բաղկացած է ֆիզիկական, նյութական և հոգևոր տարրերից։ Որևէ հանրույթ ու նրա ներկայացրած պետություն ավելի կամ պակաս չափով նորմալ գոյատևում ու զարգանում են միայն այն դեպքում, երբ այդ կառույցում հավասարակաշռված, ներդաշնակեցված են նյութական ու հոգևոր բաղադրիչները։ Հայկականության, հայ հասարակության ու հայկական պետության պարագային ահա, այդ ներդաշնակությունն ու հավասարակշռությունը գրեթե անդառնալիորեն խախտվել է։

Այսօր և վաղը Էջմիածնում արարողակարգային ներկայություն ապահավող իշխանությունը անցած տարիներին հետևողականորեն, մեթոդաբար կազմաքանդել ու ոչնչացնում է հայկականության կառույցի հոգևոր բաղադրիչը՝ պատմական հիշողությունը, մինչև անցյալի սրբություններ, հայրենիքի գաղափարից մինչև ազգային արժանապատվություն ու, բնականաբար, հավատ, եկեղեցի։ Իշխանության քարոզած նյութականությունն ու գռեհկացված ազատությունը սկզբունքորեն հակոտնյա են քրիստոնեական առաքինություններին ու Հայ Առաքելական եկեղեցու առաքելությանը։ Իշխանությունը հակադրել է ֆիզկական Հայաստանը ընդդեմ հոգևոր Հայաստանի և դեռևս հաջողում է դրանում։

Եվ հենց այդ՝ արժեբանական, գաղափարական, հավատամքի հարթությունում է, որ պաշտոնյաների ներկայությունը Էջմիածնում, շատ մեղմ ձևակերպմամբ, փարիսեցիություն ու երեսպաշտություն է (դրանք տարբեր ձևակերպումներով դատապարտվում են եկեղեցու կողմից), որովհետև այն, ինչ այդ նույն իշխանությունը ծրագրում և անում է, վերջնարդյունքի հասնելու դեպքում անկարելի է դարձնելու Հայ Առաքելական եկեղեցու գոյությունը հայկականության կառույցում։
Գիտակցո՞ւմ են արդյոք Հայ Առաքելական եկեղեցու պատվելի հայրերը դա։ Վստահաբար՝ բոլորից առաջ ու բոլորից առավել։

Կարո՞ղ են արդյոք քրիստոնեական ներողամտությամբ ու որդեսիրությամբ դիմակայել իշխանությունների դիվային ծրագրերին՝ անգամ նրանց ներկայությունը հանդուրժելով Էջմիածնի Մայր տաճարում։
Աստված գիտի։

Հարություն Ավետիսյան

168.am

դիտվել է 608 անգամ
Լրահոս
Հայաստանը բռնապետ ղեկավարի աթոռամոլության պատճառով վերածվել է գերտերությունների շահերի բախման կետի Արցախի էջը փակված չէ․ Գառնիկ Դանիելյան Թրամփի սուտը բավականին «թանկարժեք» է Սեպտեմբերի 1-ից գործում են մանկապարտեզների սննդի նոր պահանջները. ի՞նչ է արգելված ճաշացանկում Հայաստանի կանանց հավաքականը 4-րդ հաղթանակն է տոնել Մբապեն այս պահին աշխարհի լավագույն ֆուտբոլիստն է․ Զիդան Նոր Խարբերդի մանկատանը երեխային դաժան ծեծի ենթարկած դայակը ձերբակալվել է. ՆԳՆ Փոփոխություն Հայաստանի հավաքականի հայտացուցակում Մահացել է քաղաքագետ Ռիչարդ Կիրակոսյանը Արեգնազը պատրաստ է անցնել զրկանքների միջով․ Քրիստինե Վարդանյան Սեպտեմբերի 22/23-ին՝ հարյուրավոր հասցեներում լույս չի լինի Չի մոռացվելու, որ «յան» ազգանունով ոմանք ասում էին՝ «ինչո՞ւ չես զոհվել, այ համբալ»․․․ Արարատի մարզում բախվել են բեռնատարներ․ նրանցից մեկը բարձված է եղել խոշոր եղջերավոր անասուններով Կասկադյորական ավտովթար՝ Կոտայքի մարզում Հորդառատ անձրև կգա Խարբերդի մանկատանը երեխային ծեծած դայակը ազատվել է աշխատանքից Հզոր պտտահողմ Սևանա լճում Տուն ենք գնում՝ արդեն չորսով. Սոնա Ռուբենյանն ու նորածին որդին դուրս են գրվել հիվանդանոցից․ տեսանյութ Վերադառնալու ենք Արցախ Տղամարդու դի է հայտնաբերվել Հրազդանի կիրճում Տիրադավ հոգևորականը կազինո է հաճախում․ «Հրապարակ»
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am