Հայաստանի, Ադրբեջանի ու Ռուսաստանի արտգործնախարարների հանդիպման հնարավորությունը
ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավորովն ու Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը քննարկել են Մոսկվայում Հայաստանի, Ադրբեջանի ու Ռուսաստանի արտգործնախարարների հանդիպման անցկացման հարցը: Այս մասին հայտարարել է Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովը, տեղեկացնում է ria.ru-ն: «Ես խոսել եմ ՌԴ արտգործնախարարի հետ: Առաջարկ կա նոյեմբերի 16-ին Մոսկվայում հանդիպում անցկացնել եռակողմ ֆորմատով: Մենք համաձայնել ենք նման հանդիպում անցկացնել», - ասել է Ադրբեջանի արտգործնախարարը:
